ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշխատավարձով ապրող քաղաքացին այլևս չի կարողանա տուն ձեռք բերել. Մինչ այժմ հաշվարկված չեն եկամտահարկի ծրագրի դադարեցման հետևանքները 02/20/2024 20:04 | Տնտեսություն
Ճշգրիտ որևէ մեկը չի կարող հաշվարկներ ներկայացնել, թե եկամտային հարկի վերադարձով բնակարանների ձեռքբերման ծրագրի դադարեցումը ինչպես կազդի Հայաստանում շինարարության ոլորտի, անշարժ գույքի գների, ինչպես նաև, առհասարակ, ողջ տնտեսության վրա։
Չնայած դրան, ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը վստահ է, որ Երևանում անշարժ գույքի շուկայի զարգացումները միայն եկամտահարկի հետ վերադարձի օրենքով չեն պայմանավորված։
«Փաստինֆոյի» հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ դրանք պայմանավորված են երկրի ներսում տնտեսության աճով, մարդկանց գնողունակության ավելացմամբ կամ միգրանտների ներհոսքով։ «Այդ ամենը հաշվի առնելով՝ մի օր կարող է անշարժ գույքի պահանջարկը էապես ավելանալ կամ նվազել։ Բայց ընդհանուր մեր գնահատականն այն է եղել, որ շինարարական բումը Երևանից տեղափոխվի ուրիշ մարզեր։ Կարծում եմ, արդեն պրոցեսը սկսվել է, ուղղակի մինչև ծրագրի ավարտը շատերը փորձել են արագ Երևանում շինթույլտվություններ ստանալ և կառուցապատումներ սկսել, բայց հետո կակտիվանա շինարարությունը նախ մոտիկ մարզերում, հետո նաև հեռավոր մարզերում»,- պնդում է Թունյանը։
Դիտարկմանը, թե վերջին եռամսյակում արդեն 20-25 տոկոս նվազել է աշխարժ գույքի գործարքների քանակը՝ նա հակադարձեց, որ ծրագիրը այս տարվա վերջ է դուրս գալու։ «Շատերը ծրագրում էին 2-3 տարուց այդ գործարքները կատարել, բայց հիմա նրանք առաջ են բերել այդ գործարքները։ Դրա համար էլ անցած ու դրա նախորդ տարի մեծ աճ ենք ունեցել»,- պարզաբանում է քպական պատգամավորը։
Կառուցապատողների ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանն այսօր հայտարարել է, որ ինքը նույնպես կդժվարանա ասել, թե եկամտահարկի վերադարձի դադարեցումը ինչպես կազդի ոլորտի ու ողջ տնտեսության վրա։
«Կառուցապատումը ռազմավարական ու անվտանգային կարևոր ճյուղ է տնտեսության, երկրի հարկաբյուջետային համակարգում։ Բնականաբար, եթե շինարարության տեմպերը նվազեն դոմինոյի էֆեկտով դա սկսելու է ազդեցություն ունենալ նաև տնտեսության մյուս ճյուղերի վրա։ Սա ենթադրում է, որ այն ծավալներով հարկային մուտքերը, որ կան այժմ՝ չեն լինելու, ՀՆԱ-ում այն տեսակարար կշիռը որ հիմա կա՝ ևս չի լինելու։ Ինչ վերաբերում է շուկայի վրա ազդեցությանը՝ նոր կառուցվող բնակարանային ֆոնդ այլևս չի լինելու»։
Նրա դիտարկմամբ՝ հիմնավոր չէ այն դիտարկումը, թե ծրագիրը տեղափոխվելու է մարզեր։ «Երբ դեռ եկամտային հարկի հետ վերադարձի կարգավորումները փոփոխվում էին, մենք կառավարության այդ հիմնավորմանը պատասխանել ենք, որ երբ ծրագիրը Երևանում դադարի՝ դրանից հետո փաստացի տեղի է ունենալու Երևանի սահմանների ընդլայնում, որովհետև կառուցապատման ծարագրերը իրականացվելու են հենց մերձերևանային հատվածներում։ Որևէ կառուցապատող չի գնալու և հեռավոր մարզերում կառուցապատման ծրագիր իրականացնի։ Մեր կանխատեսումները հիմա արդեն իրականություն են դառնում։ Կյանքը ցույց տվեց, որ բացառապես մերձերևանային հատվածներում է կառուցապատում իրականանում ինչը նշանակում է Երևանի փաստացի սահմանների ընդլայնում»։
Նրա դիտարկմամբ՝ այս պահին բնակարանների պահանջարկ կա, որովհետև դեռ կա այդ ծրագիրը, եթե չլինի՝ պահանջարկի էական անկում կարձանագրվի։
«Չեմ ասում ՝ կդադարի, որովհետև կլինեն կառուցապատողներ և գնողունակ սուբյեկտներ, սակայն սոցիալական բնակարանաշինությունը, որը ենթադրում էր մատչելի բնակարանաշինություն, որպեսզի աշխատավարձով ապրող քաղաքացին կարողանա տուն ձեռք բերել՝ այլևս չի կարողանա տուն ձեռք բերել»։
Նա նաև հայտնեց, որ իրենք առաջարկներ են ներկայացրել կառավարությանը, որոնք վերաբերում են ռենովացման կամ հիպոփեքային տոկոսների նվազեցման ծրագրեր, որոնց նպատակն այն էր, որ երբ եկամտային հարկի հետ վերադարձի ծրագիրը դադարի՝ մարդիկ հնարավորություն ունենան այդ բեռի տակ մտնել ու հիպոթեքային վարկ սպասարկել։ Առաջարկներին որևէ արձագանք չի եղել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ