ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամենասարսափելին այն է, որ նա կորսված հայրենքի համար մտածելն անգամ մեծագույն սխալ է համարում, այդ հայրենիքն իր համար ոչինչ է, հայրենասիրությունը՝ կոմպլեքս. Գերմանահայ համայնքի ներկայացուցիչ 02/19/2024 18:16 | ԼՐԱՀՈՍ
Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը գերմանահայկական լուրջ կառույցներ չեն մասնակցել, ինքս Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ եմ, բայց ե հարց եմ հղել իմ անունից` որպես համայնքի անդամ, ոչ թե որպես կառույցի անդամ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մյունխենում Փաշինյանի հրաժարականի ու առհասարակ քաղաքականությունից հեռանալու կոչ հնչեցրած Սամվել Լուլուկյանը։
Նա ընդգծեց, որ հանդիպմանը չէին մասնացում կարևորագույն կառույցներ, ինչպես, օրինակ կենտրոնական խորհուրդն էր, չի մասնակցել առաջնորդարանը, նաև սրբազանը ներկա չէր։
«Այսինքն, լուրջ կառույցների ներկայացուցիչներ չկային։ Ես համայնքի հետ լուրջ կապեր ունեմ, բայց ներկաներից որևէ մեկին չէի ճանաչում։ Ներկա էին ուսանողներ, երիտասարդներ, Փաշինյանի աջակիցներ, ովքեր համայնքի հետ առհասարակ կապ չունեին։
Այնտեղ էր միայն Մյունխեն քաղաքի հայ համայնքի ատենապետը, ով հայտնի է իր նիկոլական հայացքներով։ Ընդ որում՝ անձն, ով հորդորում էր վարչապետին իր ինքնաթիռով Հայաստան տարել՝ «կորսված հայրենիքի համար ողբացողներին», նույնպես նրա մտերիմներից էր։
Լուլուկյանն ասում է՝ Փաշինյանի պատասխանից բավարարված չէ, ավելին, իր համար այս ոճի պատասխանը սպասելի էր։
«Նա ամբողջությամբ մանիպուլյատիվ կերպով էր պատասխանում, մինչդեռ, ես 6 տարվա իր գործունեության ժամանակագրությունն ու փաստերն էի ներկայացնում։Նրա, մեղմ ասած, ձախողումների ժամանակացույցն եմ ներկայացրել, որը բոլորիս աչքի առաջ է տեղի ունեցել։ Սա ակնհայտ է, ինքը ձախողումների մասին իմ հարցին չպատասխանեց, բայց այնտեղ ու հիմա էլ պնդում եմ, որ նա 6 տարի է միայն պատճառաբանություններ ներկայացնելով է զբաղված, մինչդեռ իրեն ոչ թե պատճառաբանությունների, այլ լուծումների, անվտանգություն ապահովելու համար են ընտրել»։
Լուլուկյանի դիտարկմամբ՝ Փաշինյանը նաև փորձում է ներկայացնել, որ ժողովուրդն է իրեն ընտրել, բայց ժողովուրդն իրեն մանդատ չի տվել Արցախը հանձնելու համար, նրան ընտրել էին Արցախի ինքնորոշման իրավունքն իրացնելու համար։ «Նա ժողովրդին մի բան է խոստացել, մեկ այլ բան արել, հետևաբար նա լեգիտիմ վարչապետ չէ»,- ընդգծել է գերմանահայ համայնքի ներկայացուցիչը՝ նկատելով, որ իր բոլոր պատասխաններում Փաշինյանն առաջ է մղում բռնապետական Ադրբեջանի թեզերը, մինչդեռ 30 տարի մենք այդ թեզերին հակադարձել ենք ինքնորոշման իրավունքը, որ միջազգային բոլոր հարթակներում ավելի բաձր էր դասվում, քան տարածքային ամբողջականության սկզբունքը։
«Ամենասարսափելին այն է, որ նա կորսված հայրենքի համար մտածելն անգամ մեծագույն սխալ է համարում, այդ հայրենիքն իր համար ոչինչ է, սխալ է անգամ դրա մասին խոսելը։ Բայց երբ ինքն ասում էր, որ «Արցախը՝ Հայաստան է, և վերջ, այդ ժամանակ Արցախը հայրենիք չէ՞ր, մենք պիտի համակերպվե՞նք, ինքը հայրենասիրությունը կոմպլեքս է հանարում, ասում է, որ պետք է համակերպվենք Արցախի կորստի հետ, սա ինձ համար ամենասարսափելին է»,- նշել է Լուլուկյանը։
Հարցին, թե արդյոք իր տեսակետը կրղներն են գերիշխում Գերմանիայի համայնքում, արդյոք հայերն այնտեղ էլ կարծում են, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա, թե մարդիկ գտնում են, որ Փաշինյանը ճիշտ քաղաքական գիծ է որդեգրել՝ նա պատասխանեց, որ իհարկե, կան նաև պրոիշխանական տեսակետներ ունեցողներ, բայց հիմնականում մարդիկ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում։ «Մարդիկ հասկանում են, որ երկիրն աղետալի վիճակում է, որ այսօր արդեն Հայաստանն է զոհասեղանին դրված։ Հենց այդ պատճառով կառույցները, մեծամասամբ, չեն մասնակցում այդ հանդիպմանը, քանի որ չեն վստահում Փաշինյանին»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ