ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամեն Գրիգորյանը Արևմուտքին փորձում էր ասել, որ ինքն ավելի լավ «Նիկոլ Փաշինյան» կլինի, քան հենց ինքը՝ Փաշինյանը. Հայկ Նահապետյան 02/22/2024 17:42 | Քաղաքական
Արմեն Գրիգորյանի դուրս տվածը հերթական ցնդաբանությունն է, ավելի լավ է նա բացատրի, թե ոնց եղավ, որ Ադրբեջանի հայտարարությունից հետո, թե փետրվարի 12-ին կրակոց է եղել ու ունեն սահմանապահ զորքերի վիրավոր, ՀՀ ՊՆ ՌՈ-ն սկսեց արդարանալ ու մեղավորներին պատժելու հայտարարություն տարածել, որին էլ հաջորդեց Ներքին Հանդի դեպքերը։ Ամենայն հավանականությամբ՝ հայկական կողմը ինչ-որ խոստումներ էր տվել ադրբեջանական կողմին մեղավորին հայտնաբերելու, պատժելու կամ միգուցե ադրբեջանական կողմն անգամ պահանջել էր, որ կրակողին իրեն արտահանձնեն։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե ռուսական զորքերը թույլ չեն տվել ԵՄ դիտորդներին մտնել Ներքին Հանդ, ինչն էլ պատճառ էր դարձել հայկական կողմից 4 զինծառայողների սպանվելուն։
«Միայն հայկական կողմի ոչ ադեկվատ հայտարարություններից ու պահվածքից հետո է, որ ադրբեջանական կողմն օգտագործեց դիպուկահարների։ Ներքին Հանդում, եթե անգամ լինեին ԵՄ դիտորդներ, ապա դեպքի պահին այնտեղ չէին լինի, որովհետև սահմանին բախումներ լինելու դեպքում ԵՄ դիտորդները դիտարկումն իրականացնում են տեսախցիկներով ու հեռադիտակներով՝ հանրապետության սահմանակից մարզերի հյուրանոցներում ու ռեստորաններում, կամ էլ Երևանի Հանրապետության Հրապարակի հյուրանոցներում»,- է նշել է ռազմական փորձագետն ու ավելացրել. «Եթե Արմեն Գրիգորյանը հիշողության կորուստ ունի, ավելի լավ է դիմի բուժօգնության, մենք հրաշալի հիշում ենք, թե նախկինում կրակոցների ժամանակ ԵՄ դիտորդները որտեղ են հայտնվել։ Ավելին, եթե կրակոցների ժամանակ ադրբեջանցի դիտորդները կրակել են ու մենք ունեցել ենք 4 զոհ ու 1 վիրավոր՝ հետաքրքրիր է, ինչով էին օգնելու ԵՄ դիտորդները։ Նրանք արդեն 1 տարի է, ինչ ՀՀ-ում են, այդքան կրակոցներ են եղել, որտե՞ղ էին այդ ԵՄ դիտորդները»։
Նահապետյանին նաև մտահոգում են ԵՄ դիտորդների զեկույցները։ «Ուր են գնում այդ զեկույցները՝ բացի Բրյուսելից, միգուցե ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությո՞ւն։ Այդ ԵՄ դիտորդները ձեռքի հետ էլ նաև ՆԱՏՕ-ի հետախուզներ են, ու զեկույցներ են ուղարկում, ոչ միայն Վաշինգտոն, այլ նաև Ալիևին»։
Նրա դիտարկմամբ՝ Արմեն Գրիգորյանի հայտարարությունների նպատակն այն է, որ հետագայում հայտարարի, թե ՀՀ-ն ԵՄ-ի հետ դիվերսիֆիկացրել է անվտանգային համակարգը, այսինքն՝ նա հող է նախապատրաստում՝ ՆԱՏՕ-ին «էստի համեցեք» անելու համար։
«Ի՞նչ էին անելու այդ դիտորդները՝ բղավելու էին, թե մի՞ կրակեք, մինչև հիմա իրենց հերոսական կեցվածքով ի՞նչ են կանխարգելել ու որտե՞ղ։ Նիկոլ Փաշինյանի աթոռը զբաղեցնելու հավակնությունները Արմեն Գրիգորյանի և՛ աչքն է մթագնել և ուղեղը։ Արևմուտքին իր ծառայություններն է փորձում մատուցել, ճիշտ կլինի որ Փաշինյանը զսպի նրան, քանի որ Ամեն Գրիգորյանը Արևմուտքին դրանով փորձում էր ասել, որ ինքն ավելի լավ «Նիկոլ Փաշինյան» կլինի, քան Փաշինյանը, նման հիմարություններ դուրս տալու մոտիվացիան սա է»,- ասել է Հայկ Նահապետյանը։
Անդրադառնալով, նոր անվտանգային համակարգեր որոնելու մասին Արմեն Գրիգորյանի հայտարարությանը՝ Նահապետյանը նշեց, որ ոչ թե գործող անվտանգային համակարգը, այլ այս իշխանության դիլետանտ քայլերը չեն աշխատում։
«Կազմակերպեք իմ ու այդ անձի հրապարակային հանդիպումը, որտեղ այդ անձը ու իր «բոսը»՝ Փաշինյանը, փորձեն բացատրել, թե 2022 թ-ի սեպտեմբերյան հայտնի դեպքերից հետո, երբ ադրբեջանական կողմը բարձունքներ վերցրեց, իսկ նույն այդ ԱԽՔ-ն ու Փաշինյանը հայտարարում էին, թե ՀԱՊԿ-ը համարժեք չի գործել, թե ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական չի տվել Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիային ու չի ճանաչել մեր սահմանները՝ դրանից մեկ շաբաթ առաջ կառավարության նիստում Փաշինյանը հրապարակավ հայտարարում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները դելիմիտացված չեն, ճշգրտված չեն, նա երկրորդ սենսացիոն բացահայտում արեց, ասում է, եթե սահմանների վերարտադրությունից հետո պարզվի, որ 2 կողմերից զորքերը առաջ են եկել, ապա պետք է հետ քաշվեն։ Սա նշանակում է, որ Փաշինյանն ասում է, թե հնարավոր է, որ Ադրբեջանըոչ թե մեր տարածքներն է զբաղեցրել, այլ՝ իրենը հետ վերցրել։ Այդ ինչպե՞ս էր Փաշինյանը պահանջում, որ ՀԱՊԿ-ը ճանաչի այդ տարածքները օկուպացված, երբ փաստացի կասկածի տակ էր դնում, ասում էր, հնարավոր է, որ Ադրբեջանն իր տարածքներն էր հետ վերցրել 2021 -22 թթ-ին։ Ստացվում է՝ Փաշինյանն է ասում է, որ մեր սահմանները ճշգրտման կարիք ունեն։ Սա է այս իշխանության մտքի թռիչքը, դիլետանտություն, կեղծիք ու դեգենրացիա։ Այսպես երկիր չեն կառավարում, երկիրը այսպես դնում են զոհասեղանին»,- եզրափակել է Հայկ Նահապետյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ