ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արտյոմ Խաչատրյանի մեղադրանքն ապօրինի է․ փաստաբան 02/20/2024 17:34 | ԼՐԱՀՈՍ
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի, եղբորորդու՝ Արամ Սուրենի Խաչատրյանի, «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ տնօրեն Սեդրակ Առուստամյանի, բանկերից մեկի վարորդ Աշոտ Պապիկյանի վերաբերյալ գործով արտավարութային փաստաթղթերը դեռևս չեն տրամադրվի պաշտպանության կողմին։
Հիշեցնենք, որ գործը վերաբերում է փողերի լվացմանը, պաշտոնեական լիազրությունների չարաշահմամբ առանձնապես խոշոր չափերի գույքի յուրացմանն օժանդակելուն։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, այսօրվա նիստում՝ նախնական դատալսումների ընթացքում, ըստ օրենքով սահմանված հաջորդականության, քննարկման առարկա պետք է դարձվեր մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը, սակայն, ինչպես պարզվեց՝ նախաքննության ավարտից հետո ոչ միայն պատշաճ բավարար ժամանակ չի տրամադրվել պաշտպանության կողմին՝ 57 հատոր գործի նյութերին ծանոթանալու համար, այլև՝ պաշտպանության կողմը տեղեկացված չի եղել արտավարութային փաստաթղթերի մասին։ Մասնավորապես, Արտյոմ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ պատրաստվում է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն ներկայացնի․անհրաժեշտ է գործով հետազոտման ենթակա բոլոր ապացույցներին ծանոթանալ, ուստի, միջնորդություն ներկայացրեց՝ խնդրելով իրեն տրամադրել նաև արտավարութային փաստաթղթերը, որոնք պետք է հետազոտվեն գործով, սակայն գործի նյութերին կից իրենց չի տրամադրվել։ Հանրային մեղադրողն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ կողմին տրամադրվել է զննությունների արձանագրություններ։
Դատարանը որոշեց, որ հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը կարող է ներկայացվել՝ այս փուլում քննարկման ենթակա ապացույցների շրջանակներում, իսկ արտավարութային փաստաթղթերը տրամադրելու հարցը կարող է քննարկվել համապատասխան փուլում։ Այս պայմանով կողմը միջնորդություն չներկայացրեց։ Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում պաշտպան Երեմ Սարգսյանը հիշեցրեց Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը՝ նշելով, որ դա ապօրինի է։ Ի թիվս այլ փաստարկների՝ Սարգսյանը նաև հիշեցրեց, որ կաշառքի մասով ի սկզբանե՝ 2018թ ստուգումներ են իրականացրել, 2020թ հիշել, որ այդտեղ իբրև կաշառք կա, բայց մինչ այդ՝ դեռ 2016թ․ այդ հանգամանքների վերաբերյալ քննություն է իրականացվել, քրեական գործի հարուցումը մերժվել էր և այդ որոշման առկայության դեպքում չէին կարող նույն հանգամանքներով մեղադրանք առաջադրել, հետո հիշել, որ ապօրինություն են անում, վերացնել։ Փաստաբանը նշում է՝ մեղադրանքն ապօրինի է։ Երեմ Սարգսյանը Խաչատրյանների նկատմամբ հետապնդումը նաև կապում է «Յուքոմ» ընկերությամբ գործարքի չգնալու հետ, քանի որ հենց Գուրգեն Խաչատրյանի հայտարարության նույն օրը հետախուզում է հայտարարվում։
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ