Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Կարծես, ինչ որ մեկը դրսից թելադրում է, որ տնտեսությունը մեր մոտ քայքայեն. Պետությունը սկսել է մտնել գյուղացու գրպանն ու ներկրված սերմացու համար տուրք գանձել 02/21/2024   20:39  |  Տնտեսություն

Վերջին 5 տարիներին Հայաստանում կրճատվել է անասնագլխաքանակը, մենք 5 տարում կորցրել ենք մոտ 180-200 հազար խոշոր եղջերավոր անասուն։ Գյուղացին էլ չի ուզում գյուղատնտեսությամբ զբաղվել։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։

Նշենք, որ ըստ վիճակագրական տվյալների՝ 2023 թվականին խոշոր եղջերավորների թվիը Հայաստանում կազմել է 501.900, իսկ 2021 թվականին այդ թիվը հասնում էր 613.400-ի։

Հարցին, թե արդյոք սա ուղիղ արտացոլում է Ադրբեջանի կողմից հայկական 32 գյուղերի հողատարածքների զավթման՝ փորձագետը նկատեց, որ թուրքն, իհարկե, իրավունք չուներ, մեր տարածք մտնել, բայց այդ զավթված հողերը մեր արոտավայրերի 5 տոկոսն են կազմում։ «Բա, ինչո՞ւ մնացած 95 տոկոսը չեն օգտագործում։ Ստեփանավանում այնպիսի արոտավայրեր ունենք, որ կզարմանաք, բայց չեն օգտագործվում։ Գլխաքանակն է պակասել»,- նշել է Բերբերյանը։

Իսկ, թե ինչու է գյուղացին ազատվում անասուններից հարցին արձագանքելով՝ մասնագետը նշեց. «Ահա եկանք իրականությանը։ Օրինակ բերեմ, կարտոֆիլի սերմացուն Հայաստանի օրենսդրությամբ հարկերից ազատվում է, երբ ներկրում ես։ Արդյունքում, այս ոլորտում մենք լիդեր էինք տարածաշրջանում, մենք արտահանում էինք կարտոֆիլը Վրաստան, ՌԴ, բայց այս տարի 5 տոկոս տուրք են դրել գյուղացու վրա։ Արդյունքում, պետությունը, չնայած արտոնությանը, մտնում է գյուղացու գրպանն ու թալանում։ Եթե մի բան հարկերից ազատված է, ինչո՞ւ եք մտնում մեր գրպանը։ Արդյունքում, 20 տոննայի մեջ 2000 եվրո գյուղացուց տուրք են վերցնում։

Սա վերաբերում է ամեն ինչին, անասնակերը, անասնաբուժական միջոցները, ամեն ինչը թանկացել է։ էլ չեմ ասում դիզվառելիքը, ամբողջ աշխարհում էժանանում է, մեր մոտ՝ թանկանում է»,- պարզաբանել է պարոն Բերբերյանը։

Ինչ մնում է կաթի արտադրությանը, ապա, նրա խոսքերով, գործարանները կոպեկներով են գյուղացուց վերցնում։ Ճիշտ է՝ դիմում են հակամենաշնորհային կազմակերպությանը, ասում, որ բոլոր ընկերությունը պայմանավորված կաթի նույն գինն են սահմանել՝ ոչ մի արձագանք։

«Վարդենիսում խոշոր ֆերմեր ունեինք՝ 200 գլուխ անասուն ուներ, այսօր 0 անասնագլուխ ունի, բոլորին մորթել է։ Շատերն են հիմա նույն վիճակում»,- նշել է մեր զրուցակիցը։

Բերբերյանի դիտարկմամբ՝ գյուղատնտեսության ոլորտում հիմա ամենալուրջ խնդիրը գյուղատնտեսական վարկերն են. 20 տարի առաջ բանկերը վարկ էին տրամադրում 18-20 տոկոսով, բայց հիմա էլ նույն վիճակն է։

«Պետական սուբսիդիաները այլևս չկան, այդպես էլ չհասկացանք, թե այդ անտոկոս վարկերն ով ստացավ, ԿԲ-ն ու կառավարությունը չեն հրապարակում այն ֆերմերների անունները, որոնք ստացել են այդ անտոկոս վարկերը։ Այդ ցուցակը դարձել է պետական հույժ գաղտնի փաստաթուղթ, բայց մենք էլ գիտենք, թե ովքեր են ստացել։ Նրանք շուտով բոլորը կանգնելու են դատարանի առաջ, ոնց որ Քերոբյանը»,- նշել է Հրաչ Բերբերյանն ու ավելացրել. «Այդ անտոկոս վարկերը ստացել են իրենց կուսակցության անդամները, բայց քանի որ էդ կուսակցությունում բոլորն անուղեղ են՝ փոխանակ այդ գումարները գործի մեջ դնեն՝ անտոկոս վարկը վերցրել են, տարել են մեկ այլ բանկում բարձր տոկոսվ ավանդ ե դրել։ Միայն 1-2 հոգի գուցե գյուղատնտեսական նպատակներով է ծառայեցնում այդ գումարները, բայց հիմնականում ավանդ են դրել։ Դրա համար էլ հույժ գաղտնի է պահվում, թե ովքեր են այդ անտոկոս վարկերը ստացողները»։

Ըստ նրա՝ անհասկանալի է նաև, թե ինչ եղան Գերմանական բանկի 10 մլն դոլարը, Համաշխարհային բանկի տրամադրած արտոնյալ վարկերը, որոնք 0.5-0.75 տոկոսով տալիս էին բանկերին, որ իրենք էլ ցածր տոկոսադրույքով տան գյուղացուն։ Այդ գումարներն անհետացան։ Այդ վարկերը 35-40 տարով էին տրամադրել, այնպես որ այդ գումարները հիմա էլ պետք է շարունակեին տրամադրվել գյուղացիներին։

«Էդ վարկերի մի մասն էլ գնում էր անասնապահությանը։ Կարծում եք գյուղացին հիմա պետք է 18 տոկոսով վա՞րկ վերցնի, որ կով պահի, չի՛ վերցնի։ Եթե Արցախյան պատերազմից մենք լուրջ գլխաքանակ կորցրինք, որի մեղավորին էդպես էլ չենք գտնում, էդպես էլ չհասկացանք, էդ անասնագլխաքանակն ինչի չհանեցին Ղարաբաղից, դանակի տակ դրեցին ու մորթեցին»,- նկատել է մասնագետը։

Բերբերյանի խոսքերով՝ տպավորություն ունի, որ ինչ որ մեկը դրսից թելադրում է, որ տնտեսությունը մեր մոտ քայքայեն։ «Առաջին հարվածը Փաշինյանի հենց գյուղնախարարության փակումն էր։ Քերոբյանն ո՞վ էր, որ գյուղատնտեսությամբ զբաղվեր, ամոթ էլ էր։ Գնում ես էդ նախարարություն՝ մի կարգին մասնագետ էլ չկա։ Հիմա էլի անթրաշ մեկին կբերեն, եսիմ ինչ մասնագիտության տեր, ու կդնեն գյուղատնտեսության ոլորտի ղեկավար»,- եզրափակել է նա։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:04 20/02/2024  |  ՏնտեսությունԱշխատավարձով ապրող քաղաքացին այլևս չի կարողանա տուն ձեռք բերել. Մինչ այժմ հաշվարկված չեն եկամտահարկի ծրագրի դադարեցման հետևանքները
17:08 02/02/2024  |  ՏնտեսությունՏնտեսության կառուցվածքը վատթարացել է
21:19 21/12/2023  |  ՏնտեսությունՁախողումները համատարած են, տնտեսական աճը՝ իներցիոն. 2023-ի տնտեսական ձեռքբերումներն ու ձախողումները
23:03 20/12/2023  |  Միջազգային լրահոսԵրկրագնդին առեւտրային կոլապս են կանխատեսել՝ Կարմիր ծովում գնդակոծությունների պատճառով
23:40 08/12/2023  |  ՏնտեսությունՕրական 10-12 հազար դրամ վնաս եմ ունենում, չեմ կարողանում իմ անասունը մորթել՝ վաճառել, իսկ մարզի միակ սպանդանոցը՝ խոզանոց է. քայլերի ենք դիմելու. ֆերմեր
23:03 27/11/2023  |  ԼՐԱՀՈՍՍտորագրվել են սեյսմիկ անվտանգության բարելավման և Երևանի քաղաքային զարգացման վարկային ծրագրերի համաձայնագրերը
19:55 06/11/2023  |  ՏնտեսությունԱրտարժույթի շուկայում լուրջ խնդիրներ կունենանք՝ Տրոցենկոյի հայաստանյան ակտիվների նկատմամբ պատժամիջոցների տարածվելու դեպքում. Պարսյան
21:15 04/10/2023  |  ՏնտեսությունԴոլարը 10-12 օրում 15 տոկոսով թանկացել է, բենզինը շատ արագ արձագանքեց արտարժույթի տատանումներին. Գագիկ Մակարյան
19:01 15/08/2023  |  ՏնտեսությունՍպասվում է ՀՀ տնտեսական աճի մինչև 7.5% դանդաղում
22:47 05/07/2023  |  Միջազգային լրահոսԴՊՀ-ում 2023 թվականին ԱՄՆ-ի տնտեսության մեջ անկում են ակնկալում

Արխիվ

[]