ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հենց հիմա մենք սողացող պատերազմի մեջ ենք․ թշնամին հեկտար առ հեկտար առաջ է գալիս, նորանոր տարածքներ պոկում ՀՀ-ից ու դա շարունակելու է, եթե համաժողովրդական ընդվզում չլինի․ Կարապետյան 02/19/2024 20:47 | Քաղաքական
ՀՀ գործող իշխանությունը ոչ միայն ամբողջությամբ տապալել է սեփական ծրագիրը, որով երկրորդ անգամ մանդատ է ստացել, այլև՝ մսխել է այս ամբողջ ժամանակահատվածը։ Ակնհայտ է, թե ում քմահաճույքով է իշխող ուժի պարագլուխը հիմա էլ ուզում Սահմանադրություն փոխել։ Այն ծրագիրը, որին 680 հազար հոգին «այո» են ասել, լրիվ տարբեր է արվող քայլերից․ նրանում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու, Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակից հրաժարվելու, Սահմանադրություն փոխելու մասին որևէ ակնարկ չկա։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը։
«Ունենք մանիպուլյատիվ քաղաքականություն վարող վերնախավ՝ ի դեմս Փաշինյանի։ Չնայած նրա վարկանիշը գահավիժում է և այժմ 10 տոկոսից ցածր է նրան վստահողների թիվը, այդուհանդերձ, նրան հեռացնելու հանրային պահանջ չի ձևավորվում, համաժողովրդական ցասումը տեսանելի չէ, ուստի ինչ ուզում՝ անում է։ Ակնհայտ փաստ է, որ նախընտրական ծրագրից որևէ դրույթ չի բավարարվել․ հակառակը՝ Արցախը կորցել ենք, ՀՀ լայնամաշստաբ պատերազմի շեմին է, անվտանգային համակարգը լրիվ խարխլված, իսկ «խաղաղության օրակարգ» գոյություն չունի»,-նկատեց քաղաքագետը։
Փաշինյանի ապազգային կեցվածքի ու ինքնասիրություն չունենալու հարցում, ինչպես Կարապետյանն է նկատում, պարբերաբար ենք համոզվում։ Մյունխենում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նրան ուղղված հորդորից՝ կամք դրսևորելու և իշխանությունից հեռանալու մասին, Փաշինյանն անգամ վատ չզգաց՝ ինչպես «թուրք» որակումից չէր վատ զգում։
«Ժողովուրդը համատարած ապատիայի մեջ է․ ամենասարսափելին դա է։ Կա՛մ լիովին չեն գիտակցում, չեն ուզում հավատալ, որ գործ ունենք թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, կա՛մ էլ
թերագնահատում են այդ միությունը։ Թերագնահատելու իրավունք չունենք։ Չմոռանանք, որ 2024-25թթ․ նրանք հայտարարել են բեկումնային՝ Հայաստան հետ հաաբերությունների համատեքստում։ Որքան արտաքին աշխարհի համար Ալիևը հայտարարում է, թե պատրաստ է ճանաչելու ՀՀ տարածքային ամբողջականությունը, շատ ավելի հստակ քայլերով ու հայտարարություններով ներքին լսարանին հակառակն է ապացուցում։ Ծավալապաշտական նկրտումները, որ ունի Ադրբեջանը ՀՀ նկատմամբ, նա ամեն պահի դրսևորում է․ հենց հիմա մենք սողացող պատերազմի մեջ ենք․ հեկտար առ հեկտար առաջ են գալիս, նորանոր տարածքներ պոկում ՀՀ-ից ու դա շարունակելու է, եթե համաժողովրդական ընդվզում չլինի ու Փաշինյանը չհեռացվի իշխանությունից»,-շեշտեց Դավիթ Կաարպետյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ