ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
HSBC-ին Հայաստանում ապագա չի տեսնում. տեղական ներդրողներին էլ գերադասում են կապիտալը «խաղաղ նավահանգիստներ» տեղափոխել. Պարսյան 02/19/2024 19:58 | Տնտեսություն
Վրացական բանկի Հայաստան գալու հարցը վաղուց էր քննարկվում էր, բայց այդքան կտրուկ լրջացավ վերջին ամիսների ընթացքում և այսօր հայտարարվեց 303 մլն դոլարով գործարքի մասին։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանն՝ անդրադառնալով բանկային համակարգում տեղի ունեցող փոփոխություններին, մասնավորապես, «Ամերիաբանկի» օտարմանն ու HSBC-ի բանկի՝ Հայաստանից հեռանալուն։
Տնտեսագետի դիտարկմամբ՝ դեռ հայտնի չէ, թե ինչպես է գնահատվել բանկը և ինչ սկզբունքով են հարաբերությունները կարգավորվել։ «Հատկանշական է, որ բանկի սեփական կապիտալը կազմում էր 120 մլրդ դրամ, այսինքն, 300 մլն դոլար, իսկ ակտիվները՝ մոտ 1.2 տրիլիոն դրամ էր, ու այս բանկը միայն 303 մլն դոլարով վաճառելը տարօրինակ է։ Միգուցե, այս գործարքի հետ կապված այլ գործարքներ եւս եղել են, չեմ կարող ասել, բայց բանկը 2 տարի անընդմեջ 60 մլրդ դրամի չափով շահույթ է ունեցել, ինչը մոտ 200 մլն դոլարի շահույթ է»։
Անդրադառնալով HSBC-ի բանկի հեռացմանը՝ տնտեսագետն ընդգծեց, որ այս բանկում վաղուց էր քննարկվում Հայաստանից հեռանալու տարբերակը։ «Իրականում այս բանկն արդեն վաղուց էր սկսել հեռանալ մեր տարածաշրջանից։ HSBC-ին դուրս էր եկել նաև Վրաստանից, Ադրբեջանից, Ռւսաստանից։ Միակ երկիրը, որտեղ դեռ շարունակում էր գործել՝ Հայաստանն էր, ու այստեղից դուրս գալն էլ ժամանակի հարց էր։ Նրանք իրենց բիզնես գործունեությունը տեսնում էին Հայաստանից դուրս։ Այստեղ կա նաև անվտանգային բաղադրիչը, արդյունքում նրանք վաճառեցին ու դուրս եկան Հայաստանից»։
Նրա դիտարկմամբ՝ HSBC բանկի հեռացումը տարածաշրջանից կապված է այն բանի հետ, որ բանկը անվտանգային և տնտեսական հեռանկարի տեսանկյունից խնդիրներ է տեսնում։
«Հայաստանի բանկային համակարգը վերջին տարիներին գերշահույթներ է ստանում։ Կարծում եմ՝ շատերը կարծում են, որ դա երկար չի կարող տևել և շտապում են պիկի վրա հնարավորինս թանկ վաճառել ակտիվներն ու հեռանալ։ Ինչևէ, HSBC-ին իր քաղաքական որոշումը կայացրել է, որի հիմքում տարբեր գործոններ են. տնտեսական, անվտանգային, քաղաքական։ Պարզապես, այստեղ ապագա չեն տեսնում իրենց բիզնեսի համար»,- նշել է տնտեսագետը։
Հարցին, թե ինչպես են ազդում վերջին կոռուպցիոն սկանդալները ներդրումների ու նաև տնտեսական միջավայրի վրա՝ Պարսյանն ընդգծեց, որ ներդրումային միջավայրի համար կարևոր է ինստիտուտների առկայությունը։ «Օրինակ, դատական համակարգը, կրթական համակարգը, տրանսպորտային ենթակառուցվածքները և այլն։ Այդ ինստիտուտների առկայությունն է, որ ներգրավում է ներդրումներ։ Իսկ զուտ հարկերի նվազեցումը կամ որևէ պաշտոնյայի բռնել-բաց թողնելը ներդրումային միջավայրի վրա չի կարող լուրջ ազդեցություն ունենալ։ Փոխարենը՝ կարող է տեղական ներդրողներին որոշակի բացասական ազդակներ տալ, օրինակ բռնել-բաց թողնելու արդյունքում շատերն իրենց բիզնեսները հանում են Հայաստանից։
Վերջին օրինակը պաշտոնական վիճակագրությունն է, ըստ որի՝ Հայաստանից հոսող գումարները, ֆիզիկական անձանց կողմից փոխանցումները կտրուկ ավելացել են ու հիմնական նպատակը հենց կապիտալը «խաղաղ նավահանգիստներ» տեղափոխելն է։ Շատերը վախենում են, որ կարող է իրենց հերթն էլ գալ ու իրենք էլ կարող են հայտնվել ապօրինի գույքի բռնագանձման ներքո, ուստի նրանք գերադասում են կապիտալը դուրս բերել երկրից»,- եզրափակելը մասնագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից