ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դաշուշենի բնակչությունը չի պատկերացրել, որ անվերադարձ է դուրս գալիս գյուղից․ բոլորը մտածել են, թե 44-օրյա պատերազմի պես է լինելու. Դաշուշենի գյուղապետ 02/19/2024 15:07 | Ցեղասպանություն՝ Արցախում
Արցախի Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղի բնակիչները հինգ ամիս է արդեն՝ Հայաստանով մեկ ցիրուցան եղած են։ Ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող գյուղի վարչական ղեկավարը ցավով նկատում է՝ չկա մի գյուղ, որտեղ գոնե երկու դաշուշենցի լինի․․․
Հայրենի բնակավայրից գյուղացիները սեպտեմբերի 19-ի՝ լույս 20-ի գիշերն են մազապուրծ դուրս եկել։
«Մեր ուղղությամբ ժամը 10-11-ի հատվածում են հարձակվել։ Ադրբեջանական դիրքերից խփում էին գյուղի չորս կողմերին։ Կանայք ու երեխաները մինչև գիշերվա ժամը 3-ը նկուղից դուրս չեն եկել, հնարավոր չէր դուրս գալը։ Գիշերը մի կերպ կապվել ենք շրջկենտրոն, տեղեկացրել, որ ավտոբուսներ ուղարկեն, բնակչությանը տարհանենք։ Կանանց ու երեխաներին տարհանել ենք Ստեփանակերտ, իսկ ով ի վիճակի էր զենք բռնելու, ինձ հետ մնացել է գյուղում։ Առավոտյան ժամը 6-ի կողմերն էր, մեկ էլ սկսեցին բոլոր կողմերից կրակել։ Մենք 15-20 հոգով էինք, ադրբեջանցիները՝ 10-15 անգամ մեզնից շատ։ Տեսնելով, որ անհնար է դիմակայելը, կամաց-կամաց նահանջելով դւորս եկանք գյուղից։ Մի ճանապարհ էր մնացել, որտեղ դեռ չէին հասել ադրբեջանցիները։ Եթե մի քիչ էլ ուշացնեինք, կընկնեինք լիակատար շրջափակման մեջ։ Էդ ժամանակ արդեն Շոշը, Քռասնին, Հարավը վերցրել էին, մենք էլ անտեղյակ»,-«Փաստինֆո»- հետ զրույցում հիշում է ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Դաշուշենի նախկին գյուղապետ Ռուդիկ Ասլանյանը։
Ադրբեջանցի ահաբեկիչները գյուղի տղամարդկանց նահանջին զուգահեռ՝ մտել են գյուղ։ Ասլանյանի պատմելով՝ անտառների միջից խմբերով ներխուժել են, երբ իրենք դեռ գյուղի վարչական տարածքում էին։ Վանդալներն առաջինը Արցախի դրոշն են հանել, իրենցը բարձրացրել, որից հետո դեպի Դաշուշենի գլխավերևում կանգնեցված հայտնի խաչն են փորձել պղծել։
«Մինչև գյուղ մտնելն էլ շատ էին կրակում Խաչի ուղղությամբ։ Երևի չեն պատկերացրել, որ շատ ամուր է։ Առաջին օրը չեն կարողացել խաչը հանել․ մենք արդեն Ստեփանակերտում էինք, մի երկու օր անցել էր, որ տեսանք, թե ինչպես խաչը կամաց-կամաց ընկավ․․․»,-պատմում է Ասլանյանը։
50 մետր բարձրությամբ լուսատու խաչը կանգնեցվել էր ի հիշատակ Արցախի ազատագրման և պաշտպանության համար զոհված զինծառայողների:
Դաշուշենի բնակչությունը, գյուղապետի պատմելով, չի պատկերացրել, որ անվերադարձ է դուրս գալիս գյուղից․ բոլորը մտածել են, թե 44-օրյա պատերազմի պես է լինելու․ մի քանի օր կմնան համեմատաբար ապահով վայրում, հետո կվերադառնան գյուղ։ Գյուղացիներից շատերն անգամ փաստաթղթերը չէին վերցրել։
«Դուրս գալուց մի 3-4 օր անց մի քանի հոգով հետ են գնացել գյուղ, որ փաստաթղթերը վերցնեն, մեկ է թե կարողանան՝ գոնե մեքենաները հանեն, բայց ադրբեջանցիները թույլ չեն տվել, ասել են՝ քանի ողջ եք, հետ գնացեք։ Իրենք արդեն մեր անասունները, հավերը մորթած մեր տներում իրենց համար քեֆ էին անում»,-ասում է բռնի տեղահանված մեր զրուցակիցը։
Դաշուշենցիները հողին կպած մարդիկ են, գյուղատնտեսությամբ էին զբաղվում, օրնիբուն աշխատում, իրենց ընտանիքները պահում էին։ Ասլանյանը նկատում է՝ ոչ մի գյուղացի որևէ մեկից երբևէ օգնություն խնդրած չկա, մի բան էլ՝ իրենք էին ուրիշներին օգնում, հիմա անտեր-անտիրական, անտանիք ու անհայրենիք են մնացել։
«Արցախը դրախտավայր էր։ Ցերեկն էստեղ զրուցում ենք, գիշերը թափառում մեր ձորերում, սարերում, դաշտերում․․․ Նյութականի մասին էդքան չեմ մտածում, կաշխատենք կստեղծենք էլի, բայց մեր հողը, մեր գերեզմանները․․․ Թուրքի ձեռքն են ընկել, կպղծեն, կոչնչացնեն։ Ժողովուրդը շատ է կոտրված, դա էլ է շատ մտահոգիչ, շա՜տ։ Ոչ մի հոգեբան չի կարող արցախցու հոգին բուժել, ցավը մեղմել․․․ Անգամ վեց տարեկան թոռնիկս չի հարմարվում․ ամեն գալուց հարցնում է՝ բա՞ երբ ենք գնալու մեր գյուղը։ Դե արի ու վեց տարեկան երեխային բացատրիր, որ գյուղում հիմա թուրքեր են»,-հառաչում է մեր զրուցակիցը։
Դաշուշենն անգամ 1990-ականներին չէր տեղահանվել։ Ասլանյանը, ով բոլոր պատերազմներին մասնակցել է, ասում է․ «Մարդիկ կան, որ, ցավոք, հիմա էլ չեն հասկացել, որ Արցախը Հայաստանի դարպասն էր՝ մեծ, ամուր դարպասը։ Հիմա, երբ կորցրել ենք մեր էդ սուրբ հողը, շատերը չեն կարողանում ուշքի գալ, հարմարվել նոր միջավայրին։ Ցավալի է, որ կորցնում ենք իրար, համայնքները, ավանդույթները, բարբառը․․․ Դա սարսափելի է։ Չի կարելի թույլ տալ, որ արցախյան բարբառն ու կոլորիտը կորցնենք․․ Բարբառը գանձ է, պիտի պահվի այն․ նրանով ենք կարողանում միայն մեր սրտի եղածը, մեր ապրումներն արտահայտել․․․
Ցավոք, պետական մակարդակով ոչ միայն որևէ բան չի արվում դա կանխելու համար, այլև՝ ամեն ինչ, կարծես, արվում է այնպես, որ ժողովուրդը լրիվ հիասթափվի ու թողնի դուրս գա երկրից․․․Շատ ծանր եմ տանում, որ արտագաղթում են․ ամեն մի գնացողի հետ մի կտոր Արցախ ենք կորցնում՝ հոգևոր Արցախ․․․ Հետո, եթե ինչ-որ մի հրաշքով հնարավոր լինի վերադարձը, շատ դժվար է լինելու մարդկանց հավաքելը, արդեն լրիվ ցիրուցան եղած կլինեն աշխարհով մեկ»,-ասում է ամբողջ կյանքը հողի հետ կռիվ տված, քրտինք թափած 63-ամյա մեր զրուցակիցը։
Ասլանյանը, այսանով հանդերձ, փորձում է ուժեղ լինել, պահել հույսի այն փոքրիկ շողը, որ նորից մի օր ոտք կդնի Արցախի սուրբ հողին․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից