Թեմաներ
Երեքշաբթի 01 / 21 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   21:00 Մեկնարկել Է Թրամփի երդմնակալության արարողությունը 01/20/2025   20:52 Բայդենն իր քաղաքական համախոհներին ու ընտանիքի անդամներին նախապես ներում է շնորհել 01/20/2025   20:50 Շերամի փողոցում կեղտաջրերը շարունակում են գարշահոտություն տարածել, մարդաբոյ փոսերն էլ շարունակում են ավտոմեքենաներ ջարդել 01/20/2025   20:36 Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ 01/20/2025   20:32 Տավուշում Նիկոլ Փաշինյանը կրկին գնալու է զիջումների, որոնք ազդելու են ՀՀ անվտանգային ճարտարապետության վրա. Սեյրան Օհանյան (տեսանյութ) 01/20/2025   20:20 Թայվանում երկրաշարժ է տեղի ունեցել 01/20/2025   20:06 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/20/2025   19:49 Բժիշկը սովորեցրել է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել հիպերտոնիկ կրիզի դեպքում 01/20/2025   19:39 ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը վճռական կգործի․ Իրանի ԱԳՆ 01/20/2025   19:27 Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման կարևորությունը 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   19:01 Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպան Աշոտ Սմբատյանին 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ) 01/20/2025   18:50 Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   18:42 Լիբանանի նորընտիր նախագահը հանդիպել է Մեծի Տանն Կլիլկիո Արամ Ա. Կաթողիկոսին 01/20/2025   18:39 Անհամբեր սպասում ենք դատավարության ավարտին․ Դավիթ Բաբայանի որդի 01/20/2025   18:37 Թրամփի խորհրդականի խոսքով՝ Զելենսկին պատրաստ է բանակցել հակամարտությունը դադարեցնելու համար 01/20/2025   18:11 «Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում 01/20/2025   17:54 Տիեզերքը ուժ ունի, էն երկիրը, որտեղ իրար հա անիծում են ու հայհոյում, քանդվելու է ու քանդվելու. Նազարյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ 01/20/2025   17:30 «Հովհաննես Եղիազարյանին նորից կանչել եք հարցաքննության, եկավ, բայց ուղարկեցիք տուն, որովհետեւ ձեռք չէր տալիս, որ այդ տղան գար, ճիշտը ասեր». Մանվել Ղարիբյանը՝ դատարանում 01/20/2025   17:14 Թեման այդ 8 անձինք չեն, ամբողջ գործն օգտագործվում է ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար. Աբրահամյան (տեսանյութ) 01/20/2025   16:56 Վահան Կոստանյանն ու Քամալ Խարազին բարձր են գնահատել Հայաստան-Իրան փոխգործակցությունը 01/20/2025   16:52 Դատարանում շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատավարությունը. հարցաքննվում են վկաները (ուղիղ միացում) 01/20/2025   16:48 Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա 01/20/2025   16:43 «Տոյոտայում» եղբայրս մասնաբաժին ունի, գաղտնիք չէ. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 01/20/2025   16:33 Հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ 01/20/2025   16:06 Մհեր Սահակյանի մանդատը տրվել է ԱԺ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին. ԿԸՀ 01/20/2025   15:26 Պետք է լուծենք ԲԴԽ որոշումների վերանայման կարգը, դատավորին գործից հանելը «չեպե» է պետության համար․ Սիրունյան 01/20/2025   15:20 Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են 17-ամյա պատանու՝ ապօրինի ինքնաձիգ պահելու համար 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:03 Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են 01/20/2025   14:57 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ․ 2024 թվականի ամփոփ արդյունքները 01/20/2025   14:51 Անահիտ Մանասյանն ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին 01/20/2025   14:49 Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքներ 01/20/2025   14:42 Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս 01/20/2025   14:30 Վարչապետ դառնալու հավակնություն չունեմ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան․ Լևոն Քոչարյան 01/20/2025   14:26 Արցախի կորուստը, ռшզմական-քաղաքական ղեկավարության Բաքվում լինելը hարված էր ՌԴ հեղինակությանը. Քոչարյան 01/20/2025   14:20 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին 01/20/2025   14:07 Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է 01/20/2025   14:02 Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին 01/20/2025   13:55 ՔՊ-ականը կարծում է՝ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը չպետք է խոսեն Բաքվում ապօրինաբար դատվող Արցախի ղեկավարության մասին 01/20/2025   13:52 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեռեւս թափուր է 115 վարորդի հաստիք 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   13:26 ՆԳ նախարարի տեղակալները մասնակցել են «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը 01/20/2025   13:18 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/20/2025   13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին 01/20/2025   13:00 Վահե Ղալումյանի չհերքեց, որ իր մարզպետ եղբայրը կարող է առաջիկայում SMS ստանա վարչապետ Փաշինյանից. (տեսանյութ)
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ) 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան

«Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին 02/23/2024   17:37  |  ԼՐԱՀՈՍ

«Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. 

««ԳՈՅ» ԹԱՏՐՈՆԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՓՆՏՐԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ»

ԴԻՄՈՒՄ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

«Մշակույթն առաջնային դեր ունի երկրի կայուն զարգացման, մարդկանց հոգևոր պահանջմունքների բավարարման, երջանկության, բարեկեցիկ և կրթված հասարակության, սոցիալական համախմբվածության, ներառական համայնքների ստեղծման, ինչպես նաև ինքնության ձևավորման գործընթացներում:

Կառավարության մշակութային քաղաքականությունը նպատակաուղղված է լինելու երկրի սոցիալտնտեսական զարգացման գործընթացներում մշակույթի դերի մեծացմանը, ընդլայնմանը, մշակութային կյանքին հասարակության մասնակցության և ակտիվ հաղորդակցության ապահովմանը,  արվեստի տարածման և ժառանգության պահպանության գործում համայնքների ներգրավմանը, քաղաքացիական պատասխանատվության բարձրացմանը, ժառանգության վերաարժևորմանը»:

Այս տողերը կառավարության 2021-2026թթ. ծրագրից են մեջ բերված, սակայն պետք է արձանագրել, որ ինչպես շատ ուրիշ հարցերում, այստեղ ևս ամեն ինչ միայն թղթի վրա է և փաստ է, որ նույն կառավարության ձեռքով` ի դեմս ԿԳՄՍ նախարարության  բազմաթիվ  ապօրինությունների  դիմելով, մեր քաղաքում փակվում է ևս մի թատրոն, անունը դնելով «միացում»։

Ի դեպ, 2021 թվականի սեպտեմբերի 8-ին 1472-Ա որոշմամբ «Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնը» դարձյալ փակվեց՝ փաստացի այսօր չկա այդ թատրոնը ոչ էլ անձնակազմը, բայց անունն էլի դրված էր «միացում»։ Սա ուղղակի կամ որպես հիշեցում, իսկ հիմա «Գոյ» թատրոնի մասին ամեն ինչ հերթով և կարգով։

2023 թվականի մարտի 27-ին (այդ օրը նշվում է նաև Թատրոնի միջազգային օրը) ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկմանը ներկայացրեց «ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ «ԳՈՅ» ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «Գ. ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշման նախագիծը, որի շուրջ առաջացավ հանրային մեծ և բուռն քննարկում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի պնդմամբ այս ամենն արվում էր մեզ համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով, ինչը սակայն չի համապատասխանում իրականությանը։

Հարկ ենք համարում Ձեզ տեղեկացնել, որ սկզբից էլ դեմ ենք եղել թատրոնների «միավորմանը» և տեղեկացրել ենք, որ չենք աշխատելու այլ ՊՈԱԿ-ի կազմում, քանի որ դրանով զրկվելու ենք մեր ստեղծագործական անկախ որոշումներ կայացնելու իրավունքից, կորցնելու ենք մեր թատրոնի տեսակն ու ժանրային առանձնահատկությունը, իսկ մեր առանձնահատկությունը ամրագրված է ՀՀ Կառավարության որոշմամբ՝ «ԱԶԳԱՅԻՆ» կարգավիճակով: Սակայն մեր կարծիքը ոչ մեկին չէր հետաքրքրում։ Մայիսի 11-ի կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շարքում էր նաև «ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ «ԳՈՅ» ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «Գ. ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշման հարցը։ Ի վերջո այն ընդունվեց:

Չհամաձայնելով որոշման հետ, 07.06.2023 թվականին աշխատակիցներով դիմել ենք Վարչական դատարան (Դատական Գործ N: ՎԴ/4817/05/23), իսկ դատարանը՝ գործի վարույթ ընդունելը մերժեց պատճառաբանելով, որ մենք պատշաճ հայցվոր չենք հանդիսանում: Սակայն ուսումնասիրությունների արդյունքում դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 11.05.2023 թվականի թիվ 701-Ն որոշումը՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ չէ, քանի որ չի պարունակում վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար, այլ նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված ներքին իրավական ակտ է: Եվ այս ակտի միակ հասցեատերերը «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» և «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություներն են, և այն չի առնչվում Դիմողների իրավունքներին:

Ինչ վերաբերում է դիմումով բարձրացված աշխատանքային օրենսդրությամբ սահմանված իրավունքների ենթադրյալ խախտումներին, ապա Դիմողները զրկված չեն արդարադատություն փնտրել աշխատանքային պայմանագրերից բխող իրենց իրավունքների պաշտպանության շրջանակներում:

Այս մասով հետևություններն ու պարզաբանումները թողնում ենք Ձեզ և փորձում «արդարադատություն փնտրելու» ճանապարհը գտնել:

19.06.2023թ.-ին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Չոլոյանի հետ դիմել ենք վարչական դատարան (Դատական Գործ N: ՎԴ/4817/05/23) մեր իրավունքները վերականգնելու համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 11.05.2023 թվականի թիվ 701-Ն որոշումը անվավեր ճանաչելու պահանջով։ Սակայն դատարանը որոշեց, որ սա կոլեգիալ քննվող գործ չէ և 30.06.2023 թվականին միանձնյա մակագրությունն ապահովելու համար մուտքագրեց, որպես նոր գործ՝ թիվ ՎԴ/5116/05/23 և Դատավոր Լիլիթ Սադոյանը վարույթ ընդունեց հայցադիմումը, որով էլ կասեցվեց որոշումից բխող միավորման գործընթացը։

Թվում էր, թե ամեն ինչ մի որոշ ժամանակով իր տեղն էր ընկել և մենք մինչև վճռի կայացումը կարող էինք աշխատել` ստեղծագործել, բայց հոկտեմբեր 20-ին չգիտես ինչու մեր հայցը վերահասցեագրվում է քաղաքացիական դատարան, այնտեղից Վճռաբեկ դատարան, որտեղ էլ ի վերջո որոշվում է , որ այնուամենայնիվ գործը պետք է շարունակվի քննվել վարչական դատարանում։

Այս վերահասցեավորումների ժամանակ, ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը որոշում է, որ կասեցումը վերացված է և ճիշտ ժամանակն է գործելու` լծվում է միավորման գործընթացը ապօրինաբար ավարտին հասցնելու գործին։ Հարց է առաջանում, ո՞րն է փոխնախարարի այդչափ շահագրգռվածությունը վերակազմակերպումն իրականացնելու հարցում, երբ
վարչական դատարանից գործը այլ դատարան չի՛ տեղափոխվել՝ վարույթ չի՛ ընդունվել, թե՞ սա «Գոյ» թատրոնի համար «լավ պայմաններ» ստեղծելու շատ լավ հնարավորություն էր:

ԿԳՄՍ փոխնախարար Դ. Դանիելյանը 2023 թվականի հոկտեմբերի 30-ից սկսած պարբերաբար, մեր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Չոլոյանին հանձնարարում է ստորագրել թատրոնի հանձնման - ընդունման ակտը և միացման պայմանագիրը (հետին թվով՝ 30.06.2023թ.), այն պարագայում, երբ տնօրենը Որոշումը համարում է ապօրինի, որի համար դիմել է դատարան և դրանից բխող գործողությունները անտրամաբանական կլիներ, եթե կատարեր: Ինչն էլ հետևանք է դառնում Սարգիս Չոլոյանին աշխատանքից ապօրինի ազատելու համար։ Այս ամենն արվում է շատ բացահայտ խախտելով օրենք` 2023թ.-ի դեկտեմբերի 25-ի առավոտյան, էլեկտրոնային նամակով տեղեկանում ենք, որ Սարգիս Չոլոյանին առանց հիմքի և նախազգուշացումների ազատել են աշխատանքից, և նույն օրն էլ տեղեկանում ենք, որ Կարեն Սիմոնյանը նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Ժաննա Անդրեասյանն իր հարցազրույցներից մեկում նույնիսկ նշում է, որ տնօրենին ազատել են և նշանակել են «իրենց մարդուն», քանի որ նախկին տնօրենը չէր ենթարկվում, իսկ նոր տնօրենը ավարտին կհասցնի գործընթացը:

Եվ նորից առաջանում են հարցեր՝ արդյո՞ք այս ամենը արվում է օրենքի շրջանակում և արդյո՞ք չկա պաշտոնական դիրքի չարաշահում: Արդյո՞ք նոր տնօրենի Ժ/Պ Կ. Սիմոնյանի շահերը և «Գոյ» թատրոնի շահերը չե՞ն բախվում և մի՞ թե հենց սա է «լավ պայմաններ» ստեղծելու ճանապարհը՝ անտեսելով դատարանին,  ով պիտի արդարադատության վճիռ կայացնի:

Ու մեր «արդարադատություն փնտրելու» ճանփորդությունը կանգ առավ նորից դատարանում:

Դիմեցինք Վարչական դատարան, որպեսզի պարտավորեցնեն ԿԳՄՍ նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 11.05.2023 թվականի թիվ 701-Ն որոշումից բխող գործողությունները կատարելուց ձեռնպահ մնալ, իսկ վարչական դատարանը վերահասցեագրեց քաղաքացիական դատարան (Դատական Գործ N: ՎԴ/8913/05/23)
Սակայն ապօրինությունների շարքն այսքանով չի ավարտվում։

Նախարարությունը շտապելով գործն իր ավարտին հասցնի և նույնիսկ չսպասելով դատարանի վճռին, «Գոյ» թատրոնի Ժ/Պ Կ. Սիմոնյանը հունվարի 12-ի առավոտյան հեռախոսազանգով տեղեկացնում է Թատրոնի աշխատակիցներին՝ Մանիշակ Գարսևանյանին (հաշվապահ) և Մանիկ Աբգարյանին (կադրերի տեսուչ), որ շտապ ներկայանան ԿԳՄՍ նախարարություն, թե ի՞նչ նպատակով, չի տեղեկացնում: Հետագայում պարզվում է, որ այդ օրը հրավիրվել էր ընդունման-հանձնման հանձնաժողովի նիստ, որին մեր թատրոնի երկու անդամները չէին ներկայացել։

Ի գիտություն հավելենք, որ 29.05.2023թ.-ին ԿԳՄՍ նախարարի N 784-Ա/2 հրամանով ստեղծվել էր հանձնաժողով, որով պետք էր ապահովել վերակազմակերպման գործընթացը և այդ հրամանով հստակ նշված էին աշխատանքները կատարելու ժամկետները՝ «աշխատանքները սկսել 2023 թվականի մայիսի 29-ին և ավարտել օգոստոսի 3-ին»: Արդեն տրամաբանական է չէ՞, որ հանձանաժողովի ժամկետները և լիազորություները ըստ Հրամանի սպառվել էին, իսկ նոր Հրաման՝ հանձաժողով ստեղծելու վերաբերյալ ուղակի չի եղել, բայց երկու աշխատակիցների բացակայության պատճառով նիստը հետաձգվում է և նշանակվում հունվարի 15-ին: Մանիշակ Գարսևանյանը (հաշվապահ) և Մանիկ Աբգարյանը (կադրերի տեսուչ) ովքեր հանդիսանում էին հանձնաժողովի անդամ այդ օրը կրկին չեն ներկայանում: Նիստի ժամանակ «Գոյ» թատրոնի նորանշանակ տնօրենի Ժ/Պ Կ. Սիմոնյանը լիազորություններից զրկում է մեր փաստաբան` Կարո Ասատրյանին, և մեզ թողնում անպաշտպան։

Ավելին, Դանիել Դանելյանի, նախարարության մյուս աշխատակիցների և Կարեն Սիմոնյանի անմիջական ապօրինի գործողությունների արդյունքում դատարան է ներկայացվում հայցից հրաժարվելու դիմում, այն հայցից, որը իսկզբանե եղել է հենց «իրենց» դեմ:

Նման պարագայում հարց է առաջանում Վերջիններիս գործողությունները ի՞նչ է, եթե ոչ այլ ինչ քան փաստաբանի լիազորություններին միջամտություն, և/կամ դատարանում քննվող գործի միջամտություն՝ արդարադատությունը վիժեցնելու նպատակով:

Հարգելի տիկին Մանասյան, ապօրինությունների շղթան այսքանով էլ չի ավարտվում։

Հունվարի 31-ին տեղեկանում ենք, որ առանց ընդունում-հանձնում կատարելու, հունվարի 24-ին, «Գոյ» թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կարեն Սիմոնյանի և «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի» տնօրենի՝ Վարդան Մկրտչյանի կողմից Իրավաբանական անձանց պետական ռեգիստր են ներկայացվել դիմում, ըստ որի պետք է դադարեցվի «Գոյ» թատրոնի գործունեությունը և միանա «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին»։ Տեղեկանալով, հունվարի 31-ին մենք ևս դիմում ենք ներկայացրել Իրավաբանական անձանց պետական ռեգիստր, որպեսզի զերծ մնան որևէ ապօրինի գործողություն կատարելուց, սակայն փետրվարի 2-ին էլեկտրոնային նամակով հայտնում են, որ դեռևս 30.01.2024թ.-ին կատարվել է համապատասխան գրանցումներ։ Գրությունից պարզ է դառնում, որ սահմանված ժամկետներից շուտ իրականացվող գրանցման և գործունեության դադարեցման համար կատարվել է լրացուցիչ վճարում, սա այն դեպքում, երբ արդեն իսկ հունվարի 19-ին Վճռաբեկ Դատարանի նախագահի կայացրած որոշման հիմքով առավել քան հստակ էր, որ գործը գտնվում է վարչական դատարանում:

Նախարարության աշխատակիցների շարունակական խախտումները ուղղակիորեն զրկում են մեզ մեր իրավունքների արդյունավետ պաշտպանությունը իրագործելուց, քանի որ առանց սպասելու Դատարանի վճռին արդեն իսկ վերջիններս իրավական գնահատական են տվել, որ Կառավարության որոշումը «ճիշտ է», «անբողոքարկելի» (թեև այն վիճարկվում է դատարանում) և ըստ էության կարևոր չէ թե Դատարանը ինչ կորոշի: Լինելով պետական պաշտոնատար անձիք, ովքեր պարտավորեն խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանդրությունը և օրենսդրությունը, առանց դատարանի որոշման կամ վճռի ձեռնամուխ են լինում վիճարկվող որոշումից բխող գործողությունների կատարմանը: Հետևաբար հարց է առաջանում ո՞ր օրենսդրական կամ նորմատիվ իրավական ակտի դրյութով են առաջնորդվում, որ իրենք պետք է Դատարանի փոխարեն որոշում կայացնեն, այն պարագայում, երբ վեճը գտնվում է դատարանի քննության ընթացքում: Արդյո՞ք սա ինքնիրավչություն չէ՝ ակնհայտ պաշտոնական դիրքի չարաշահման հիմքերով: Նույնիսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 11.05.2023 թվականի թիվ 701-Ն որոշումից բխող գործողությունները, որոնք վիճարկվում է, կատարվում են կամայական և խախտումներով:

Մասնավորապես որոշումով սահմանվել է՝
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո.
1) երկամսյա ժամկետում ապահովել՝
ա. գույքագրման աշխատանքների իրականացումը, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել փոխանցման ակտը, գույքի կազմը և արժեքը, միացման պայմանագիրը և նշված գույքի հանձնմանընդունման ակտը,
բ. «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը.
2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերությունների աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը՝ «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

Համաձայն Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի՝ Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների համար ներկայացվում են`
բ) միացման դեպքում`
- դիմում,
- միացող իրավաբանական անձանց հիմնադիրների (մասնակիցների) կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմինների որոշումները,
- փոխանցման ակտը (ակտերը),
- միացման պայմանագիրը (պայմանագրերը),
- միացող իրավաբանական անձի (անձանց) պետական գրանցման վկայականը (վկայականները),
- միացմանը մասնակցող իրավաբանական անձանց մասնակիցների համատեղ ընդհանուր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը,
- կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),
- պետական տուրքի վճարման անդորրագիրը.:

Վերոգրյալից հետևում է, որ սկզբում անհրաժեշտ էր կատարել գույքագրում, հանձնում-ընդունում, որից հետո միայան պետական գրանցում: Իսկ նման պայմաններում հարց է առաջանում, որ եթե արդեն իսկ պետական գրանցումը իրականացվել է, ապա ինչպե՞ս են արել գույքարում և հանձնում-ընդունում, կամ ի՞նչ փաստաթուղթ են ներկայացրել պետ. ռեգիստրի գործակալություն առանց թատրոնի աշխատակիցների ստորագրության, քանի որ ներկա պահին ապօրինի շարունակում են ճնշումներ գործադրել Թատրոնի աշխատակիցների նկատմաբ, որպեսզի վերջիններս կատարեն հանձնում-ընդունում: Փաստում ենք նաև, որ նշված փաստաթղթերը ուղղակիորեն չէր կարող ստորագրել Կարեն Սիմոնյանը, քանի որ վերջինս թատրոնի շենք այցել է երկու անգամ՝ կես ժամով, և հավաստիացնում ենք, որ վերջինս նույնիսկ պատկերացում չունի թե ինչ գույք է առկա Թատրոնում:

Հարգելի´ տիկին Մանասյան,

Վերոգրյալի հիմքով ակնկալում ենք Ձեր աջակցությունը սույն դիմոմով բարձրացված խախտումների արձանագրմանը և տալիս ենք մեր գրավոր համաձայնությունը դիմելու ՀՀ Գլխավոր դատախազին և կամ այլ պատկան պետական մարմնին Կարեն Սիմոնյանի, Դանիել Դանելյանի, Վարդան Մկրտչյանի և ԿԳՄՍ նախարարության այն աշխատակիցների, ովքեր առնչվել են սույն դիմումում ներկայացված գործընթացին, դրսևորած վարքագծին և գործողություններին իրավական գնահատականը տալու նպատակով:

Դիմողներ՝
1.ԱՐԹՈՒՐ ԱՐՏՅՈՒՇԻ ՍԱՀԱԿՅԱՆ
2.ԱՐԱ ՎԱՐԴԳԵՍԻ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
3.ՌԻՏԱ ՍՊԱՐՏԱԿԻ ԽԱԼԱԹՅԱՆ
4.ԳՈՒՐԳԵՆ ՎԱՆՈՒՇԻ ՍԱՐԳՍՅԱՆ
5.ԳԱԳԻԿ ԽԱՉԻԿԻ ՀԱԿՈԲՅԱՆ
6.ՀԱՅԿ ՎԱՂԻՆԱԿԻ ԿԼԵԿՉՅԱՆ
7.ԴԱՎԻԹ ԱՐՄԱՆԻ ՄԻՐԻՋԱՆՅԱՆ
8.ԼԻԼԻԹ ՌԱՖԻԿԻ ԲԱԴԱՆՅԱՆ
9.ԷԴԳԱՐ ԳԵՈՐԳԻԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
10.ՄԱՐԻԱՆՆԱ ՀՐԱՆՏԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ
11.ԱՇՈՏ ԼԵՄՍԻԿԻ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
12.ՏՐԴԱՏ ՀԱՅԿԻ ՄԱԿԱՐՅԱՆ
13.ԱՐՍԵՆ ԳԵՂԱՄԻ ԱԶԻԶՅԱՆ
14.ՎԱՉԱԳԱՆ ՄԱՐՏԻՆԻ ԵՐԻՑՅԱՆ
15.ՍԱՐԳԻՍ ԿԱՐԱՊԵՏԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
16.ԳՐԻԳՈՐ ՀԱԿՈԲԻ ԱԶԻԶՅԱՆ
17.ՍԵՐԳՈ ՍԱՄՎԵԼԻ ՍԱՐԳՍՅԱՆ
18.ԱՆՆԱ ՍԻՄԱԿԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ
19.ԱԼՎԱՐԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՀԱՐՈՅԱՆ
20.ՀԱՍՄԻԿ ԺՈՒԴԵԿՍԻ ԱԲՈՎՅԱՆ
21.ՍԱՄՎԵԼ ԱՐՄԵՆԱԿԻ ԹՈՓԱԼՅԱՆ
22.ՄԱՐԻՆԵ ՄԻՍԱԿԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ
23.ԳԱՐԻԿ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ
24.ՄԱՆԻԿ ԱՂԱՍՈՒ ԱԲԳԱՐՅԱՆ
25.ՍԱՄՍՈՆ ՄԻՔԱԵԼԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ
26.ԱՂԱՍԻ ՀՐԱՉՅԱՅԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
27.ԳԱՌՆԻԿ ՌՈՒՍՏԱՄԻ ՆԻԿՈԼՅԱՆ
28.ՄԱՆԻՇԱԿ ՌԱՖԻԿԻ ԳԱՐՍԵՎԱՆՅԱՆ
29.ԷԼԻԶԱ ԳԱՐԵԳԻՆԻ ՄԱՆԹԱՇՅԱՆ
30.ՄԱՐԻՆԵ ՏԻՐԱՆԻ ԱԲԳԱՐՅԱՆ
31.ՍԱՐԳԻՍ ՍԵՎԱԴԱՅԻ ՉՈԼՈՅԱՆ

ԴԻՄՈՂՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ՝ ՓԱՍՏԱԲԱՆ ԿԱՐՈ ԳՐԻԳՈՐԻ ԱՍԱՏՐՅԱՆ»։ 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:07 23/01/2024  |  ՄեկնաբանությունԿամերային թատրոնը վերացավ. Ինչ է լինում. երբ 2 թատրոն միավորվում են. Անահիտ Կիրակոսյան (տեսանյութ)
20:55 18/01/2024  |  ԼՐԱՀՈՍԿարմիր բերետներով վաղը կարող է մտնեն ու ինչ-որ գործողություններ անեն, դա չի նշանակում, որ «Գոյը» միավորվեց Սունդուկյանին. Արթուր Սահակյան
13:54 18/01/2024  |  ԼՐԱՀՈՍ«Գոյ» թատրոնի միավորման փաստաթղթերը ստորագրված են, որոշումն ընդունված է. Ժաննա Անդրեասյան
16:57 17/01/2024  |  Քաղաքական«Գոյ»-ի հանդեպ ցենզուրայի մասին խոսելն ավելորդ է, խաղացանկը իրենք են որոշում՝ վստահեցրեց նախարարը
13:35 15/01/2024  |  ԼՐԱՀՈՍ«Գոյ» թատրոնի անձնակազմը պատրաստվում է անվստահություն հայտնել տնօրենին (տեսանյութ)
11:55 15/01/2024  |  ԼՐԱՀՈՍ«Գոյ» թատրոնը մեր տունն է, որը մենք պատրաստ չենք հանձնել. թատրոնի անձնակազմը բողոքի ակցիա է անում
15:43 11/01/2024  |  ՄեկնաբանությունԳՈՅ կենտրոնն իրավունք ունի լինել որպես առանձին միավոր՝ անկախ ոչ պրոֆեսիոնալ մարդկանց կարծիքից․ Թոփալյան
16:42 11/05/2023  |  ԼՐԱՀՈՍ«Գոյ» թատրոնը միացվեց Սունդուկյանի անվան թատրոնին
19:31 29/04/2023  |  ՀարցազրույցԵրևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ)
16:06 23/03/2023  |  ԼՐԱՀՈՍՉի փակվելու էս թատրոնը, ինձ տվեք հաշվեհամար, ես կփոխանցեմ գումարը. ասում են՝ Նժդեհը ֆաշիստ ա, բայց շատ մարդիկ Սյունիքում են գտնվում հենց Նժդեհի շնորհիվ. քննարկում են Գոյ թատրոնի խնդիրը

Արխիվ

[]