ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բանակին պարտադրում են խեղճացած լինել. վաղը մեր զինվորը ցանկություն չի ունենալու դիմադրել. Ս. Սարգսյան (տեսանյութ) 02/16/2024 15:46 | ԼՐԱՀՈՍ
Սահմանադրության փոփոխության մասին Ալիևը չի ակնարկում, Ալիևը առաջին անգամ 2 տարի առաջ է այդ մասին խոսել ու պահանջել, հետագայում մի քանի անգամ դրա մասին խոսել է։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Չեմ կարծում, որ այս պարագայում Հայաստանի կառավարիչների կողմից ժամանակ շահելը այլ նպատակ ունի, քան իրենց իշխանությունը երկարաձգելը։
Եթե այս մարդիկ 3,5 տարվա ընթացքում չեն հասցրել կահավորել մեր առաջնագիծը, ապա այս ժամանակահատվածում ինչ- որ բա՞ն պետք է տեղի ունենա, միգուցե նրանց թվում է, որ ինչ -որ հրաշք պետք է տեղի ունենա, որ Ադրբեջանը իր պահանջներից հետ կանգնի։ Չի կարող նման բան լինել, որովհետև նորից պետք է կրկնեմ, կապիտուլիացիան ուղղակի սպանում է կապիտուլիացվողի կամքը, մենք գործ ունենք արդեն մեկը՝ մյուսով փոխարինելու հետ։ Այն կամքը, որ ցուցաբերվում է ներքին կյանքում, դրանով փորձում են կոմպեսացնել արտաքին դաշտում իրենց կամազրկությունը»,- նշել է երրորդ նախագահը։
Դիտարկմանը, թե ասում եք՝ 3,5 տարում սահման չեն կահավորել, բայց իր իշխանությանն էլ մեղադրում են 20 տարում այդ սահմանը չկահավորելու մեջ՝ Սարգսյանն արձագանքեց. «Միայն դա չէ, նաև ասում են, որ 20 տարի զենք չենք ունեցել, բայց բանից դուրս է գալիս, որ ադրբեջանցիները սպասում էին, որ մենք գնանք, իրենք հարձակվեն ու ցույց տան, որ դիրքերը պատշաճ կահավորված չէին։ Մենք ամեն ինչ ունեցել ենք պատերազմում նման ողբերգական հետևանքներ չունենալու համար։ Մի լսեք այս մարդկանց, ովքեր այս բանակից ոչինչ չեն հասկանում, ընթերցո՞ւմ եք դրսի փորձագետներին, թե միայն սրանց ասածն եք հալած յուղի տեղ ընդունում, նրանց պետք է ընթերցել»,- արձագանքել է Սերժ Սարգսյանը։
Նոր պատերազմի հավանականությանը վերաբերող հարցին ի պատասխան՝ ՀՀ երրորդ նախագահը նկատել է, որ պատերազմ լինում է պետությունների միջև, որոնք կարող են ինչ-որ չափով երկար գործողությունների գնալ։
«Ես դժվարանում եմ խոսել մեր բանակի ռեսուրսի մասին, որովհետև ստույգ տեղեկություն չունեմ, բայց որ չկա այդ կամքը, որ մեր բանակին պարտադրում են խեճացած լինել։ Ակնհայտ է, երբ քո թշնամու պահանջով շատ արագ՝ ժամերի ընթացքում խոստանում ես հետաքննություն իրականացնել ու մեղավորներին գտնել՝ վաղը մյուս օրը, երբ ադրբեջանցիները ճնշում գործադրեն՝ մեր զինվորները ցանկություն էլ չեն ունենալու դիմադրել, քանի որ այդ դիմադրելու համար էլ կարող են պատժել կամ հետաքննություն սկսել»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ