Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան 01/17/2025   23:10 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում բուք է 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:38 Եթե այդ անկլավները տրվեն Ադրբեջանին, ապա հետագայում էլ Ադրբեջանն միջանցք է ուզելու՝ դրանք Ադրբեջանին միացնելու համար. Գալչյան 01/17/2025   22:22 Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   21:28 Կոթիի համայնքում վարչական ղեկավարը սահմանզատման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ չի նկատել 01/17/2025   21:11 Մանուկ Մուրադյանը նշանակվել է ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   20:58 Ռուսաստանն ու Իրանը հետաքրքրված են խաղաղ ատոմի ոլորտում համատեղ նախագծերով 01/17/2025   20:50 Այս ցուցադրական ներկայացումը ոչ թե դատական գործընթաց է, այլ ինկվիզիցիայի և ֆաշիստական դատավարությունների զազրելի սիմբիոզ. ՀՀԿ ԳՄ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   15:40 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   16:00 Մոսկվայում տարակուսած են հայկական կողմի արձագանքից. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդումների հեռարձակումն արգելափակելու և բողոքի նոտա հղելու մասին 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը France 24 հեռուստաընկերությանը (տեսանյութ) 02/23/2024   23:23  |  ԼՐԱՀՈՍ

France 24, Մարկ Պերելման – France 24-ի հարթակում ենք: Հրավիրված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շնորհակալություն, պարոն վարչապետ, Դուք մասնակցեցիք Միսաք Մանուշյանի, ինչպես նաև նրա տիկնոջ՝ Մելինեի վերահուղարկավորության արարողությանը: Նրանք կոմունիստներ էին, դիմադրողներ, նրանք նաև հայեր էին: Ի՞նչ զգացիք Դուք, որո՞նք էին Ձեր զգացմունքները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ հուզիչ միջոցառում էր, և պիտի ասեմ, որ Հայաստանում էլ շատ լայն արձագանք է գտել, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ուղիղ եթերում հեռարձակել է և մեր հանրության շրջանում շատ մեծ արձագանք է ստացել։ Իհարկե, հպարտության զգացումը և այն արձանագրումը, որ հայ ժողովուրդը ֆաշիզմի դեմ պայքարում շատ էական և լուրջ ներդրում է ունեցել ոչ միայն արևելյան ճակատում, այլև արևմտյան ճակատում։ Դա շատ կարևոր է։

France 24, Մարկ Պերելման – Ուզում եմ վերադառնալ Հայաստանում իրավիճակին: Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնագրավումից հետո նախորդ սեպտեմբերին, ինչպես նաև մի քանի օր առաջ կրկին խնդիրներ եղան, Դուք հանդիպեցիք Մյունխենում պարոն Ալիևին, և նա այդ հանդիպումը որակեց որպես կառուցողական և օգտակար: Արդյոք կարո՞ղ եք ասել, որ ձեր հարաբերություններում հույս կա և առաջընթաց կա: Ի՞նչ եք կարծում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ցավոք, այս ընթացքում եղել են դեպքեր, երբ բանակցությունների սենյակում շատ բան կոնստրուկտիվ է եղել և օգտակար, բայց հետագայում միշտ չէ, որ մենք դրա իրականացումը տեսնում ենք։ Հույս ունեմ՝ այս անգամ այդպես կլինի։ Եվ ինչի՞ մասին է խոսքը` երեք հիմնական սկզբունքների, որ համաձայնեցվել են Պրահայում, որ համաձայնեցվել են նաև Բրյուսելում, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ Խորհրդային Հայաստանը և Խորհրդային Ադրբեջանը ճշգրտորեն ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանական Հանրապետությունն են։

Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է դառնա երկու երկրների միջև սահմանազատման քաղաքական հիմքը, ինչը նշանակում է, որ մեր երկրների միջև նոր սահման ստեղծելու անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է գետնի վրա արտահայտել այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային միության փլուզման պահին։ Եվ երրորդը, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պիտի բացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության սկզբունքի հիման վրա` հավասարության և փոխադարձության շրջանակներում։ Մենք այս սկզբունքները կենտրոնացրել ենք և արտահայտել «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Եթե Ադրբեջանն այս բոլոր ուղղություններով վերահաստատի նաև գործնականում իր ստանձնած պարտավորությունները՝ մենք խաղաղության հասնելու ճանապարհին շատ խոչընդոտներ չենք ունենա։

France 24, Մարկ Պերելման - Ըստ Ձեզ, պարոն վարչապետ, արդյոք խաղաղության պայմանագիրը հնարավո՞ր է շուտով: Ես վերջերս կարդացի Ձեր հայտարարությունները փետրվարի 14-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Արդյոք, կարծո՞ւմ եք Իլհամ Ալիևը պատրաստում է նոր լայնամասշտաբ պատերազմ Հայաստանի դեմ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հիմնական խնդիրը հետևյալն է, որ այն երեք սկզբունքները, որ հայտարարված են և, ըստ էության, հրապարակված են միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, մենք խնդիր ենք ունենում այս սկզբունքներն արտահայտել խաղաղության պայմանագրի մեջ։ Այսինքն` այս ճանապարհին է մեր պրոբլեմը։

Ինչ վերաբերում է հնարավոր էսկալացիային, մենք ահա այս պրոբլեմները վերլուծելով և նաև վերլուծելով Ադրբեջանից, պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները, գալիս ենք եզրակացության, որ, այո, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է։ Ինչո՞ւ, որովհետև, օրինակ, պաշտոնական Բաքվից շատ հաճախ հնչում են «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություններ, և «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարությունները նշանակում են, կարճ ասած, նրանք «Արևմտյան Ադրբեջան» անվանում են Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, իր ամբողջ տարածքով, նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության տարածքների մեծ մասն ադրբեջանական են։

Երբ նրանք առանց տարընթերցումների մեր տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը գործնականում չեն ճանաչում, այդտեղից էլ գալիս են այդ վերլուծությունները։ Նկատի ունեմ` դիվանագիտական մակարդակում Ադրբեջանը հավաստիացնում է, որ հարձակման ոչ մի մտադրություն չունի, բայց որտեղի՞ց են գալիս այդ տեսակետները հարձակման հավանականության մասին, երկու բանից, առաջինը, որ արդեն իսկ հրապարակային պայմանավորված սկզբունքները խաղաղության պայմանագրի տեքստի մեջ արտահայտելիս մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից հարուցվող որոշակի դժվարություններ, երկրորդը՝ հրապարակային խոսույթը, ամենաբարձր մակարդակով հնչող հռետորաբանությունը, որ եթե կարճ ներկայացնեմ` Հայաստանի Հանրապետությունն «Արևմտյան Ադրբեջան» անվանելու մեջ է արտահայտվում և ագրեսիվությունը սահմանին։

Նույն վերջին միջադեպը, երբ մենք 4 զոհ ունեցանք, այդ միջադեպը որևէ ձևով արդարացված չէ։ Նրանք հայտարարել են, որ իրենց զինվորներից մեկը վիրավոր է, մենք էլ հայտարարեցինք, որ հետաքննություն կիրականացնենք, որովհետև կա հրաման` չարդարացված ձևով որևէ գործողություն չիրականացնել, և եթե պարզվի, որ կա այդ հրամանի խախտում, կլինեն նաև օրենքով նախատեսված հետևանքներ։ Չնայած այս հայտարարություններին՝ Ադրբեջանն այդ առիթն օգտագործեց, որպեսզի ագրեսիվություն ցուցաբերի։ Այս փաստերի համախումբն է, որ շատերին, հայաստանյան և միջազգային շատ փորձագետների բերում է այն կարծիքին, որ Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի դեմ։

France 24, Մարկ Պերելման - Ուստի, Դուք երբ տեսնում եք Իլհամ Ալիևին, հետևությունն այն է, որ նրան չե՞ք կարող վստահել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես կարծում եմ, որ մեր հարաբերությունների պատմությունը հենց ինքը խորը անվստահության հիմք է։ Կարծում եմ` իմաստ էլ չունի Ադրբեջանի ղեկավարին կամ ինձ փոխադարձաբար հարցնել` վստահո՞ւմ ենք արդյոք մենք իրար, թե՝ ոչ։ Ակնհայտորեն` ոչ։ Բայց խնդիրը դրա մասին չէ, խնդիրը հետևյալի մասին է` պատրաստվո՞ւմ ենք արդյոք մենք փոքր քայլերով վստահություն կառուցել։ Հենց վստահություն կառուցելու պրոցեսում է, որ մենք դժվարություններ ունենք։

France 24, Մարկ Պերելման -  Եվ Դուք կարծում եք, որ նա պատրաստ չէ դրան: Երբ ասում է, որ պատրաստ է խաղաղության, իրականում պատրաստվում է պատերազմի՞: Դա եք ուզո՞ւմ ասել: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես դա եմ ուզում ասել, այո, այդպիսի տպավորություն կա, բայց նաև օբյեկտիվ լինելու համար ենթադրում եմ, որ եթե իրենց էլ հարցնեք, իրենք էլ կասեն, որ իրենք էլ մեզ չեն վստահում, բայց խոսքը դրա մասին չէ։ Խոսքն ուրիշ բանի մասին է` արդյոք մենք փոխադարձաբար պատրաստվում ենք քայլ-քայլ, փոքր քայլերով, եթե հնարավոր է ավելի մեծ քայլերով կառուցել վստահություն, որ մենք միմյանց փոխադարձ խոսքին հավատանք։ Նորից եմ ասում, դիվանագիտական շփումների ընթացքում Ադրբեջանի ղեկավարն ասում է, որ իրենք հարձակման որևէ մտադրություն չունեն։ Եվ խնդիրն այն է, որ նորից եմ ասում` հրապարակային խոսույթը, դրան հետևած գործնական աշխատանքը, և հողի վրա տեղի ունեցող իրադարձություններն են շատ վերլուծաբանների հիմք տալիս նման հետևություններ անել։ Երբեմն շատ դժվար է հակադարձել և հակափաստարկ բերել, թե ինչու ոչ։

France 24, Մարկ Պերելման - Դուք Ֆրանսիայի կողմից արդեն ռազմական օգնություն ունեք՝ ռադարների տեսքով: Օրինակ՝ պարոն Մակրոնը խոստացել է նաև այլ զինատեսակներ, մասնավորապես, պաշտպանական: Բաքուն օգտվում է դրանից՝ ասելով, որ նոր հարձակման կդիմի: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը պետք է ավելի զինվի, որովհետև իրականում Ադրբեջանը գետնի վրա ավելի ուժեղ է ռազմական առումով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես երեկ նախագահ Մակրոնի հետ համատեղ հայտարարության ժամանակ էլ այդ հարցին անդրադարձա, որովհետև Ադրբեջանն ամեն անգամ աղմուկ է բարձրացնում մեր որևէ ռազմատեխնիկական ոլորտում նոր պայմանագրի և համագործակցության ոլորտում, բայց Ադրբեջանը չի ասում, որ ինքը տարիներով միլիարդավոր զենք է գնում։ Սա կարևոր փաստ է արձանագրելու համար։

Մյուս կողմից ինչո՞ւ է Ադրբեջանն անհանգստացած Հայաստանի բանակի բարեփոխումներով այն պայմաններում, երբ օկուպացիայի տակ է պահում Հայաստանի ինքնիշխան տարածքներ, և այն պայմաններում, երբ ասում ենք` շատ լավ, եկեք Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանն արտահայտենք գետնի վրա և այդ սահմանի գծից փոխադարձաբար հայելային ետ քաշենք զորքերը: Եվ դա կլինի վստահության շատ կոնկրետ քայլերից մեկը։

Մեր բանակի բարեփոխումը որևէ մեկին չպետք է անհանգստացնի։ Ինչո՞ւ, որովհետև մենք ասում ենք, որ մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչում ենք։ Հետևաբար, ինչո՞ւ պիտի որևէ մեկին մեր բանակի բարեփոխումն անհանգստացնի։ Եթե մենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչում ենք և բարեփոխում ենք մեր բանակը և ասում ենք` մեր բանակը մեր ինքնիշխան տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու ու չի ունենալու, և այդ ֆոնին Ադրբեջանն անհանգստություն է հայտնում, աղմուկ է անում: Դա ո՞ր պարագայում կարող է տեղի ունենալ, երբ ինքը խնդիր ունի մեր ինքնիշխան տարածքում ռազմական խնդիր լուծելու։ Ուրիշ տրամաբանություն չկա։ Կարողացա՞ միտքը բացատրել, թե ինչումն է խոսքը։

Մենք, այո, բարեփոխում ենք բանակը, և ի դեպ, բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է։ Որևէ երկիր որևէ ուրիշ երկրի չի կարող մեղադրել բանակ ունենալու մեջ։ Եվ մենք ասում ենք, որ բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը, այսինքն` Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի, Վրաստանի, ճանաչում ենք անվերապահորեն։ Մեր ինքնիշխան, միջազգային հանրության կողմից ճանաչված տարածքից դուրս մեր բանակը կիրառելու խնդիր չունենք և չենք ունենալու։ Եվ այս ֆոնին Ադրբեջանն անհանգստություն է հայտնում։ Ինչո՞ւ է անհանգստություն հայտնում։ Միթե՞ ինքն ունի խնդիր մեր ինքնիշխան տարածքում լուծելու։ Նաև այս փաստն է, այս արձագանքն է, որ շատ փորձագետների հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանը շարունակելու է իր ագրեսիվ քաղաքականությունը։

Բայց մենք այստեղ լուծումներ էլ ենք առաջարկում։ Մի քանի լուծում ենք առաջարկում։ Մեկը`արտահայտել 1991 թվականի սահմանը և զորքերը հետ քաշել, այսինքն` ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը միմյանց ինքնիշխան տարածքում ոչ մի հատ տեխնիկա, հրազեն չունենան և զինվոր էլ չունենան։ Երկրորդը, մենք սահմանային գոտու ապառազմականացման առաջարկ ենք անում։ Երրորդը, մենք սպառազինությունների փոխադարձ վերահսկման առաջարկ ենք անում։ Այսինքն, եթե մենք որևէ խնդիր ունենայինք Ադրբեջանի անվտանգությանը սպառնալու, այս առաջարկներն ինչի՞ պիտի անեինք։ Այդ Ադրբեջանն է, որ ասում է` ես պիտի բարձունքները հսկողության տակ պահեմ, կապ չունի` դա ում տարածքում է գտնվում։ Բայց դա մեր տարածքային ամբողջականության ուղիղ ոտնահարում է, ագրեսիվ քաղաքականության իրականացում այսօր և, ըստ էության, այդ քաղաքականությունից հրաժարվելու մտադրության մասին հայտարարություն։ Եվ սա խնդիր է։

France 24, Մարկ Պերելման - Լեռնային Ղարաբաղում վերջին կոնֆլիկտի ժամանակ Դուք մեղադրեցիք Մոսկվային՝ այդ հակամարտությունը Ձեր դեմ ուղղելու փորձի մեջ: Արդյոք Դուք շարունակո՞ւմ եք մտածել, որ Վլադիմիր Պուտինի նպատակն է Ձեզ իշխանությունից հեռացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ Ռուսաստանի Դաշնության ամենաբարձրաստիճան ներկայացուցիչներն ուղիղ կոչ էին անում Հայաստանի քաղաքացիներին՝ դուրս գալ փողոցներ և տապալել ընտրված լեգիտիմ կառավարությանը: Ռուսական հեռուստաալիքները ոչ թե մի քանի օր, 6 տարի շարունակ, ըստ էության, համակարգված և հետևողական, նպատակամղված հակաքարոզչություն են մղում Հայաստանի կառավարության, ընտրված իշխանությունների և անձամբ իմ դեմ: Էլ ուրիշ ի՞նչ հետևություն անելու տեղ է մնում: 

France 24, Մարկ Պերելման - Եվ այսօր դա շարունակվո՞ւմ է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, անկեղծ ասած, ես հետաքրքրությունս կորցրել էլ եմ այդ թեմայի նկատմամբ: Չգիտեմ էլ՝ շարունակվում է, թե չի շարունակվում: Շարունակվում է, թե չի շարունակվում, Հայաստանի ժողովուրդը ցույց տվեց, որ չի պատրաստվում իր ինքնիշխանությունից, անկախությունից, ժողովրդավարությունից հրաժարվել և հետևողական է լինելու նաև իր տարածքային ամբողջականությունն արձանագրելու, նաև հարևանների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու, նաև խաղաղության օրակարգի գործում, նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն իրականցնելու հարցում, նաև Եվրամիության հետ հետագա հարաբերությունները խորացնելու հարցում:

France 24, Մարկ Պերելման – Արդյոք Դուք հիմա գոնե խոսո՞ւմ եք Վլադիմիր Պուտինի հետ:

Վարչապետ Նիկո Փաշինյան – Այո, մենք դեկտեմբերին շփումներ ենք ունեցել, խոսել ենք:

France 24, Մարկ Պերելման - Վստահո՞ւմ եք նրան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, մենք միջպետական հարաբերությունների մեջ ենք, և Հայաստանն ու Ռուսաստանն ունեն երկար հարաբերությունների պատմություն: Այդ հարաբերությունների պատմությունն ունի որոշակի ինստիտուցիոնալ ավանդույթներ: Մենք այդ ավանդույթների շրջանակում ենք:

France 24, Մարկ Պերելման – Մի դեպք կա՝ Դմիտրի Սեդրակով անունով մի դեզերտիր դեկտեմբերին ձերբակալվել է: Հայկական իշխանությունները վստահեցնում են, որ տեղյակ չեն: Արդյոք մեզ կարո՞ղ եք ասել, թե որն է իրականում իրավիճակը և արդյոք ռուսական իշխանությունները կարող են Հայաստանում ձերբակալել՝ առանց Հայաստանի բողոքի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, այդ դեպքը, ահազանգն այդ դեպքերի վերաբերյալ մեզ շատ է անհանգստացրել: Եվ մենք նաև այդ դեպքի հետաքննություն ենք անում, և եթե պարզվի, որ ամեն ինչ այնպես է, ինչպես Դուք եք ասում, դա, իհարկե, նաև որոշակի հետևանքների պիտի բերի, որովհետև, իհարկե, մեր երկրի տարածքում ապօրինի գործողություններ մենք չենք կարող հանդուրժել:

France 24, Մարկ Պերելման - Ի՞նչ հետևանքներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դա կախված կլինի հենց իրադարձությունների վերաբերյալ մեր իրավական գնահատականից: 

France 24, Մարկ Պերելման – Երկու կարճ հարց: Ռուսական ռազմական բազա կա Հայաստանի տարածքում: Արդյոք մտադի՞ր եք այն փակել և արդյոք Դուք պատրաստվո՞ւմ եք դուրս գալ Ռուսաստանի հետ ռազմական դաշինքից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Մասնավորապես՝ 2021 թվականին, 2022 թվականին, և դա էլ չէր կարող մեզ համար անցնել առանց հետևանքների: Եվ հետևանքը գործնականում այն է, որ գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Վաղը ի՞նչ կլինի, վաղը կերևա:

France 24, Մարկ Պերելման – Իսկ ռուսական բազա՞ն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բազան Հայաստանում է գտնվում ոչ Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում: Դա լրիվ ուրիշ պայմանագրային հարթություն է, և այդ հարթությանը վերադառնալու առիթ չենք ունեցել:

France 24, Մարկ Պերելման - Վերջին հարցը, պարոն վարչապետ: Ուկրաինայում պատերազմի կապակցությամբ Հայաստանը սկզբում բավականին զգույշ էր, բնականաբար, Ռուսաստանի հետ ձեր հարաբերություններից ելնելով: Արդյոք երկու տարի անց կարծո՞ւմ եք, որ դա արդար պատերազմ է Ռուսաստանի կողմից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես ասացի, որ մեզ համար շատ կարևոր է Ալմա-Աթայի հռչակագիրը, որոհետև Ալմա-Աթայի հռչակագիրն ինչի՞ մասին է: Ալմա-Աթայի հռչակագիրը երկու առանցքային բանի մասին է: Ընդ որում, Ալմա-Աթայի այդ հռչակագիրը ստորագրել են և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան, և՛ Ադրբեջանը: Ընդ որում, Ալամա-Աթայի այդ հռչակագիրը սկսվել է Բելովեժյան համաձայնագրից, որը ստորագրել են Բելառուսը, Ռուսաստանը և Ուկրաինան: Այդ համաձայնագիրը, որը հետագայում Ալմա-Աթայում Խորհրդային միության նախկին ևս ինը հանրապետություններ միացել են, երկու բանի մասին է, որ Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ և երկրորդը, որ ստորագրած խորհրդային հանրապետությունները դառնում են անկախ պետություններ, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Հիմա Ալմա-Աթայի հռչակագրի տրամաբնությամբ, որը նաև մեր անվտանգության համար է շատ կարևոր, մենք տեսնում ենք, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, Ալմա-Աթայի հռչակագրի խախտում է, և մեզ, ըստ էության, լրջորեն անհանգստացնում է:

France 24, Մարկ Պերելման - Արդյոք, արևմտյան երկրները Ձեզ պարտադրո՞ւմ են Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներին միանալ: Արդյոք Հայաստանից ապրանքներ մտնո՞ւմ են Ռուսաստան, և արդյոք արևմտյան երկրները ճնշում են գործադրում ձեզ վրա, որպեսզի դուք ավելի լայնորեն միանաք պատժամիջոցներին: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հարաբերությունների այդպիսի ռեժիմ՝ միանալ, չմինալու մենք չունենք, բայց մյուս կողմից՝ մենք հաշվի ենք նստում առկա պատժամիջոցների հետ, որովհետև ոչ թե մեզ ճնշում են կամ մեզնից պահանջում, եթե մենք սանկցիաները չպահենք, չպահպանենք, դա կազդի մեր հարաբերությունների վրա այն երկրների հետ, որոնք այդ սանցիաները կիրառում են: Իսկ այդ երկրների հետ հարաբերությունները կարևոր են:

Շատ ուրախ եմ, որ այդ հարցը տալիս եք, որովհետև, մասնավորապես, Եվրամիությունում ժամանակ առ ժամանակ հնչում են մեղադրանքներ, թե Հայաստանը պատժամիջոցները չի պահպանում, որ Հայաստանը պատժամիջոցների ռեժիմը խախտում է, բայց կարող եմ ասել, որ մենք այս ընթացքում, վերջին անգամ 2023 թվականին մի քանի անգամ պատվիրակություններ ենք ունեցել Եվրամիությունից և Միացյալ Նահանգներից, որոնց այցելության նպատակը հետևյալն է եղել, թե ինչքանով է Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ իր միջազգային հարաբերություններին և պարտավորություններին, ինչպես է հարաբերվում այդ սանկցիաների հետ: Եվ պետք է արձանագրենք, որ ո՛չ Եվրամիությունը, ո՛չ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր նկատմամբ որևէ վերապահում չեն ներկայացրել: Ընդհակառակը՝ պաշտոնապես արձանագրել են, որ սանկցիաների համատեքստում Հայաստանի Հանրապետության նկատմամբ ոչ մի վերապահում չունեն:

Բայց, ցավոք, քանի որ սրա մասին շատ չի խոսվում, մենք էլ այդ թեման, այսպես ասած, շատ չենք բարձրաձայնում, որովհետև դա աշխատանքային հարց է, Եվրամիության մի շարք երկրներում և նաև լրատվամիջոցներում թերևս Հայաստանի նկատմամբ գուցե որոշ շրջանակների մատուցած սխալ տեղեկությունների, հակաքարոզչություն և դեզինֆորմացիա տարածելու հիման վրա երբեմն հնչում են հայտարարություններ՝ մեղադրելու Հայաստանին: Բայց նորից եմ ասում՝ պաշտոնապես արձանագրվել է և՛ Եվրամիության, և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, որ Հայաստանին այս հարցում մեղադրելու որևէ հիմք չկա: 

France 24, Մարկ Պերելման - Պարոն Փաշինյան՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, շատ շնորհակալ եմ իմ հարցերին պատասխանելու համար: Շնորհակալ եմ ձեզ այս հաղորդմանը հետևելու համար:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:37 23/02/2024  |  ԼՐԱՀՈՍԹեժ զրույց՝ Փաշինյանի և Փափազյանի միջև Ֆրանսիայում Մակրոնի ներկայությամբ
19:50 23/02/2024  |  ՔաղաքականՊատերազմի մասին խոսել, հետո ամեն բան անել թշնամիների թիվ ավելացնելու համար կարող է միայն օտարի ծրագիրն իրականացնող իշխանությունը. Սուրենյանց
19:45 23/02/2024  |  ԼՐԱՀՈՍՌԴ ամենաբարձր ներկայացուցիչները ՀՀ քաղաքացիներին ուղիղ կոչ էին անում տապալել ՀՀ լեգիտիմ իշխանությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
17:56 23/02/2024  |  ՔաղաքականՄոսկվայից արձագանքել են Փաշինյանին՝ կտրականապես անընդունելի համարելով ՀԱՊԿ-ի հետ կապված մեղադրանքները
14:31 23/02/2024  |  ՔաղաքականՊեսկովին հարցրել են՝ Պուտինը Փաշինյանից պատրաստվո՞ւմ է պարզաբանել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը
13:49 23/02/2024  |  ՔաղաքականՀայաստանը պաշտոնապես չի ծանուցել ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցման մասին. Պեսկովը՝ Փաշինյանի հայտարարության մասին
08:49 23/02/2024  |  ՔաղաքականՀՀ-ն սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան
22:48 22/02/2024  |  ԼՐԱՀՈՍՀանրությունը դժգոհ է ՀՀ իշխանությունների վարած արտաքին և ներքին քաղաքականությունից. հարցման արդյունքներ
21:48 21/02/2024  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են առանձնահատուկ դինամիկ փուլում. Ելիսեյան պալատում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
21:31 20/02/2024  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանին է ներկայացվել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 2023թ. հաշվետվությունը

Արխիվ

[]