ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի մասին ճշմարտությունն այսօր ոչ ոք չի ասում. բարձրաձայնելն այլևս բոլորիս խնդիրն է. Ալեքսանդր Մանասյան 02/22/2024 22:53 | Ցեղասպանություն՝ Արցախում
Կարծում եմ, այն, որ տևական ժամանակ պարոն Շահրամանյանը լռում էր, դրա պատճառը պետք է, որ հայտնի լիներ բոլորիս։ Չնայած այդ մասին չեն բարձրաձայնում, բայց ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում Արցախյան հարցը դարձնել Հայաստանի և Ադրբեջանի, կամ ավելի ճիշտ՝ Փաշինյանի և Ալիևի հարաբերությունները փչացնելու, ստվերելու գործոն։
Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ անդրադառնալով տեւական լռությունից հետո Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի այսօր հնչեցրած հայտարարությանն առ այն, որ «Արցախի հարցի վրա կափարիչ են փորձում դնել ու փորձում են փակել այն»։
Դիտարկմանը, թե պատահականություն է, որ Մյունխենյան հանդիպմանը հաջորդեց այդ հայտարարությունը՝ Մանասյանը պատասխանեց, որ նման հարցերում պատահականություններ չեն լինում, ավելին, չի բացառվում, որ ոչ միայն պատահական չէ, այլև օրինաչափ է։
«Բանն այն է, որ դա տեղավորվում է իշխանության կողմից տարվող ընդհանուր քաղաքականության ծիրում։
Գիտեք՝ հիմա Արցախյան հարցն այլևս արցախցիների հարցը չէ, այլ արդեն համահայկական հարց է, նաև սփյուռքահայության հարցն է, դրսում գտնվող ղարաբաղցիների հարցն է, այստեղ գտնվող ղարաբաղցիների հարցն է, դա մեր համակիրների, համախոհների հարցն է, որովհետև Բաքուն փորձում է օրինականացնել բացահայտ կերպով արցախցիների նկատմամբ իրականացրած Ցեղապանությունը։ Մինչդեռ, արցախցիները օրինական հարց են բարձրացնում և օրինական միջոցներով են բարձրացնում դա։
Մենք ազգովի պետք է քայլեր ձեռնարկենք, չպետք է արցախցիներին մենակ թողնենք այդ հարցում, ապա նաև պետք է ճիշտ քայլեր ձեռնարկենք, իսկ ճիշտ քայլերի տեղը իրավունքն է», - նշել է նա։
Մանասյանի խոսքերով՝ մենք պետք է սովորենք իրավունքի լեզվով խոսել։ « Նրանք ովքեր տեսնում են դրանում համազգային խնդիր, պետք է բացահայտ ճշմարտությունն ասեն Ղարաբաղի մասին, իսկ ճշմարտությունը ոչ ոք չի ասում։ Մինչդեռ, տեղեկատվական դաշտում լռությունը բերում է համաձայնության այն բանի, ինչ արվում է այսօր արցախցիների նկատմամբ։ Այդ ճշմարտությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղը մերօրյա ադրբեջանական հանրապետությանը միջազգային իրավունքով չի պատկանում, և այս փաստի լույսի տակ ամեն ինչ պարզ է դառնում` և ագրեսորը, և ցեղասպանը։ Ամեն բան պարզ է դառնում, քանի որ այս ճշմարտությունը չի հնչում՝ Ադրբեջանը փորձում է իր արարքները քողարկել իր իրավունքներով, այն դեպքում, երբ ոչ մի իրավունք չունի։ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով չի պատկանում Ադրբեջանին մերօրյա հանրապետությանը։ Սա է միակ ճշմարտությունը։ Սա այն է, ինչ պետք է բարձրաձայնեն այն ուժերը, որոնք վտանգ են տեսնում այն բանում, ինչ արվում է արցախցիների նկատմամբ», - եզրափակել է Մանասյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ