ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պեմզաշենում դաժան սպանության գործով մեղադրյալ Արկադի Բարսեղյանի պաշտպանը պահանջում է անթույլատրելի ճանաչել դատարանում դեռ չհետազոտված փորձաքննությունների եզրակացությունները 02/21/2024 19:56 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր շարունակվել են Պեմզաշենում 31-ամյա Զարինեի և նրա երկու երեխայի առանձին դաժանությամբ սպանության գործով դատալսումները։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դատարանում քննարկվել է հետազոտման ենթակա ապացույցների ծավալի և թույլատրելիության հարցը։ Հանրային մեղադրողը նշել է, որ միայն ապացույցների հետազոտումից հետո կարող է քննարկվել փորձագետներին հարցաքննելու հարցը, գրավոր ապացույցները հետազոտելուց հետո գուցե որևէ հարց չառաջանա փորձագետի եզրակացության հետ կապված, մինչդեռ, այս տրամաբանությամբ՝ մի քանի փուլ առաջ են ընկնում, որոշել են, թե արդեն հետազոտել են ապացույցները և անհրաժեշտ է հարցաքննել փորձագետներին․ «Առաջ ընկնելով՝ ծանուցեցինք մի քանի փորձագետի, որոնց հարցաքննությունն արդեն իսկ դատական պրակտիկայով տեսել ենք, թե ինչքան երկար է տևում։ Ըստ իս՝ նրանց հարցաքննության անհրաժեշտություն չկա»։
Բացի այդ, հանրային մեղադրողի դիտարկմամբ՝ դատարանը թույլատրել է մեղադրյալների անձնական բնութագրերը, մինչդեռ, դրանք ապացույց չեն, այդ փաստաթուղթը կարող են հետազոտել՝ լրացուցիչ դատալսումների ժամանակ։ Հաջորդիվ, Արկադի Բարսեղյանի պաշտպան Լյուդվիգյանը միջնորդեց՝ ապացույցների անթույլատրելիության վերաբերյալ։ Մասնավորապես, պաշտպանը վիճարկեց դատահետքաբանական, դատամանրաթելային, դատագենետիկական, դատաբջջաբանական, դատաբժշկական փորձաքննությունների՝ դատաբջջաբանական և դատագենետիկական մասը։
Մինչ միջնորդության բուն էությանն անցնելը՝ պաշտպանը սկսեց ներկայացնել փաստացի դեռ չհետազոտված ապացույցը, ինչով պայմանավորված հանրային մեղադրողը և տուժող կողմն առարկեցին։
Գարիկ Գալիկյանը հայտարարեց, որ դա ապացույցների ծավալում ընդգրկված փաստաթուղթ է, որը դեռևս չի հետազոտվել, սակայն ընթերցվում է, դա մանրուք չէ։ Փաստաբանը հույս հայտնեց, որ գոնե պրոֆեսիոնալ մակարդակում գործով քննություն կիրականացվի, ինչպես նաև՝ հորդորեց կողմի համար կրկին ընթերցել քրդատ նորմերը, եթե կա դրա անհրաժեշտությունը։ Մեղադրյալի պաշտպանը շարունակեց ներկայացնել միջնորդությունը՝ նշելով, որ այդ փորձաքննությունն իրականացվել է իրավասություն չունեցող անձի կողմից, այն պետք է անթույլատրելի ճանաչվի։ Արկադի Բարսեղյանի մյուս պաշտպանը միացավ միջնորդությունը, իսկ Վրույր Բարսեղյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը դիրքորոշում հայտնեց առ այն, որ ներկայացված միջնորդության լուծումը պետք է հետաձգվի՝ մինչև ապացույցների հետազոտումը։ Ամբաստանյալ Արկադի Բարսեղյանը միացավ իր պաշտպանի միջնորդությանը՝ նշելով, թե․ «Սաղ էլ պետք է մանրամասն հետազոտվի, մաքուր ամեն ինչ բացահայտվի։ Խնդրում եմ՝ ոչինչ բաց չթողնել, մանրամասն հետազոտել՝ մինչև չբացահայտվի»։
Թե՛ դատախազը, թե՛ տուժող կողմն առարկեցին միջնորդության դեմ։ Գարիկ Գալիկյանը հայտարարեց՝ ինչպես են վիճարկում ապացույցի թույլատրելիությունը, եթե չի հետազոտվել այդ ապացույցը։ Դատարանը հետաձգեց միջնորդության լուծումը՝ մինչև ապացույցների հետազոտումը։ Արկադի Բարսեղյանի պաշտպանը ցանկացավ միջնորդել՝ լրացուցիչ ապացույց ձեռք բերել, սակայն նախագահողը նկատեց, որ դատարանն արդեն իսկ սահմանել է ապացույցների ծավալը, հիմնական դատալսումների ավարտական փուլում պաշտպանության կողմը կարող է ներկայացնել միջնորդություն՝ ապացույցների ծավալը լրացնելու վերաբերյալ, հետևաբար, այդ միջնորդությունը այս փուլում քննության առարկա չի դարձվում։
Հիշեցնենք, որ 2022թ. նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երեք դի։ Մահացածներն են՝ մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։ Իրավապահ մարմինները հայտնել էին, որ տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում: Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաև հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 41-ամյա տղամարդ։
Տղամարդիկ ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։ ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ մեղադրյալները տուն մուտք են գործել՝ գումար հափշտակելու համար, սակայն, տանտիրուհուց իմանալով, որ տանը գումար չկա, իրենց կողմից կատարված հանցագործությունները թաքցնելու նպատակով, նախ կապել և միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ առանձին դաժանությամբ սպանել են կնոջը, ապա 32-ամյա տղամարդը, կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Տղամարդկանցից մեկին՝ 32-ամյա Վրույր Բարսեղյանին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ և 13-րդ կետերով (երկու դրվագ)՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից առանձին դաժանությամբ սպանության և անօգնական վիճակում գտնվող երկու անչափահասին առանձին դաժանությամբ սպանության համար, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար և 198-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու համար։ Մյուս մեղադրյալին՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանին, որը, ըստ մամուլի, Նիկոլ Փաշինյանի աջակիցն է, մեղադրանք է ներկայացվել՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելու և բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար։ Երկուսն էլ կալանավորված են։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ