Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ

Արկերից մեկն ուղիղ տան վրա է ընկել, տունը բռնկվել է, էդ պահին էլ ննջասենյակում նորածին երեխա էր քնած․ Խաչմաչից բռնի տեղահանված 02/23/2024   18:12  |  Ցեղասպանություն՝ Արցախում

Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղի բնակիչները սեպտեմբերի 19-ի կեսօրին ինչ հագուստով կային, այդպես էլ Հայաստան են հասել։ 12։45 րոպե գյուղի տարածքում լսվել է առաջին պայթյունը եւ մարդիկ իրար խառնված նկուղներ են շտապել։

«Մեր ուսուցիչներից մեկը Սարուշենից էր գալիս աշխատանքի։ Նստեց մեքենան՝ երեխաների հետ, շարժվեց, չանցած 5 րոպե՝ սկսեցին խփել։ Գյուղից մի քիչ վերև հրամանատարական կետ կար․ առաջինն այդ կետին են խփել ու հրդեհել։ Հաջորդ արկը գցել են գյուղի տներից մեկի վրա։ Տունը սկսել է վառվել, էդ պահին էլ ննջասենյակում նորածին երեխա կար քնած, մայրն ու տատն էլ բակում հաց էին թխում։ Հազիվ հասցրել են երեխային հանել սենյակից ու վազել դեպի նկուղ»,-«Փաստինֆո»-ին պատմում է Խաչմաչից բռնի տեղահանված Նարինե Մուսայելյանը։

Տիկին Նարինեն ուսուցչուհի է․ ժամը 12։40-ին վերջին 6-7 ուսուցիչներով նոր էին դուրս եկել դպրոցից, որ սկսվեց քաոսը․
«Որ դուրս եկանք, աշխարհազորի տղաները համազգեստով շտապում էին դեպի դիրքեր։ Հարցրեցինք՝ ի՞նչ է եղել, թե բա՝ համար 1 է, ասել են շտապ հասեք դիրքեր։ Արդեն Հարավի կողմից մտահոգիչ լուրեր էինք լսել, բայց մեզ ոչ մեկը ոչինչ չէր ասել, թե ինչ է կատարվում ու ինչ պետք է անենք։ Կապն էլ ահավոր էր, գրեթե չկար, քանի որ լույս չունեինք նաև։

Աշխարհազորի տղաների անսովոր շարժը մի կողմից, պայթյունների՝ հետզհետե մոտեցող ձայները՝ մյուս, լրիվ քաոս էին ստեղծել։ Միանգամից տներից դուրս են թափվել կանայք, երեխաները, տարեցները․․․ Մեկ էլ էդ պահին դիրքերից մեկի հարմանատարին վիրավոր իջեցրեցին, ինքն էլ տեսնելով մեր վիճակը՝ ասաց մի՛ վախեցեք, մտեք նկուղներն ուղղակի։ Անորոշությունից ավելի անզոր էինք դարձել։ Մի քանի նկուղ կար գյուղում՝ մեկն էլ մերն էր, էդ նկուղներում հավաքվել ենք, կուչ եկել»,-հիշում է տիկին Նարինեն։
Ժամը 1-ից մինչև երեկոյան 9-ը նկուղներից ոչ ոք դուրս գալ չի կարողացել․ ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումներն անդադար կրակում էին։

«Մի անտանելի վիճակ էր․ էդ օրը թե ոնց ենք անցկացրել, չեմ կարող նկարագրել․․․ Երեխաների մի մասը լացում էին, թե սոված ենք, մի մասը վախից էին հեծկլտում, մեկը թե՝ պապայիս եմ ուզում․․․ Ահագին երեխաներ էլ տկլոր էին՝ բառի բուն իմաստով տկլոր, մի մայկով․․․ Էդպես էլ դուրս ենք եկել գյուղից՝ մի մասը բաց ոտքերով, մի մասը՝ բաց ձեռքերով․ ով ինչ կեօսրին հագած էր՝ էդ հագի շորով, շատերն առանց փաստաթղթի ու անգամ ձեռքի պայուսակի»,-անցած դժոխքի մասին պատմում է մեր զրուցակիցը։

Գյուղի տղամարդիկ՝ դիրքապահների հետ, մինչև երեկոյան 9-ը դիմակայել են՝ աչքները ճանապարհին․ սպասում էին, որ ուր որ է լրացուցիչ ուժեր կհասնեն օգնության․

«Ժամը 9-ի կողմերն էր, որ տղամարդկանցից մի քանիսն եկան, թե կանանց ու երեխաներին հանել է պետք, քանի որ վիճակը գնալով ծանրանում է․ մեր ուղղությամբ եկող ադրբեջացիներին թիվ ու քանակ չկար, ու դիմակայել այլևս հնարավոր չէր։ Մի քանի փոքր ու մի մեծ՝ բեռնատար մեքենա լցվեցինք ու Քռասնիով դուրս եկանք»,-հիշում է բռնի տեղահանված կինը։

Խաչմաչից դեպի Ստեփանակերտ տանող այդ այլընտրանքային ճանապարհը 2020թ․ պատերազմից հետո էր կառուցվել․ անցնում էր Կարմիր ու Քռասնի գյուղերով։ Հիմնական ճանապարհով բնակիչներին խուսափեցին տարհանել, քանի որ լուրեր էին հասել, որ ադրբեջանցիները՝ ճանապարհին մոտ դրված իրենց դիրքերից խփում են անցնող մեքենաների վրա։

Գյուղի տղամարդիկ վերջնական նահանջել են սեպտեմբերի 19-ի լույս 20-ի կեսգիշերին։ Տիկին Նունեի պատմելով՝ եթե ևս 5-7 րոպե ուշանային, կընկնեին շրջափակման մեջ՝ այնպես, ինչպես տղաներից մի քանիսը։

«Մեր դիրքերը չնայած ադրբեջանցիները վառել էին, պայթեցրել ամեն ինչ, բայց մերոնք չէին իջել, մնում էին անտառներում։ Մի քանի հոգի էդպես էլ չիջան ու ընկան շրջափակման մեջ։ Հաջորդ օրը՝ ամսի 20-ի երեկոյան, նոր անտառների միջով հաջողվել էր դուրս գալ ու հասնել Ստեփանակերտ։ Դե, բախտները բերել է ուղղակի, որ անտառներին, տարածքին ծանոթ են եղել»,-ասում է տիկին Նարինեն։

Խաչմաչի շուրջ 270 բնակիչներն այժմ ցրված են Հայաստանով մեկ՝ ինչպես հայկական Արցախից բռնի տեղահանված 150 հազար մեր հայրենակիցները, իսկ հնամենի Խաչմաչն օկուպացված է արհեստածին Ադրբեջանի կողմից։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:47 22/02/2024  |  ԼՐԱՀՈՍՄասնակցե´ք և Ձեր ներդրումն ունեցեք Արցախի մշակութային կազմակերպությունների պահպանման․ Արցախի թեմի առաջնորդը ուղերձ է հղել համայն հայությանը
22:53 22/02/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԱրցախի մասին ճշմարտությունն այսօր ոչ ոք չի ասում. բարձրաձայնելն այլևս բոլորիս խնդիրն է. Ալեքսանդր Մանասյան
20:26 21/02/2024  |  Ցեղասպանություն՝ Արցախում«Վերածնունդ» կազմակերպությունը գույքագրում է Արցախից բռնի տեղահանվածների առաջնային խնդիրները. առկա են սոցիալական լրջագույն հարցեր
21:16 20/02/2024  |  ՔաղաքականԵթե չկրակելու հրաման կա,ապա նրա խոսքը անօրինական է. կյանքիդ վտանգ է սպառնում՝ կրակում ես, երկրիդ վտանգ է սպառնում՝ կրակում ես․ Վարդանով (Տեսանյութ)
19:51 20/02/2024  |  ԼՐԱՀՈՍԲռնի տեղահանված ավելի քան 150 հազար արցախցի ամեն օր արթնանում է տուն վերադառնալու երազանքով. «Միասին» շարժումը Փաշինյանի հեռանալու 100 խորհրդանշական հիմնավորում ունի
17:59 20/02/2024  |  ԼՐԱՀՈՍՀայրենիքը մեր անօտարելի հարստությունն է․ Պայքարն ավարտված չէ, Արցախյան հիմնախնդրի էջը փակված չէ․ «Արդարություն»
17:43 20/02/2024  |  ԼՐԱՀՈՍԵթե Հայաստանը շարունակի բավարարել Ադրբեջանի պահանջները, ապա շատ արագ ինքնալուծարվելու է՝ ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը․ Մանվել Սարգսյան
14:47 20/02/2024  |  ԼՐԱՀՈՍԱյս իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Արցախ բառը չհնչի. Գաբրիելյան (տեսանյութ)
08:24 20/02/2024  |  ՄամուլՀՀ իշխանությունների օրակարգում արդեն վաղուց Արցախի հարց չկա․ այսօր լրանում է արցախյան շարժման 36-րդ տարին. «Ժողովուրդ»
15:07 19/02/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԴաշուշենի բնակչությունը չի պատկերացրել, որ անվերադարձ է դուրս գալիս գյուղից․ բոլորը մտածել են, թե 44-օրյա պատերազմի պես է լինելու. Դաշուշենի գյուղապետ

Արխիվ

[]