ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե Հայաստանը շարունակի բավարարել Ադրբեջանի պահանջները, ապա շատ արագ ինքնալուծարվելու է՝ ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը․ Մանվել Սարգսյան 02/20/2024 17:43 | ԼՐԱՀՈՍ
Արցախյան առաջին շարժումը հաջողությամբ է պսակվել, քանի որ առաջնորդները հասկանում էին, որ աշխարհը դուրս է եկել ստատիկ վիճակից։ Մեր խնդիրը եղել է այն, որ վերափոխվող իրականության մեջ քաղաքական տեսք ստանար ԼՂ խնդիրը, այսինքն՝ գորբաչովյան, այսպես կոչված, «վերակառուցման» հոսանքի մեջ պետք էր տեղավորել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որպեսզի հաջողեինք։ Իհարկե, քաղաքական էլիտայում մշտապես բանավեճեր են եղել «սառը պատերազմի» մտածողության կրողների՝ աշխարհը ստատիկ ընկալողների, և նոր աշխարհակարգի տրամաբանությամբ շարժվելու ջատագովների միջև․ բայց, մեծ հաշվով, երկրորդը հաղթեց։
Հիմա հակառակն է տեղի ունենում․ մենք կաղապարվել ենք հնի մեջ, իսկ Ադրբեջանը գործում է աշխարհի դինամիկային համապատասխան։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը, ով նաև արցախյան շարժման նախաձեռնողներից էր։
«Այն ժամանակ աշխարհը ճանաչել էր Ղարաբաղի խնդիրը, բոլորն ընդունում էին, որ Ղարաբաղի ապագա ստատուսի հարցը պետք է լուծվի։ Այսօր, որ Փաշինյանն ասում է՝ պետք է լեգիտիմ իրավունքների համար պայքարենք, շեշտեմ՝ ԼՂ կարգավիճակի խնդիրը եղել է ու կա լեգիտիմ խնդիր։ Եվ դա ԵԱՀԿ-ն ընդունել է։ Ավելին, 1992թ․ հունվարի 30-ին ԵԱԽ են կանչվել Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչներն ու նրանց ասվել է, որ կարող ենք ճանաչել ձեզ՝ որպես պետություններ, և ընդունել մեր կազմակերպություն այն պայմանով, որ երկուսդ էլ ճանաչում եք, որ ԼՂ կարգավիճակի շուրջ գոյություն ունի վեճ, ինչպես նաև պարտավորվում եք վեճը լուծել միայն բանակցային ճանապարհով։ Երկու կողմն էլ համաձայնել են այդ պայմանին։ Այսինքն՝ Ադրբեջանը համաձայնել է, որ Ղարաբաղի ապագա կարգավիճակը կորոշվի Մինսկի կոնֆերանսի շրջանակում, հետևաբար՝ ճանաչել է, որ Ղարաբաղն Ադրբեջան չէ»,-հիշեցնում է քաղաքագետը։
Վերահիշյալ հայտնի իրադարձությունից երկու շաբաթ անց՝ 1992թ․ փետրվարի 13-ին, Ադրբեջանը, խախտելով իր իսկ ստանձնած պարտավորությունը, պատերազմ է սկսում ԼՂ-ի դեմ։ Զենքի ուժով նրան տիրանալու Ադրբեջանի քայլն էլ տեղավորվում էր այն տրամաբանության մեջ, որ գիտակցում էր՝ իրավական ճանապարհով դա անկարելի կլինի անել։ Մյուս կողմից, եթե ԵԱՀԿ-ն կոնֆերանս անցկացներ, ապա ԼՂ-ն կճանաչվեր անկախ պետություն։ Ամեն դեպքում,Ադրբեջանի պարտված ագերեսիայի արդյունքում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
Սարգսյանի խոսքով՝ ԵԱՀԿ շրջանակում ստորագրված իրավական փաստաթղթերի ուժը գիտակցելով է, որ առայսօր՝ Արցախն ամբողջությամբ բռնազավթելուց հետո էլ, Ալիևը հանգիստ չունի․ ամեն ինչ անում է, որ ԼՂ հիմնախնդիրը լրիվությամբ փակվի ու որևէ հիշատակում ո՛չ ԼՂ, ոչ էլ հիմնախնդրի գոյության մասին, չլինի։
«Երկու օր առաջ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ նախագահին ու առաջարկել Մինսկի խումբը պաշտոնապես լուծարել։ Նա շատ լավ է հասկանում, որ ԵԱՀԿ շրջանակում է Ադրբեջանը ստորագրել, որ Ղարաբաղն Ադրբեջան չէ ու, որ ինքն էլ հետո խախտել է դա ու ագրեսիա իրականացրել։ Ադրբեջանն ուզում է ամեն կերպ ազատվել ԼՂ-ի խնդրից։ Այդ երկիրը շարունակում է առաջ տանել մի կոնցեպտ՝ իբր, ԼՂ հիմնախնդիր չի եղել, ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանն «օկուպացրել է» իր տարածքների 20 տոոկսը։ Ուշադրություն դարձրեք այն բանին, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է նոր Սահմանադրության մասին, ոչ թե սահմանադրական փոփոխություների, այլ՝ լրիվ նորը բերելու մասին։ Ալիևն ասում է՝ ես ներկա Հայաստան պետության հետ հարաբերություն չեմ ունենալու․ պետք է նորը ստեղծեք ու դա անեք իմ պահանջներով։ Հիմա երկու պահանջ է դրված՝ Սահմանադրությունից դուրս թողնել Ցեղասպանության ու ԼՂ-ին վերաբերող պահանջները, հիշատակումները։ Երբ դա բավարարվի, հաջորդ պահանջն են առաջ քաշելու․ պահանջելու են ամրագրել, որ ՀՀ-ն հայերի պետությունը չէ, այլ մուսուլմանների ու քրիստոնյաների երկիր է։ Ի դեպ, այդ մասին բացահայտ խոսում է Ալիևը։ Դա էլ են ստիպելու, որ ամրագրվի Սահմանադրության մեջ։ Վերջում արդեն Հայաստանի Հանրապետությունը գնալու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանապարհով՝ ինքնալուծարվելու է»,-ասում է քաղաքագետը։
Սարգսյանը նկատում է՝ երկրները պայքարում են իրավունքների համար, որպեսզի կարողանան ունեցածը, ձեռքբերածը պահել դրա ուժով։ Ըստ նրա, մենք մեր ձեռքով՝ ընդունած մի շարք օրենքներով, փաստաթղթերով, մեր իրավունքները հանձնել ենք Ադրբեջանին։ Կհաջողվի հետ վերցնել դրանք, թե ոչ, կախված կլինի նրանից, թե որքան ճկուն կգտնվենք հարափափոխ այս աշխարհում։
«Շարժման գաղափարը՝ վերամիավորումը ՀՀ հետ, եթե ընդունվեր ՀՀ այն ժամանակվա իշխանության կողմից, ամեն ինչ այլ կերպ կարող էր լինել։ ՀՀ ղեկավարությունը վախեցել է դրանից, որոշել են, որ Հայաստանն իր համար պետք անկախություն հռչակի՝ խորհրդային սահմաններով, իսկ ԼՂ հարցը թողել են ԵԱՀԿ-ին։ Եթե գոնե ի սկզբանե առանձին դիտարկվեր այս խնդիրը, գուցե այն այլ ընթացք ստանար։ Հիմա Ադրբեջանը նոր աշխարհի, նոր հոսանքի մեջ է գործում։ Քանի կարող է՝ խեղդում է մեզ։ Պահանջում է Ղարաբաղի անունն անգամ չտալ, ջնջել փաստաթղթերից, ստորագրել, թե, իբր, նման խնդիր չի էլ եղել»,-շեշտում է մեր զրուցակիցն ու հավելում՝ Ադրբեջանը չի մոռանում իր տանուլ տված ագրեսիան, քանի որ գիտի՝ եթե իր պահանջներով նոր սահմանադրություն չընդունվի ՀՀ-ում, ապա ինչ-որ պահի ԵԱՀԿ-ի շրջանակում 1992թ․ իր ստորագրած փաստաթուղթը կարող է մի օր այնպես աշխատել, որ որպես պետություն՝ Ադրբեջանը վերանա։
Միջազգային իրավական կարևոր փաստաթղթերին հղում անելու, ԼՂ խնդրի լեգիտիմության վրա հենվելու ու ըստ այդմ՝ Ադրբեջանի երկրորդ ռազմական ագրեսիան իր իսկ դեմ շրջելու ճանապարհով գնալու փոխարեն, ցավոք, ՀՀ-ն գնում է ինքնաոչնչացման ուղով։
«Ավելի քան 9 ամիս արցախցիները շրջափակման մեջ էին։ 30 հազար երեխա սովի էր մատնված։ ՀՀ-ում ապրող ոչ մեկը ոչինչ չի արել, որ դա թույլ չտա։ Վերևից որոշել են, որ չպիտի խառնվեն, ոչ մի բան չպիտի անեն, որպեսզի իրենց կաշին փրկեն, 3 մլն հայ էլ լուռ ու մունջ ենթարկվել է այդ պահանջին։ Մեզ համոզել են, թե մենք անհույս ենք, մեզնից ոչինչ կախված չէ, մեր փոխարեն արդեն ամեն ինչ որոշված է։ Հատկապես 2020թ․-ից հետո ամեն օր անդադար ասվում է, թե, իբր, ամեն ինչ սուտ էր, անհույս է, սսկվենք, գլուխներս մտցնենք հողի տակ, Ադրբեջանն ինչ ուզում է՝ տանք, որ որ գուցե փրկվենք։ Քո ամեն մի զիջումը նոր հնարավորություն է թշնամուդ ձեռքին։ Սառը պատերազմի հոգեբանությունը 1994-ից առայսօր մեր հասարակության՝ հատկապես քաղաքական էլիտաների միջից դուրս չի եկել։ Մինչդեռ Ալիև կրտսերը «վերակառուցման» տրամաբանության մեջ է գործում, ասում է՝ ուժն իմն է՝ իրավունքն իմն է, և ինչ ուզեմ՝ անելու եմ, ու այդպես էլ անում է»,-նկատում է քաղաքագետ Մանվել Սարգսյանն ու ավելացնում՝ ՀՀ քաղաքական էլիտան, եթե շարունակի տարվող քաղաքականությունը, ապա Հայաստանը շատ արագ վերանալու է երկրի երեսից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից