ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենք՝ քաղաքական գործընթացի իմիտացիա, ինչի փոխարեն կարելի է ավելի կոպիտ, բայց ավելի բնորոշող բառ օգտագործել․ Դանիելյան 02/22/2024 19:30 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանում իշխանափոխության պահանջները շարունակվում են: Իսկ ինչ է նշանակում ՛՛իշխանության փոփոխությունը՛,- գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Հիմա աշխարհում այնպիսի վիճակ է, որ համարյա ցանկացած երկրում իշխանության փոփոխությունն ունի աշխարհաքաղաքական նշանակություն: Փոխել Հայաստանում իշխանություն, նշանակում է փոխել արտաքին քաղաքականությունը՝ համապատասխան հետևանքներով հանդերձ:
Օրինակ, Ամերիկայում իշխանության փոփոխությունը կարող է փոխել այդ երկրի քաղաքականությունը Մերձավոր Արևելքի, Եվրոպայի, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի, անգամ Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ: Եւ դա գլոբալ պատերազմների առկայության պայմաններում:
Նույնը կարելի է ասել եվրոպական ցանկացած երկրի համար, դրա վառ օրինակը Սլովակիայում իշխանության փոփոխությունն է, կամ Հունգարիայի խաղացած դերը ԵՄ-ում: Անգամ ԵՄ անդամ որևէ աննշան, բայց մոտիվացված ու հպարտ երկիր, կարող է վետոյի միջոցով պարալիզացնել ԵՄ-ն:
Իշխանության փոփոխությունն Արաբական երկրներում, կամ Թուրքիայում, անգամ Աֆրիկյան երկրներում ունենում է աշխարհաքաղաքական շատ լուրջ հետևանքներ:
Վերադառնանք Հայաստան: Գործող կառավարությունն, իրականում, արտաքին քաղաքականություն չի վարում, դրա վառ վկայությունը հայտնի անձի այն խոսքերն են, որ եթե Իրանի հետ են լավ հարաբերություններ, որոշ երկրներ դժգոհում են, և՝ հակառակը: Նույնը կարելի է ասել մյուս երկրների հանդեպ վարվող չքաղաքականության մասին:
Այսինքն, տարբեր կողմերից պահանջում են կողմնորոշվել, իսկ ինքը մանյովրում է ու ոչ մի արմատական քայլ չի համարձակվում անել:
Սա նաև մեր իրական վիճակից է, այս կառավարությունն այնքան ստրատեգիական սխալներ է թույլ տվել, հայտնի անձն էլ ՛՛ինչ ուզել, այն էլ բանակցել է՛՛, որ հիմա հայտնվել է ծուղակում, մենք էլ հետն՝ ամեն մի քայլ կարող է հանգեցնել կատաստրոֆաների: Առավել ևս, որ, օրինակ, Իսրայելին պետք է հայ-ադրբեջանական պատերազմ, որին կներքաշվեն Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը ու ուշադրությունը կշեղվի Գազայից, որտեղ այդ պետության համար լրջագույն, անգամ գոյաբանական նշանակության, խնդիրներ են ստեղծվել: Իսրայելը նման պատերազմի միակ շահառուն չէ, ցուցակը կարելի է շարունակել:
Հիմա վերադառնանք իշխանափոխության խնդրին: Եթե Հայաստանում փոխվում է իշխանությունը, դա նշանակում է, որ փոխվելու է նաև արտաքին քաղաքականությունն, այսինքն աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան մեր տարածաշրջանում, և, հետևապես, աշխարհում, ինչից բխում է հարց՝ իսկ ինչպիսի ստրատեգիա է իրականացնելու հայտ ներկայացրած այլընտրանքային ուժը և դա ինչ հնարավոր ազդեցություն է ունենալու շահագրգիռ երկրների վրա: Հիմա ամեն ինչ փոխկապակցված է, բոլորն են գտնվում վառոդի տակառի վրա և աննշան կայծ կարող է գլոբալ պատերազմի հանգեցնել: Սա հիպոթետիկ հարցարդրում է, որովհետև Հայաստանում դեռ ոչ ոք իշխանության իրական հայտ չի ներկայացրել:
Կան մի շարք կենտրոնական հարցեր, կամ, ասենք, հարցաշար, որին իշխանության հնարավոր հայտ ներկայացրած ուժը, պետք է պատասխանի և այդ պատասխաններն ունեն արտաքին ու ներքին շահառուներ, որոնք մանրադիտակի տակ են այդ ամենը դիտարկում:
Առանց նման հարցաշարի պատասխանների, դժվար թե Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա:
Արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենք՝ քաղաքական գործընթացի իմիտացիա, ինչի փոխարեն կարելի է ավելի կոպիտ, բայց ավելի բնորոշող բառ օգտագործել:
Ուզում եք որպես երրորդ ուժ ներկայացեք, ուզում եք վեցերորդ ուժ ներկայացեք, անգամ սոցիալական դժգոհություններ գենեռացրեք, դրանցից ոչինչ չի փոխվում»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ