Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   16:00 Մոսկվայում տարակուսած են հայկական կողմի արձագանքից. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդումների հեռարձակումն արգելափակելու և բողոքի նոտա հղելու մասին 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են առանձնահատուկ դինամիկ փուլում. Ելիսեյան պալատում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը 02/21/2024   21:48  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հանդիպումից առաջ ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Ֆրանսիայի նախագահն իր խոսքում նշել է.

«Պարոն վարչապետ,

Տիկնայք և պարոնայք նախարարներ,

Տիկնայք և պարոնայք,

Շնորհակալություն թանկագին Նիկոլ այս կարևոր օրվա առիթով Փարիզում լինելու համար: Փետրվարի 21-ն այն օրն է, երբ Միսաք Մանուշյանը և դիմադրության շարժման նրա ընկերները սպանվեցին Ֆրանսիայի ազատության համար, և հայրենիքը նրանց լիովին ճանաչեց ու նրանք ամփոփվելու են պանթեոնում: Միսաք Մանուշյանն իր կնոջ՝ Մելինեի հետ կամփոփվի պանթեոնում, որտեղ Ֆրանսիան իր մեծ մարդկանց է ամփոփում: Սա նաև երախտագիտությունն է Ֆրանսիայի այն պայքարի համար, որը տրվել է ազատության համար:

Ձեր ներկայությունն այսօր շատ կարևոր է բոլորիս համար: Ես ևս մեկ անգամ ցանկանում եմ Ձեր առջև ասել, կրկնել, որ Դուք կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանին, նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական ընթացքին և խաղաղության ձգտումներին:

Ցանկանում եմ նաև ողջունել, թանկագին Նիկոլ, Ձեր անձնական խիզախությունը և հաստատակամությունն այդ ճանապարհով առաջ շարժվելու համար: Այս հանձնառության փայլուն օրինակ է նաև Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությունը: Այս պահին, երբ մենք նշում ենք Միսաք և Մելինե Մանուշյանների հիշատակը, պատերազմական հանցագործությունները շարունակվում են Եվրոպա մայրցամաքում, և հանուն ազատության պայքարն, առավել քան երբևէ, պահանջում է պայքար անպատժելիության դեմ:

Մեր հանդիպումը թույլ կտա խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քննարկումների մասին: Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգն իրական է մնում: Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի, ինչն ընդունել է նաև Հայաստանի ղեկավարությունը լիակատար թափանցիկությամբ, բայց Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի հետևանքով  հայկական կողմն ունեցավ չորս զոհ և մեկ վիրավոր: Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին: Մենք համոզված ենք, որ դրան կարելի է հասնել միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում:

2022 թվականին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ Դուք Ալիևի հետ վերահաստատեցիք Ձեր հանձնառությունն Ալմա-Աթայի հռչակագրին, և անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը փարատի երկիմաստությունը: Կարծում եմ՝ առավել քան անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի տարածքային ամբողջականության առումով Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, ինչ վերաբերում է քարտեզներին, ապա բարեխիղճ աշխատանք կատարվի սահմանների սահմանազատման և սահմանագծման համար, ինչը հիմք կծառայի սահմանի երկուստեք ուժերի հետ քաշման համար:

Մենք նաև կոչ ենք անում ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը: Համաձայն այս որոշման՝ Ադրբեջանը պետք է ապահովի, որպեսզի այն անձինք, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից և ովքեր ցանկանում են վերադառնալ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն:

Մենք ցանկանում ենք, որպեսզի Հարավային Կովկասը լինի խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածաշրջան ու անհրաժեշտ է, որպեսզի հաղորդակցական ուղիները նույնպես լինեն ինտեգրման գործոններ, և ոչ թե պառակտման: Ես այցելել եմ Կենտրոնական Ասիա և ցանկանում եմ, որպեսզի Կենտրոնական Ասիայի, Հարավայի Կովկասի և Եվրամիության միջև հաղորդակցական կապերը զարգանան: Եվ ողջունում եմ այս ընդհանուր հավակնության մեջ Ձեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

Մենք այնուհետև կքննարկենք նաև երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցերը: Ֆրանսիան կշարունակի աջակցել ենթակառուցվածքների զարգացմանը Հայաստանում մեր ձեռնարկությունների մասնակցությամբ: Կշարունակենք նաև զարգացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար: Եվ Ֆրանսիան կշարունակի այդ ոլորտում իր պատասխանատվության ոգով՝ չցանկանալով որևիցե էսկալացիա:

Ֆրանսիան նաև շարունակում է իր մարդասիրական հանձնառությունն՝ ի նպաստ  Լեռնային Ղարաբաղի փախստականների՝ 2023 թվականին տրամադրելով 29 մլն եվրոյի օգնություն:

Ֆրանսիան կշարունակի վճռականորեն աջակցել Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը: Այստեղ նույնպես արձանագրում ենք առաջընթաց՝ ի նպաստ ինքնիշխանության և մեր ընդհանուր ռազմավարական շահերի: Եվրամիության դիտորդական առաքելությունն այսուհետ ամրապնդված է: Այն նպատակ ունի նպաստել կայունությանը, միջազգային հանրության անաչառ տեղեկատվությանը և ռազմական շփման գոտիներում խոցելի բնակչության ապահովությանը: Հայաստանը նույնպես պետք է օգտվի խաղաղության եվրոպական գործիքներից: Եվրամիությունը և Հայաստանը ցանկանում են նոր գործընկերության ժամանակացույց:

Ահա, այն մի քանի ուղիները, որոնք ուզում էի հիշեցնել: Եվ գիտեք, որ բառերից այն կողմ, Ֆրանսիան Հայաստանի կողքին է, որովհետև արդարադատությունը, ազատությունը և միջազգային իրավունքը մեզ համար կարևոր են:

Եվս մեկ անգամ ցանկանում եմ ողջունել խիզախությունը, և այս առանձնահատուկ օրվա առիթով վերահաստատում եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և բոլոր հայերին»:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Շնորհակալ եմ, մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել։  Նախևառաջ, ուզում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա հրավերի և ինձ և Հայաստանի Հանրապետության պատվիրակությանն այս հիրավի դարակազմիկ և էմոցիոնալ իրադարձությանը մասնակից դարձնելու համար։

Այսօր մենք ներկա ենք գտնվելու ֆրանսիական Դիմադրության շարժման հերոսներից` մեր հայրենակից Միսաք Մանուշյանի աճյունը ֆրանսիական մեծագույն քաղաքացիների պանթեոնում ամփոփելու արարողությանը, և իսկապես մեծ պատիվ է մեզ համար այսօրվա միջոցառմանն ու արարողությանը ներկա գտնվել։ Կարծում եմ` նաև այսօրվա իրադարձությունը ցույց է տալիս մեր երկրների և ժողովուրդների առկա հարաբերությունների խորքը, որովհետև դրանք ոչ միայն քաղաքական, տնտեսական, մարդկային, մշակութային են, այլ կարծում եմ` մեզ կապում է խորը, էմոցիոնալ կապը։ Եվ ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ` կայացրած որոշման համար, որովհետև իսկապես սա ևս մեկ անգամ ընդգծում է ոչ միայն մեր բարեկամությունը և հարաբերությունների խորությունը, այլև յուրահատուկ և առանձնահատուկ գնահատանք է Ֆրանսիայի կայացման գործում ներդրում ունեցած հայերին, ինչը մեզ համար պատիվ է, մեծ հպարտություն։

Ուզում եմ երախտագիտությունս հայտնել այդ ներդրումն ընդգծելու համար։ Պիտի Ձեր թույլտվությամբ ընդգծեմ նաև, որ մենք այս տարի նման մի շատ խորը կոնտեքստ ունեցող իրադարձություն ունենք։ Այս տարի լրանում է Շառլ Ազնավուրի 100-ամյակը, և ես հույս ունեմ, որ սեպտեմբերին Երևանում մենք միասին կմասնակցենք Ազնավուրի 100-ամյակին նվիրված գալա համերգին։ Եվ ուզում եմ, պարոն նախագահ, ևս մեկ անգամ ընդգծել իմ հրավերը` պետական այցով Հայաստանի Հանրապետություն այցելելու։


Պիտի նաև արձանագրեմ, որ Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են առանձնահատուկ դինամիկ փուլում։ Եվ այստեղ, իհարկե, առանձնահատուկ է Ձեր անձնական դերը, պարոն նախագահ, և ուզում եմ դա շեշտել, և շնորհակալություն հայտնել մեր հարաբերությունների զարգացման ու խորացման նկատմամբ Ձեր ցուցաբերած մոտեցման համար։ Մեր կապերը խորանում են տնտեսության բնագավառում, մեր կապերը խորանում են քաղաքական առումով։ Եվ պիտի ընդգծեմ նաև Հայաստանի շուրջ բարենպաստ միջավայր ձևավորելու գործում Ձեր ներդրումը։

Դուք հիշատակեցիք 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայի քառակողմ հանդիպումը, որտեղ, ըստ էության, տարածաշրջանային խաղաղության և կայունության անկյունաքարային սկզբունքներ ընդգծվեցին։ Համոզված եմ, որ այդ սկզբունքներին հավատարմության դեպքում իսկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է և իրատեսական։ Եվ ևս մեկ անգամ ընդգծում եմ մեր հավատարմությունը ձեռք բերված պայմանավորվածություններին։

Պարոն նախագահ, հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի դիմադրողականության գործում Ձեր ցուցաբերած աջակցության համար։ Դուք ընդգծեցիք, որ պաշտպանության ոլորտում, ըստ էության, մենք նոր հարաբերություններ ենք հաստատել, ինչն էապես է տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու համար։ Այդ առումով հայտնի է, որ կան քննադատություններ, և ես ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես և ասացի` ճանաչում է իր բոլոր  հարևանների տարածքային ամբողջականությունը։ Եվ այս առումով, Հայաստանի Հանրապետության պաշտպանական կարողությունների զարգացումը որևէ մեկի մոտ չի կարող անհանգստություններ առաջացնել, որովհետև մեր միակ խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է և միայն ու միայն Հայաստանի Հանրապետության լեգիտիմ, ինքնիշխան, միջազգային հանրության կողմից ճանաչված տարածքը, սահմանները, տարածքային ամբողջականությունը, անկախությունը պաշտպանելն է և մեր երկրի դիմադրողականությունը մեծացնելը։


Նաև ուզում եմ ընդգծել, որ առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում Ձեզ հայտնել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին Ձեր աջակցության համար։ Այս համատեքստում, իսկապես մենք նոր դինամիկ փուլ ենք մտնում նաև Եվրամիության հետ մեր հարաբերություններում։ Եվ այստեղ էլ պիտի ընդգծեմ Ֆրանսիայի և Ձեր անձնական աջակցումն այս գործում, որովհետև Եվրամիությունը նաև մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումների և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար ունի առանցքային նշանակություն։


Իհարկե, ես այսօր առիթ կունենամ նաև Ձեզ հետ կիսել մտքեր մեր տարածաշրջանի, միջազգային իրավիճակի մասին։ Վերջին անգամ մենք քննարկում ենք ունեցել Գրանադայում, և այս ընթացքում որոշ իրադարձություններ են տեղի ունեցել։ Նաև որոշ տեղեկություններ կուզեմ Ձեզ հետ կիսել օրեր առաջ Մյունխենում տեղի ունեցած հանդիպման և այլ քննարկումների մասին։ Եվ իհարկե, մեր օրակարգի բազմաթիվ հարցեր կան ու, բարեբախտաբար, մեր օրակարգը երկկողմ հարաբերությունների և միջազգային հարթակներում մեր համագործակցության շատ լավ է, շատ ընդարձակ։ Եվ կարևոր է այստեղ այս առիթն ունենալու, չնայած չենք մոռանում, որ այսօրվա մեր հիմնական առաքելությունը պատվելն է Ֆրանսիայի անկախության և պետականության համար իրենց կյանքը նվիրաբերած և ներդրում ունեցած բոլոր հերոսների հիշատակին։


Շնորհակալ եմ»։

Հաջորդիվ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության հետևողական զարգացմանն ու ամրապնդմանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:19 21/02/2024  |  ԼՐԱՀՈՍՍյունիքում տեղի ունեցած միջադեպերը ցույց են տալիս, որ էսկալացիայի վտանգն իրական է. Մակրոն (տեսանյութ)
21:31 20/02/2024  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանին է ներկայացվել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 2023թ. հաշվետվությունը
18:14 20/02/2024  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը հեռախոսազրույց են ունեցել
21:58 18/02/2024  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը հանդիպել է Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչներին
20:18 18/02/2024  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը հանդիպում է ունեցել էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող Fichtner ընկերության ղեկավարության հետ
18:57 18/02/2024  |  ԼՐԱՀՈՍԱլիևը Փաշինյանի հետ Մյունխենում կայացած հանդիպումն անվանել է կառուցողական և օգտակար
14:51 18/02/2024  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը հանդիպում է ունեցել Նատալի Լուազոյի հետ
13:04 18/02/2024  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը մասնակցել է «Գորշ գոտիները եվրոպական մայրցամաքում» խորագրով կլոր-սեղան քննարկմանը
21:37 17/02/2024  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ քննարկել է անվտանգային մարտահրավերները
20:06 17/02/2024  |  ՔաղաքականՎարչապետը հանդիպել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղարին

Արխիվ

[]