ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռուպցիոն սկանդալի կիզակետում հայտնված Անի Իսպիրյանի ոդիսականը ԱՆԻՖ-ում 02/22/2024 22:42 | ԼՐԱՀՈՍ
Կոռուպցիոն սկանդալում հայտնված էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանն այս պահին այլևս չի նախագահում ԱՆԻՖ-ի տնօրենների խորհուրդը։ «Փաստինֆո»-ի հրապարակումներից հետո ԱՆԻՖ-ի պաշտոնական կայքից հեռացվել են Անի Իսպիրյանի տվյալները: Իսպիրյանի լիազորություններն են, ի վերջո, կասեցվե՞լ են, թե՞ դադարեցվել, իսկ գուցե, ուղղակի, տվյալներն են հեռացրել`հանրային աղմուկից խուսափելու համար։ «Փաստինֆո»-ն կապ հաստատեց ԱՆԻՖ-ի հետ՝ պարզելու, թե ինչու են հեռացվել Իսպիրյանի տվյալները կայքից, կառույցից, սակայն, չհստակեցրին՝ նշելով․ «Մեր ներքին գործընթացների մասին պարզաբանումների անհրաժեշտություն չենք տեսնում»։ Այս կառույցում, թերեւս, մոռացել են, որ կառավարության կողմից ստեղծված հիմնարկ են ու պարտավոր են գործել ազգային օրենսդրության սահմաններում, իսկ կոռուպցիոն գործով ներգրավված անձի` տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում լինել, չլինել իրենց «ներքին գործընթացները» չեն:
«Փաստինֆո»-ն դիմել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, որի լիազորությունների ներքո է գտնվում ԱՆԻՖ-ի խորհրդի անդամներին, նախագահին պաշտոնին նշանակելու կամ ազատելու գործառույթը։ Կառույցից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք դադարեցվել են Իսպիրյանի լիազորությունները՝ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում, թե կասեցվել են, արդյո՞ք որոշում կայացվել է, թե ով պետք է փոխարինի նրան, սակայն պատասխան դեռևս չի ստացվել։ Կառույցից պարզաբանում ստանալուն պես այն ևս կհրապարակվի։
Օրեր առաջ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել էին, որ Իսպիրյանի լիազորությունները չեն դադարեցվել՝ նշելով, որ հաշվի են առնում անմեղության կանխավակածը, դեռևս նախաքննություն է ընթանում և առկա չէ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, որը կարող է հիմք լինել աշխատանքից ազատելու համար, ուստի, Անի Իսպիրյանը շարունակում է լինել նախագահ։ Պարզաբանում չէր ներկայացվել, թե բարձր աշխատավարձ ստանալով ինչպես է Իսպիրյանը պաշտոնավարելու տնօրենների խորհրդի նախագահի պատասխանատու պաշտոնում, ներդրումների հետ կապված որոշումներ կայացնելու, երբ սահմանափակված է նրա տեղաշարժը, հաղորդակցությունը: Ի դեպ, նշենք, որ այդ գործով տնային կալանքի տակ է նաեւ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։
Ստացվում է, որ ԱՆԻՖ-ում գումարների վատնումը ու ոչ արդյունավետ կառավարումը շարունակվում է` չնայած վերահսկողական ծառայության բացահայտումներին:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ