ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բարձրագույն սպայական կազմի հանդերձանքն է, մարդ գետինն է մտնում. Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին 02/21/2024 17:50 | ԼՐԱՀՈՍ
Վերջերս ակտիվ խոսվում է զորամասերից Փառքի անկյունների վերացման մասին, գրավոր հարցում եմ արել ՊՆ նախարարին: Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանին։
«ՊՆ պաշտոնական կայքից անհետացել է «Արցախյան ազատամարտ» բաժինը, ի վերջո՝ ՀՀ ՊՆ-ն ձևավորվել է արցախյան ազատամարտի հիման վրա: Եթե Անդրանիկ Քոչարյանն ասում է՝ ՊՆ փոխնախարար է եղել ու բանակի հետ կապ է ունեցել՝ արցախյան ազատամարտի հիման վրա է, եթե Մելքոնյան Գագիկը գեներալ է՝ դա էլ արցախյան ազատամարտի հիման վրա է: ՊՆ փոխնախարարը պատճառաբանում էր տեխնիկական խնդիրներով, բայց 2,5 տարվա ընթացքում հնարավոր չէ՞ր վերացնել տեխնիկական խնդիրները ու վերականգնել այդ բաժինը»:
Բրուտյանը պատասխանեց, որ տեղյակ չէ խնդրից, քանի որ դա իր պաշտոնական լիազորություններից դուրս է:
Գեղամ Մանուկյանն էլ շարունակեց, թե 2023-ի փետրվարի 2-ին ՊՆ-ն ԶՈՒ-ում բարեփոխումների շրջանակներում հայտարարել էր բոլոր տեսակի համազգեստների դիզայնի ու տեսքի փոփոխություն։ Այնուհետև ցոըցադրեց լուսանկարներ և ասաց.
«Վստահեցնում էիք, որ 2024-ին Հայկական բանակը աշխարհին կներկայանա նոր համազգեստով ու հանդերձանքով: Սա բարձրագույն սպայական կազմի հանդերձանքն է։ Համազգեստների տարբերությունը նայեք, մարդ գետինն է մտնում: Ե՞րբ վերջապես ՀՀ զինված ուժերը նոր համազգեստ կունենան»։
ՊՆ փոխնախարարը պատասխանեց, որ ձգտում են, որ այդ փոփոխությունները ոչ թե ձևական լինեն, այլ համազգեստին իրոք չնայեն որպես շոր: «Նայենք որպես գործիք, որը ֆունկցիա է իրականացնում: Ուսումնասիրում ենք միջազգային լավագույն փորձը, որի անունը կարող ենք դնել ՆԱՏՕ-ի ստանդարտներ, չնայած այնտեղ էլ այդքան միանշանակ չի: Կախված երկրից, տեղանքից, բնակլիմայական պայմաններից, ՆԱՏՕ-ի ստանդարտները շատ տարբեր են»:
Նա նաև ասաց, որ առաջադեմ բանակ ունեցող երկրների փորձը հիմա փորձում են տեղայնացնել։ «Ես կխնդրեի, որ ձեր սպասումները ոչ թե լինեն հիմա արագ անելու շուրջ, այլ լավ որակի ապրանք՝ հագուստ ունենալու շուրջ: Եթե դրա համար պետք է մի քանի տարի, այո, կլինի մի քանի տարի»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ