ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առաջիկայում ՌԴ-ն կհասկացնի, որ չի խանգարի, եթե Ադրբեջանը լարվածության նոր օջախներ մտցնի հայ-ադրբեջանական սահմանին. սա կոնկրետ պատճառներ ունի. Քաղաքագետ 02/22/2024 21:47 | Քաղաքական
Ես չեմ կարծում որ Ռուսաստանը դուրս է մղվում գործընթացներից, Ռուսաստանը բավարար լծակներ ունի մեր տարածաշրջանի երկրների վրա ազդելու համար։ «Փաստինֆոյի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Մյունխենում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Փաշինյանի՝ Ֆրանսիա և Ալիևի՝ Թուրքիա մեկնելուն։
Վերլուծաբանի դիտարկմամբ` ՌԴ-ն դժգոհ է հայկական կողմի՝ հետևողականորեն դեպի Արևմուտք շարժվելուց, ուստի մեծ է հավանականությունը, որ առաջիկայում ՌԴ-ն ինչ-որ ազդակներ կհղի կամ կհասկացնի, որ չի խանգարի, եթե Ադրբեջանը փորձի լարվածության նոր օջախներ մտցնել հայ-ադրբեջանական սահմանին։
Այնպես, որ ես չեմ կարծում, որ ՌԴ-ն համակերպվելու է այն մտքի հետ, որ բանակցություններն ընթանալու են Արևմտյան հարթակում, ոչ, կարծում եմ, որ առաջիկայում կլինի Ռուսաստանի դերի մեծացում, ընդ որում` հնարավոր է անգամ բացասական իմաստով», - նշել է նա։
Հարցին, եթե Հայաստանի վրա լծակները բավական մեծ են, արդյոք Ադրբեջանի վրա նույնպիսի լծակներ կան և արդյոք օդանավակայանում ՀՀ կողմից հետախուզվող ռազմական հանցագործ ադրբեջանցու ձերբակալությունը այդ լծակների առկայության ցուցադրության մասին էր՝ Ա. Բաղդասարյանը նկատեց, որ ցանկության դեպքում ՌԴ-ն բավական լծակներ ունի Ադրբեջանի վրա ազդելու։
«Օրինակ, բավական է մի հայտարարություն, որ եթե Ադրբեջանը փորձի Հայաստանի տարածքների նկատմամբ ինչ-որ ոտնձգություններ իրականացնել, ապա ՌԴ-ն և ՀԱՊԿ-ն իրենց դաշնակցային պարտավորությունները կկատարի ամբողջ հզորությամբ: Բավական է լինի նման հայտարարություն և Ադրբեջանը ստիպված կլինի հրաժարվել իր կոշտ դիրքորոշումից։ Բայց ՌԴ-ն դա չի անում և դրա դիմաց շատ կոնկրոտ ակնկալիքներ ունի և Ադրբեջանից, և առաջին հերթին Թուրքիայից։
Խոսքը մասնավորապես, Թուրքիայի լոյալության մասին է՝ ռուս-ուկրաինական, Ռուսաստան-հավաքական Արևմուտք առճակատման շուրջ, Մերձավոր Արևելքում խնդիրներ կան և այլն։ Այսինքն` Ռուսաստանը Թուրքիայի հետ կապված բազմաթիվ շատ մեծ շահեր ունի և կարող է հանուն այդ շահերի զոհաբերել Հայաստանի շահերը։
Մի բան որ արդեն արել է ու հիմա էլ շատ պարզ հասկացնում է, որ կշարունակի անել, եթե Հայաստանը շարունակի թեքվել դեպի Արևմուտք և հրաժարվի իր հաղորդակցության ուղիները հանձնել ՌԴ-ին»։
Նրա դիտարկմամբ՝ հիմնական տարաձայնությունը ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերություններին են վերաբերում, այլ, ընդհանրապես, Ռուսաստան, Թուրքիա, Արևմուտք, Իրան հարաբերությունները կապված են Հայաստանով անցնող ճանապարհների վերահսկողության հետ։
«Քանի դեռ այդ հարցը լուծված չի՝ Ադրբեջանը միշտ էլ գայթակղություն է ունենալու դա լուծել ռազմական ճանապարհով, վտանգ կա, որ ՌԴ-ն էլ կարող է ինչ-ինչ պատճառներից ելնելով թույլ տալ, որպեսզի հարկ եղած պահին ուշացումով գա՝ փրկի մեզ և դրա դիմաց պահանջի վերջնականապես երես թեքել Արևմուտքից կամ հրաժարվել փաստացի ինքնաիշխանությունից», - եզրափակել է Արմեն Բաղդասարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ