Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Հայաստանում կապույտ հազի դեպքերի աճ է նկատվել, ընդ որում՝ մեծ մասը մանկահասակ երեխաների շրջանում 02/19/2024   16:18  |  Առողջություն

2023 թվականին՝ Հայաստանում, կապույտ հազի դեպքերի աճ է նկատվել․ գրանցվել է 56 դեպք, որից 55-ը՝ մինչև 18 տարեկան երեխաների մոտ, մասնավորապես՝ 44-ը՝ 0-2, իսկ 5-ը՝ 3-6 տարիքային խմբում։ Այս մասին գրել է Արմեն Մուրադյանը.

«Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտորնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք երկրներ հաղորդել են կապույտ հազի կամ ինչպես նրան այլ կերպ անվանում են «100 օրյա հազի» դեպքերի թվի անսովոր աճի մասին՝ 2022 թվականին գրանցված դեպքերի համեմատ:

Այսպես, օրինակ Իսպանիան հաղորդել է 1578 դեպքի մասին՝ մինչև 2023թ.-ի նոյեմբերի 19-ը ունեցած տվյալների համաձայն, որն ավելի քան 7 անգամ բարձր է 2022թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցված 204 դեպքի համեմատ:

2023 թվականի հուլիսի 5-ին Դանիայի հանրային առողջապահական մարմինները հաղորդագրություն են հրապարակել կապույտ հազի դեպքերի աճի մասին։ 2023թ.-ին Դանիայում, հոկտեմբերի դրությամբ, գրանցվել է 3169 դեպք, որից մեկը մահվան ելքով։ 2023 թվականին Դանիայում կապույտ հազից առավել տուժած տարիքային խմբերը 5-14 և 15-24 տարեկաններն են: 2023թ.-ի սեպտեմբերին Բելգիայի կողմից կատարված ռիսկի գնահատման համաձայն, մինչև 2023 թվականի օգոստոսը գրանցվել է կապույտ հազի 1185 դեպք: Դեպքերի մեծ մասը գրանցվել է 5-9 և 10-14 տարիքային խմբերում: Հիվանդացության աճի մասին տեղեկացրել են նաև Չեխիան (127 դեպք), Նորվեգիան (500 դեպք), Շվեդիան (91 դեպք, որից 4-ը մինչև 1 տարեկան երեխաների մոտ), Խորվատիան (2250 դեպք, հիմնականում 10-14 տարիքային խմբում):
Հարկ է նշել, որ դեպքերի նման աճը բավականին բարձր է թվում, որովհետև այն դիտարկվում է հետկովիդյան ժամանակահատվածում, հաջորդելով համավարակի ընթացքում գրանցված դեպքերի ոչ այնքան մեծ թվերին: Եթե համեմատենք նախակովիդյան ժամանակահատվածի հետ, մասնավորապես՝ 2015-2019թթ.-ին գրանցված դեպքերի հետ, ապա այս աճը այդքան ահռելի չի լինի: Օրինակ՝ միայն 2015թ.-ին ամբողջ աշխարհում կապույտ հազով հիվանդացել է 16.3 միլիոն մարդ, այդ թվում՝ 58.700-ը մահվան ելքով:
Մասնագետները 2023 և 2024թ.-ի առաջին շաբաթներում գրանցված հիվանդության դեպքերի թվի ավելացման հիմնական պատճառ են համարում կապույտ հազի դեմ օրացուցային պատվաստումների բացթողումը կամ թերի կատարումը:

Այսպես, 2022թ.-ին 14.3 միլիոն նորածին չի ստացել դիֆթերիայի, փայտացման և կապույտ հազի պատվաստանյութի առաջին դեղաչափը, իմունիզացիայի և այլ առողջապահական ծառայությունների հասանելիության բացակայության պատճառով, ևս 6.2 միլիոն երեխա մասնակիորեն է պատվաստվել:

2024թ.-ի փետրվարին բրիտանական մի շարք պարբերականներում հրապարակված տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին հինգ շաբաթների ընթացքում կապույտ հազի 412 դեպք է գրանցվել Մեծ Բրիտանիայում, որն էապես տարբերվում է նախորդ տարիներին գրանցված դեպքերի թվից: Դեպքերի ամենաբարձր թիվը տարեսկզբի առաջին 5 շաբաթում Բրիտանիայում գրանցվել է 2020թ.-ին՝ 431 դեպք, 2021թ.-ի առաջին հինգ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 13 դեպք, 2022թ.-ին՝ 55, իսկ 2023թ.-ին՝ 59։

Հատկանշական է, որ Մեծ Բրիտանիայում սկսել են ակտիվորեն հետևել հատկապես հղիներին պատվաստումներում ընդգրկելու քաղաքականությանը, որն, ըստ մասնագետների, հնարավորություն կտա նորածիններին մորից ստացած հակամարմինների շնորհիվ կյանքի առաջին ամիսներին խուսափել հիվանդությունից՝ մինչև պլանային տարիքային պատվաստումը:

Հիշեցնենք, որ կապույտ հազը վարակիչ մանրէային հիվանդություն է, որն առաջանում է Bordetella pertussis բակտերիայից: Այն փոխանցվում է օդակաթիլային մեխանիզմով՝ հազի և փռշտալու ժամանակ: Բնութագրվում է շնչուղիների բորբոքումով և սպազմատիկ հազի նոպաներով: Սկզբնական շրջանում ախտանշանները նման են հարբուխի՝ քթահոսություն, ջերմություն և հազ։ Հիվանդությունն ընթանում է երկարատև նոպայաձև հազով: Հազն ուղեկցվում է բնորոշ ձայնային երանգով և կարող է պահպանվել 10 և ավելի շաբաթ:
Երկարատև նոպայաձև հազի հետևանքով հիվանդները լինում են թույլ, առաջանում է սրտխառնոց, փսխում։
Հիվանդությունն առավել վտանգավոր է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ, և ըստ մասնագետների վերլուծությունների այս տարիքային խմբի երեխաներն ամենաշատն են հոսպիտալացման կարիք ունենում և նրանց մոտ ավելի աբրձր է բարդությունների հաճախականությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում տարեկան հարյուր հազարավոր երեխաներ են մահանում կապույտ հազից, որտեղ նորածիններին բաժին է հասնում գրանցված մահվան դեպքերի շուրջ 92%-ը։

Կապույտ հազի կանխարգելման լավագույն միջոցը շարունակում է մնալ պատվաստումը։ Կապույտ հազի դեմ պատվաստանյութը հասանելի է դեռևս 1950-ականներից: Հայաստանի Հանրապետությունում կապույտ հազի բաղադրիչով համակցված պատվաստումներ կատարվում են 6, 12, 18 շաբաթականում վեցավալենտ, 18 ամսական և 6 տարեկան երեխաների շրջանում՝ քառավալենտ, իսկ տասնվեց տարեկանում ԱԿԴՓ պատվաստանյութերով:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կապույտ հազի պարբերականությունը 3-5 տարի է: Հանրապետությունում վերջին պարբերական բարձրացումը գրանցվել է 2018 թվականին (160 դեպք): Այնուհետև՝ 2019, 2020, 2021 և 2022թթ.-ին համաճարակային իրավիճակը եղել է բարենպաստ. մասնավորապես՝ 2019թ.-ին գրանցվել է կապույտ հազի 46 դեպք, 2020թ.-ին 14 դեպք, 2021թ.-ին 6 և 2022թ.-ին՝ ընդամենը 2 դեպք (100.000 բնակչի հաշվով):

Հայաստանում դեպքերի աճ է նկատվել արդեն 2023թ.-ին և գրանցվել է 56 դեպք, որից 55-ը՝ մինչև 18 տարեկան երեխաների մոտ, մասնավորապես՝ 44-ը 0-2 տարիքային խմբում, իսկ 5-ը՝ 3-6 տարեկանների շրջանում համաձայն Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների: Կապույտ հազով հիվանդանում են նաև մեծահասակները, որոնց մոտ վարակը երբեմն չի ախտորոշվում, մինչդեռ նրանք վարակի աղբյուր են․ կապույտ հազով մեկ հիվանդը կարող է վարակել 12-18 առողջ մարդու։

Ըստ ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի 2023թ.-ի տարեգրքի տվյալների՝ Հայաստանում, ինչպես աշխարհի շատ երկրներում, վերջին տարիներին նկատվում է պատվաստումներում երեխաների ընդգրկվածության ցուցանիշի նվազում, որն արտացոլվում է աղյուսակ 1-ում: Բռնկումներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է թիրախային ազգաբնակչության առնվազն 95% պատվաստումային ընդգրկվածություն։

Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ կառավարելի վարակների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին իրականացվող պատվաստումների շնորհիվ կարելի է կանխարգելել հիվանդությունները, դրանց բռնկումները և նրանցով պայմանավորված բարդությունները»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:12 04/02/2024  |  ԱռողջությունՄիայն 2020թ.-ին գրեթե 10 միլիոն մահ է արձանագրվել քաղցկեղից
14:34 03/01/2024  |  ՄեկնաբանությունԱյս օրերին արդեն իսկ արձանագրվել են ինչպես թունավորման, այնպես էլ պայթուցիկներից, հրավառությունից և ճայթուկներից վնասվածքների դեպքեր. Մուրադյան
15:23 28/12/2023  |  ԱռողջությունՈվքեր կարող են վարակվել կարմրուկով
11:42 27/03/2023  |  ՄեկնաբանությունՀայաստանում ևս յուրաքանչյուր 10-ից մեկը թունավորվում է անորակ սնունդ օգտագործելու հետևանքով
14:33 17/03/2023  |  ԱռողջությունԻմացեք՝ օրական 11 րոպե արագ քայլքը կարող է կանխել ամեն 10-րդ վաղաժամ մահը. Մուրադյան
12:01 08/03/2023  |  ՄեկնաբանությունՀարգարժան կանայք ձեր ժպիտը ու հոգատարությունը հզոր դեղից էլ մեծ դարման են. Մուրադյան
12:58 07/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱյդ օրը Լենինականում 12 երեխա ծնվեց.Փաստ է, բնության արհավիրքն անզոր էր կյանքի ընթացքը կասեցնելու.Արմեն Մուրադյան
12:10 05/12/2022  |  ԱռողջությունՍուր շնչառական հիվանդությունների թիվն աճել է. թիրախ խմբում են 0-14 տարեկան երեխաները
12:35 17/11/2022  |  ՄեկնաբանությունՀՀ զինված ուժերում այսօր նշվում է բուժծառայողի մասնագիտական օրը
12:10 15/10/2022  |  ՄեկնաբանությունՇմոլ գազով թունավորումների պատկերը Հայաստանում. Արմեն Մուրադյան

Արխիվ

[]