ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը, թեև արձանագրեց, որ 57 հատորին ծանոթանալու համար իրապես 10 օր ժամանակը քիչ է, բայց դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժեց 02/20/2024 14:14 | Դատական ռեպորտաժներ
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի, եղբորորդու՝ Արամ Սուրենի Խաչատրյանի, «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ տնօրեն Սեդրակ Առուստամյանի, բանկերից մեկի վարորդ Աշոտ Պապիկյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ գործը վերաբերում է փողերի լվացմանը, պաշտոնեական լիազրությունների չարաշահմամբ առանձնապես խոշոր չափերի գույքի յուրացմանն օժանդակելուն։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դատարանում Արտյոմ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդել էր հետաձգել դատալսումները և պարտավորեցնել դատախազին՝ մեղադրական եզրակացությունը Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին։ Պաշտպանության կողմի դիտարկմամբ՝ մեղադրական եզրակացությունում չի արձանագրվել հօգուտ մեղադրյալների փաստերը։ Բացի այդ՝ խնդրահարույց է նաև քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերի և առարկայի մասով։ Դատախազն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ մեղադրանքը չընդունելը չի կարող մեկնաբանվել հօգուտ նրա, հատկապես, եթե նա հրաժարվել է ցուցմունք տալուց։ Ըստ նրա՝ դիրքորոշում հայտնելը չի կարող հօգուտ մեղադրյալի փաստարկ համարվել։ Բացի այդ՝ դատախազը մտահոգություն հայտնեց առ այն, թե արդյոք հարցի քննարկումը չի վերածվի քրեական գործ հարուցելու իրավաչափության հարցի քննարկման, ինչն անթույլատրելի է։
Դատախազ Արմեն Գևորգյանի խոսքով՝ մեղադրական եզրակացությամբ նշվում է, թե որն է եղել գործի հարուցման առիթը, մասնավորապես՝ հետաքննական մարմնի կողմից տեղեկությունների հայտնաբերումը և նախապատրաստված նյութերը։ Նա պնդեց, թե մեղադրական եզրակացությունը համապատասխանում է քրդատի պահանջներին։
Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության լուծումը՝ նշելով, որ դա այս փուլում քննարկման առարկա չէ, այն վերաբերում է վարույթի օրինականությանը։ Ըստ նրա՝ առնվազն այն, որ մեղադրական եզրակացությունում գործի հարուցման հիմքերի և առիթի նշումը ենթադրում է, որ եզրակազությունը համապատասխանում է քրդատ օրենսգրքի պահանջներին։
Երեմ Սարգսյանն առարկեց դատարանի գործողությունների դեմ՝ նշելով, որ դատաքննությունն անարդար է տեղի ունենում՝ ի սկզբանե։
Հաջորդիվ քննարկման առարկա դարձվեց դատարանի ինքնաբացարկի հարցը։ Պաշտպան Սարգսյանը, թեև արձանագրեց, որ նախորդ որոշման հրապարակումից հետ կասկածներ ունի դատարանի անաչառության վերաբերյալ, բայց բացարկ չի հայտնի։ Նման միջնորդություն չներկայացրին նաև դատավարության մյուս մասնակիցները։
Պաշտպան Երեմ Սարգսյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց հանրային մեղադրող Արմեն Գևորգյանին՝ կասկածի տակ դնելով անկողմնակալությունը։ Փաստաբանը հիշեցրեց, որ դատախազը չի վերացրել խախտումները, ավելին, նախաքննության ավարտից հետո 57 հատոր նյութերին ծանոթանալոգ համար տրվել էր 10 օր ժամանակ։ Դատարանը, թեև արձանագրեց, որ 57 հատորին ծանոթանալու համար իրապես 10 օր ժամանակը քիչ է, բայց դա չի վկայում, որ դատախազը կողմնակալ է, ուստի՝ մերժեց միջնորդությունը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ