ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 43 տոկոսով. ինչ է արտահանվել ու ներմուծվել 02/20/2024 11:54 | ԼՐԱՀՈՍ
Եվրասիական տնտեսական միության երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականին աճել է 42.7 տոկոսով՝ կազմելով 7 մլրդ 615 մլն 977.2 հազար դոլար: Թեև Հայաստանի առևտրային ամենամեծ գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, սակայն անգամներով աճել են Ղազախստանի և Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության ծավալները: Ընդ որում, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի հետ առավել աշխույժ է եղել արտահանումը:
Արտահանվող ապրանքների կառուցվածքում փոփոխություններ են եղել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Էկոնոմիկայի նախարարության Առևտրի և ինտեգրացիայի վարչության պետ Էմմա Մովսիսյանը ներկայացրեց Ռուսաստանից բացի՝ նաև ԵԱՏՄ մյուս երկրների հետ առևտրաշրջանառության ծավալների անգամներով ավելացման պատճառները, արտահանված և ներմուծված հիմնական ապրանքատեսակներն ու տարվա ընթացքում առաջացած խոչընդոտները:
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականին կազմել է Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 36.8 տոկոսը: Ընդ որում, Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 7 մլրդ 306 մլն 23.9 հազար դոլար՝ 2022-ի նկատմամբ աճելով 43.3 տոկոսով: Բելառուսի հետ առևտրաշրջանառությունը նվազել է 2.8 տոկոսով՝ կազմելով 181 մլն 640.1 հազար դոլար: Հատկանշական է, որ Ղազախստանի և Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության ծավալները նախորդ տարի աճել են անգամներով: 2023-ին Ղազախստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը աճել է 2.4 անգամ՝ կազմելով 100 մլն 484.2 հազար դոլար, իսկ Ղրղզստանի հետ աճը 4.2 անգամ է՝ 27 մլն 829 հազար դոլար ծավալով:
Ավանդաբար մեծ մասնաբաժին ունեցող Ռուսաստանից բացի՝ նաև ԵԱՏՄ մյուս պետությունների հետ առևտրի աշխուժացումն Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան պայմանավորեց թիրախային քաղաքականությամբ: «Մեր հիմնական նպատակը, որը նախանշվել է նաև տնտեսական քաղաքականության մեջ, պետք է լինի արտահանման դիվերսիֆիկացիան: Դիվերսիֆիկացիա իրականացնում ենք երկու հինական ուղղություններով՝ և՛ ԵԱՏՄ-ի շրջանակում ենք ուզում դիվերսիֆիկացնել, այսինքն՝ աշխուժացնել առևտուրը ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ, և՛ ԵԱՏՄ-ից դուրս: Որքան էլ աշխուժացնենք, բոլորիս համար հասկանալի է, որ թիվ 1 առևտրային գործընկերը մնալու է Ռուսաստանի Դաշնությունը: Ռուսաստանի հետ կան ավանդական կապեր, և՛ տնտեսավարողները, և՛ սպառողները սովոր են»,-ասաց Մովսիսյանը:
Նա իրատեսական չի համարում, որ այն ծավալը, որ կա ՌԴ-ի հետ, կլինի ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ ևս: Սակայն ուրախալի է համարում հատկապես այն հանգամանքը, որ առևտրաշրջանառության մեջ ավելի աշխուժ է արտահանման ցուցանիշը:
«Դա, բնականաբար, պայմանավորված է և՛ տնտեսական, և՛ աշխարհաքաղաքական հանգամանքներով: ԵԱՏՄ-ի շրջանակներում թիրախային ուղղությունը ներմուծման փոխարինումն է (խմբ․ երրորդ երկրներից ներմուծում)։ Գաղափարի հիմնական մեխն այն է, որ որքան հնարավոր է ավելի շատ միության ներսում կարողանանք ապրանքներ արտահանել և ներմուծել»,-ասաց նախարարության պաշտոնյան՝ հավելելով, որ դրա համար որպես թիրախ է վերցվել նաև արտադրության զարգացումը, կոոպերացիոն նախագծերի իրականացումը:
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը 2023-ին աճել է 40.8 տոկոսով, իսկ ԵԱՏՄ երկրներից ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, աճել է 44.6 տոկոսով:
Հայաստանից արտահանման ամենամեծ ծավալը 2023-ին ուղղվել է Ռուսաստանի Դաշնություն՝ կազմելով 3 մլրդ 418 մլն 641.6 հազար դոլար՝ 2022 թվականի նկատմամբ ավելանալով 38.8 տոկոսով: Իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը, ըստ ծագման երկրի, կազմել է 3 մլրդ 887 մլն 382.3 հազար դոլար՝ 2022-ի նկատմամբ աճելով 47.4 տոկոսով:
Հայաստանից Ղրղզստան արտահանման ծավալը 2022-ի նկատմամբ նախորդ տարի աճել է 4.8 անգամ՝ կազմելով 27 մլն 392.6 հազար դոլար, իսկ Ղրղզստանից ներմուծումը նվազել է 56 տոկոսով՝ կազմելով 436.4 հազար դոլար:
Հայաստանից Ղազախստան արտահանումը նախորդ տարի 2022-ի նկատմամբ աճել է 3.8 անգամ՝ կազմելով 71 մլն 320.8 հազար դոլար, իսկ Ղազախստանից ներմուծման աճը 23.6 տոկոս է՝ 29 մլն 163.4 հազար դոլար ծավալով:
2023-ին Հայաստանից Բելառուս արտահանվել է 91 մլն 929.9 հազար դոլարի արանք՝ 2022-ի նկատմամբ աճելով 19.5 տոկոսով, ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա Բելառուսից ներմուծումը նվազել է 18.4 տոկոսով՝ կազմելով 89 մլն 710.2 հազար դոլար:
Մովսիսյանի խոսքով՝ եթե 2021-2022 թթ Հայաստանից Ռուսաստան արտահանվել էին հիմնականում (ըստ ծավալի նվազման) ալկոհոլային խմիչքներ, ադամանդ, ձուկ, լոլիկ, ծիրան, բալ, կեռաս, դեղձ, սալոր, ապա 2023-ին արտահանվել են հիմնականում հեռախոսային ապարատներ և այլ սարքեր, ադամանդ, ալկոհոլային խմիչքներ, մոնիտոր և պրոյեկտոր, երկաթահամաձուլվածք:
«Թեև ԵԱՏՄ անդամ պետությունների շրջանակում հիմնականում արտահանման կառուցվածքում են փոփոխություններ եղել, սակայն ներմուծման տեսանկյունից ևս նկատվում են կառուցվածքային փոփոխություններ»,-նշեց նախարարության պաշտոնյան:
2021-2022թթ. Հայաստանը ՌԴ-ից ներմուծել էր հիմնականում բնական և հեղուկ գազ, նավթ և նավթամթերք, անմշակ ալյումին, ոսկի, ցորեն, 2023-ին ներմուծել է ոսկի, բնական և հեղուկ գազ, ադամանդ, նավթ և նավթամթերք, անմշակ կամ կիսամշակ պլատին:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ մյուս պետություններին, ապա, եթե 2021-2022-ին Հայաստանը Բելառուս էր արտահանել հիմնականում ալկոհոլային խմիչքներ, ոսկերչական իրեր, անմշակ կապար և այլն, 2023-ին արտահանել է հիմնականում հեռախոսային ապարատներ, ադամանդ, համակարգիչներ և դրանց բլոկեր, ալկոհոլային խմիչքներ, տպագրական սարքավորումներ, ներմուծել է ադամանդ, կաթ և սերուցք, մեքենա և սարք՝ բարձրացնելու, տեղափոխելու կամ բեռնաթափելու, անտառանյութ, փայտանրբաթելային սալիկներ և այլ ապրանքներ:
Հայաստանը 2023-ին Ղազախստան է արտահանել հիմնականում մարդատար ավտոմեքենաներ, ալկոհոլային խմիչքներ, ոսկերչական իրեր, ներկեր և լաքեր, սառնարան, սառցարան և այլ սառեցնող սարքավորումներ, ներմուծել է ծխախոտային արտադրանք, երկաթից հարթ գլանվածք, էլեկտրական կուտակիչներ, անմշակ ալյումին, սարք՝ բնահող, հանքաքար, այլ պինդ հանքանյութ լվալու, աղալու, խառնելու և այլն:
2023-ին Հայաստանից Ղրղզստան են արտահանվել հիմնականում մարդատար ավտոմեքենաներ, հագուստ, կենդանիների կեր, ներքին այրման մխոցային շարժիչ և այլն, Ղրղզստանից ներմուծվել են հեռախոսային ապարատներ, լոբազգի բանջարեղեն, չորացված մրգեր, մակարոնեղեն, հյութեր:
Խոսելով արտահանման նման ծավալների մեջ վերաարտահանման դերի մասին՝ Մովսիսյանն ընդգծեց, որ արտահանման աճի առյուծի բաժինը վերաարտահանումը չի ապահովել, սակայն, բնականաբար, որոշակի ծավալ ունի: «Արտահանված ապրանքներում կան այնպիսի ապրանքներ, որոնք Հայաստանը չի արտադրում, օրինակ՝ մարդատար ավտոմեքենաները: Վերաարտահանման գործընթացը գտնվում է կառավարության ուժեղ հսկողության ներքո: Այդ մասով հաճախակի խորհրդակցություններ են անցկացվում, որ դա չհասնի այնպիսի ռիսկային վիճակի, որ Հայաստանի տնտեսության նկատմամբ կիրառվեն տարատեսակ պատժամիջոցներ»,-ասաց պաշտոնյան:
Ըստ նրա՝ պետությունը վերլուծություն է իրականացրել այն ապրանքների մասով, որոնք ավելի շատ են վերաարտահանման կառուցվածքում, ռիսկային են: Այդ մասով Էկոնոմիկայի նախարարությունն ընդունել է համապատասխան որոշում, որը սահմանել է հիմնական ապրանքները, որոնք դիտարկում է ռիսկային, երկակի նշանակության: Եթե նույնիսկ թույլատրվում է, որ այդպիսի ապրանքները Հայաստանից արտահանվեն ԵԱՏՄ անդամ պետություններ, երրորդ երկրներ, ապա դրանք անցնում են հստակ փորձաքննության ընթացակարգ, և դրանց համար տրամադրվում է համապատասխան թույլատվական փաստաթուղթ: Այսպիսով, Մովսիսյանի վստահեցմամբ՝ վերաարտահանման գործընթացը, որքան հնարավոր է, կանոնակարգված է:
Անդրադառնալով նախորդ տարվա ընթացքում արտահանման գործընթացում առաջացած խոչընդոտներին՝ պաշտոնյան խոսեց հատկապես Վերին Լարսի անցակետում առաջացած խնդիրների մասին: Մովսիսյանը հիշեցրեց, սակայն, որ 2022-ին Լարսում իրականացվել են մի շարք աշխատանքներ:
«Լարսի հիմնական խնդիրը, որ բարձրաձայնվում էր, անցակետի թողունակության հարցն էր: 2022-ին իրականացված աշխատանքների արդյունքում մենք հնարավորություն ունեցանք էականորեն ավելացնել թողունակությունը, 2 անցակետի փոխարեն այսօր ունենք 12-ը, ինչը թույլ տվեց էականորեն լուծել հիմնական խնդիրը»,-ասաց նա:
Ըստ Մովսիսյանի՝ նախորդ տարի, ոչ բնակլիմայական խնդիրներով պայմանավորված, Վերին Լարսում խնդիր է եղել սեպտեմբեր-հոկտեմբեր ժամանակահատվածում։ Խնդիր է եղել կոնյակի արտահանման հետ կապված, որն արագ կարգավորել է, ապա նոյեմբերին՝ խնդիրներ են եղել շուտ փչացող արտադրանքների արտահանման հետ կապված:
Նախորդ տարվա աշնանը ռուսական կողմը Հայաստանից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ Լարսի անցակետում մաքսային հսկողություն էր իրականացնում, երբեմն որոշում էին ապրանքն ուղարկել փորձաքննության: Սակայն հարցը կարճ ժամանակ հետո հարթվել էր: Ըստ Մովսիսյանի՝ կոնյակի մասով պայմանավորվածություն եղավ, որ արտադրանքի որակի վերահսկման տեսանկյունից Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն ու «Ռոսսելխոզնադզոր»-ը կփոխանակեն ինֆորմացիա բարեխիղճ տնտեսավարողների վերաբերյալ, որ նրանց մասով խնդիրներ չառաջանան:
«Նոյեմբերին մի քիչ ավելի դժվար եղավ: Հիմնական խնդիրը կապված էր բուսասանիտարիայի հետ, հայկական բեռները զանգվածային կերպով հետ էին ուղարկվում: Այստեղ մեզ օգնեց ԵԱՏՄ հարթակը: Մենք ԵԱՏՄ կոլեգիայում ներկայացված ենք երկու նախարարներով: Ունենք հարթակ՝ փոխադարձ առևտրի խոչընդոտների սահմանման ու վերացման: Այդ հարթակներում ունենք ձևավորված աշխատանքային խումբ, որը փոխնախարարական մակարդակով է: Երբ առաջանում է խնդիր, երկիրը պաշտոնապես գրություն է ուղարկում հանձնաժողով, կազմակերպվում են հրատապ խորհրդակցություններ: Այդ խորհրդակցության անցկացումից 1 օր հետո անցակետը բացվեց»,-ասաց Մովսիսյանը:
Դրանից հետո Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները և «Ռոսսելխոզնադզոր»-ի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել, նախանշել առկա խնդիրները: Ըստ նրա՝ խնդիրներին ամենօրյա ռեժիմով օպերատիվ կերպով լուծումներ են տրվում, աշխատում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը՝ Վահան Հակոբյանը: Մովսիսյանը վստահեցրեց, որ Լարսի հետ կապված խնդիրներին տարվա ընթացքում հիմնականում լուծումներ տրվել են:
Հայաստանը ԵԱՏՄ միակ պետությունն է, որ ընդհանուր սահման չունի ԵԱՏՄ երկրների հետ: Այսպիսով, որպես Լարսի անցակետին այլընտրանք՝ նախորդ տարի փորձ արվեց ևս մեկ այլընտրանքային ճանապարհ օգտագործել, գործարկվեց լաստանավային հաղորդակցությունը: Սակայն այն շատ կարճ գործեց: Նախարարությունում կարծում են, որ տնտեսավարողների կողմից որոշակի զգուշավորություն է եղել, բիզնեսը նախընտրել է ավանդական՝ Վերին Լարսի ճանապարհը: «Երբ մարդիկ սովորում են ինչ-որ ավանդական տարբերակների, նորը մի փոքր ավելի ռիսկային են համարում: Այս պահին այդ գործընթացը դադարեցված է, դեռևս հայտնի չէ՝ այն կշարունակվի՞, թե՞ ոչ»,-նշեց Մովսիսյանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ