ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մայրենի լեզվի միջազգային օր. ամփոփվել է «Յէ՛կ նախշուն զո¨ւրո¨ւց անէնք» տեսանյութերի մրցույթը 02/21/2024 21:12 | ԼՐԱՀՈՍ
Մայրենի լեզվի միջազգային օրը՝ փետրվարի 21-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրերով է պարգևատրել օրվա շրջանակում կազմակերպված «Յէ՛կ նախշուն զո¨ւրո¨ւց անէնք» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթում հաղթած 12 ուսումնական հաստատություններին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, միջոցառմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը, Դանիել Դանիելյանը և Ալֆրեդ Քոչարյանը:
Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ և ընդգծել բարբառների պահպանման ու հանրահռչակման կարևորությունն այդ համատեքստում. «Սա առիթ է՝ անդրադառնալու մեր լեզվի հարստությանն ու բազմաշերտությանը և այն դարձնելու առավել տեսանելի նաև հանրային լայն շրջանակների համար»:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ԿԳՄՍ և Արտաքին գործերի նախարարությունները հետևողական քայլեր են ձեռնարկում՝ պահպանելու Լեռնային Ղարաբաղի ոչ նյութական մշակութային ժառանգությունը: «Բարբառը դրա կարևորագույն դրսևորումն է, և բոլորս պետք է հետևողական լինենք՝ պատշաճորեն պահպանելու ոչ նյութական ժառանգության բոլոր տարրերը: Կարևորում ենք, որ ուսումնական հաստատությունները ևս մաս կազմեն այս գործընթացին, առավել ևս, որ բարբառների ուսումնասիրությունը կրթական ծրագրի մաս է: Շատ ենք կարևորում այն արժեքային դրսևորումը, որ ձեռք եք բերել այս մրցույթի համար նախապատրաստվելու ընթացքում»,- ասել է նախարարը և ընդգծել ուսումնական հաստատությունների բարձր մասնակցայնությունը:
Նշվում է, որ մրցույթն անցկացվել է դպրոցների, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում: Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր ուսումնական հաստատություն կարող էր ուղարկել մինչև մեկ րոպե տևողությամբ մեկ տեսանյութ, որում Արցախի բարբառով ներկայացվել է ոչ նյութական մշակութային ժառանգության տարրեր պարունակող (խոհանոց, ծեսեր, ավանդույթներ, երգ, պար և այլն) բեմականացում: Ներկայացվել է շուրջ 600 տեսանյութ, որից չափանիշներին համապատասխանել են 300-ը: Հաղթող են ճանաչվել 12 տեսանյութ, որոնք կհրապարակվեն ԿԳՄՍ նախարարության սոցիալական հարթակներում:
Գնահատումն իրականացրել է մրցութային հանձնաժողովը, որում ընդգրկված էին ներկայացուցիչներ ԿԳՄՍ նախարարությունից, Լեզվի կոմիտեից, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտից և Կրթության զարգացման և նորարաության ազգային կենտրոնից:
Հաղթող ուսումնական հաստատություններն են.
ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց,
Հայ-չինական բարեկամության դպրոց,
ՀՀ Սյունիքի մարզի Կապանի արվեստի պետական քոլեջ,
ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջ,
Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ,
ՀՀ Սյունիքի մարզի Ագարակի միջնակարգ դպրոց,
ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Վ. Թեքեյանի անվան թիվ 2 ավագ դպրոց,
Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց,
Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց,
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 6 հիմնական դպրոց,
ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց,
«Երևակ» կրթահամալիր:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ միջոցառման ընթացքում երաժշտական կատարումներով հանդես են եկել Հայ-չինական բարեկամության դպրոցի և Կապանի արվեստի պետական քոլեջի սովորողները:
Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է նաև Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Մեր ու բոլորի Փարաջանովը» մրցույթի հաղթողներին:
«ԿԳՄՍ նախարարությունում լավ ավանդույթ է ձևավորվել անվանի մարդկանց հոբելյանների շրջանակում անցկացնել մրցույթներ: Այս տարի այդ առիթները բազմաթիվ են: Հատկանշական է, որ սովորողների շրջանում մրցույթները լայն տարածում են գտնում՝ մեծացնելով մասնակիցների շրջանակը: Սա յուրօրինակ կրթական գործընթաց է, որով նոր գիտելիք եք ձեռք բերում՝ զուգահեռ արժևորելով մեր նշանավոր հայրենակիցներին և սովորելով նրանցից»,- ասել է նախարարը: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ուսումնական հաստատություններին և սովորողների ընտանիքներին՝ արդյունավետ աշխատանք իրականացնելու և համապատասխան արժեհամակարգ ձևավորելու համար:
Իրենց ելույթներում մրցույթի հաղթողները կիսվել են իրենց տպավորություններով՝ նշելով, որ հետաքրքրված են Փարաջանովի արվեստով: Իրազեկվելով մրցույթի մասին՝ մասնակիցները նախապես ուսումնասիրել են նրա կենսագրությունն ու ստեղծագործական ուղին, հաճախել թանգարան՝ ավելի մոտիկից ճանաչելու արվեստագետին:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից