ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ծիծեռնակաբերդի խճուղի» 4 հասցեում գտնվող անշարժ գույքը փորձ է արվել ձեռք բերել կադաստրային արժեքից հինգ անգամ ավել ցածր գնով. դատախազը գործն ուղարկել է դատարան 02/20/2024 10:16 | Քրեական խրոնիկոն
«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) տնօրենը, 2003 թվականից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 2-ը, իր հետ փոխկապակցված անձի անվամբ հիմնադրել և 2007 թվականի փետրվարի 5-ին նույն անձի անվամբ ձևականորեն գրանցել է «Օլիմպիական ապագա» ՍՊ ընկերությունը:
Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ 2007 թվականի մայիսի 23-ին «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության կողմից 25 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր է կնքվել փաստացի նույն Ընկերության տնօրենին պատկանող «Օլիմպիական ապագա» ՍՊ ընկերության հետ, որով վերջիններիս են փոխանցվել 2003 թվականին սեփականության իրավունքով «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերությանը հանձնված՝ Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում գտնվող անշարժ գույքի (դպրոց-կենտրոն)՝ 6580,8 քմ մակերեսով և 1.1807 հա մակերեսով հողատարածքի տիրապետման և տնօրինման իրավունքները:
«Օլիմպիական ապագա» ՍՊ ընկերությունը, 2007 թվականի մայիսի 23-ից մինչև 2019 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր կազմակերպությունների հետ կնքած պայմանագրերով՝ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող անշարժ գույքը (մարզադահլիճները) վարձակալությամբ տրամադրել է տարբեր կազմակերպությունների՝ ստանալով 110 մլն 569 հազար 800 դրամ եկամուտ, որից 56 մլն 100 հազար դրամն է միայն փոխանցվել «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ին:
Բացի այդ՝ Ընկերության տնօրենը 2000 թվականի նոյեմբերի 24-ից լինելով «Արևելյան Օազիս» ՍՊ ընկերության սեփականատերը, Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում գտնվող գույքի մասնաշենքերից մեկում իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն՝ մատուցելով սրճարանային և հյուրանոցային ծառայություններ:
Ընկերության տնօրենը նպատակադրվել է նաև խաբեությամբ հափշտակել Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ ներառյալ 6580,8 քմ մակերեսով և 1.1807 հա մակերեսով հողատարածքը: Այդ նպատակով՝ 2007 թվականի մայիսի 23-ին վարձակալության պայմանագրում ամրագրել է, որ վարձակալն իրավունք ունի գնել գույքը՝ վճարելով 56 մլն 142 հազար դրամ:
Դրանից հետո, Ընկերության տնօրենին փաստացի պատկանող և վերջինիս կողմից կառավարվող «Օլիմպիական ապագա» ՍՊԸ-ի բոլոր 10 բաժնետոմսերն իր հետ փոխկապակցված անձի կողմից վաճառվել են Ընկերության տնօրենի կնոջը:
Հանցագործությունն ավարտին չի հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ «Օլիմպիական ապագա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի և ՓԲԸ-ի նոր տնօրենի կողմից դիմում է ներկայացվել ՀՀ կադաստրի կոմիտե՝ իրավունքի դադարման պետական գրանցում իրականացնելու վերաբերյալ:
2024 թվականի փետրվարի 7-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ընկերության տնօրենի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը), 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խարդախության փորձ) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), Ընկերության տնօրենի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խարդախության փորձը):
Դատախազը 2024 թվականի փետրվարի 15-ին հաստատել է Ընկերության տնօրենի և վերջինիս կնոջ վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել դատարան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից