ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գաղափարի մարտիկը, որ ապրեց 33 տարի, պաշտոնավարեց 97 օր, բայց արժանացավ համաժողովրդական համակրանքի ու վստահության․ այսօր Արթուր Մկրտչյանի ծննդյան օրն է 02/16/2024 19:19 | Ղարաբաղյան հակամարտություն
65 տարի առաջ այս օրը՝ փետրվարի 16-ին Արցախի Հադրութի շրջանի փոքրիկ Ուխտաձոր գյուղում ծնվել է ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը։ Որ տարիներ անց փոքրամարմին, խելացի աչքերով ու ազնիվ մղումներով երիտասարդն առանցքային դեր է կատարելու Արցախյան շարժման կազմակերպման ու առաջնորդության գործում, նրան ճանաչողները զգում էին։
Արթուրն ապրեց ընդամենը 33 տարի, պաշտոնավարեց 97 օր, բայց այդ սեղմ ժամանակահատվածում ձեռք բերեց համաժողովրդական սեր, համակրանք ու վստահություն։
«Ես հակված եմ մտածելու, որ Արթուրին Աստված է պարգևել մեզ՝ հայերիս, Արցախին․․․Նվիրյալ էր՝ երկրի, ազգի, գաղափարի, ընտանիքի․․․ Ինքը բոլորին նայում էր իր աչքերով, կարծում էր, որ բոլորն իր պես նվիրյալներ են։ Ազնիվ էր, հողն անչափ սիրող ու գնահատող։ Ասում էր՝ հողը նրանն է, ով ապրում է այդ հողի վրա ու շենացնում այն։
Ինձ թվում է՝ նրան շատ-շատերը հենց իր մարդկային որակների շնորհիվ են սիրել, հավատացել ու հետաքրքիրն այն է, որ բազմաթիվ մարդիկ Արթուրին երբևէ չեն հանդիպել, չեն շփվել հետը, բայց ենթագիտակցորեն ընկալել են ու այնպիսի խորությամբ, որ ապշել կարելի է։ Դա, ըստ երևույթին, տեսակի հարց է․ հնարավոր է երկար տարիներ մարդու հետ շփվես, բայց այդպես էլ նրան չճանաչես, բայց բավական է կրես նույն գաղափարները, որպեսզի բացահայտես մարդուն»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է Արթուր Մկրտչյանի քույրը՝ Ալվարդ Մկրտչյանը։
Արցախյան շարժման առաջամարտիկներից էր Արթուրը, գաղափարական առաջնորդ, որ երբեք չդավաճանեց ո՛չ իր ժողովրդին, ո՛չ սկզունքներին։ Խելացի էր, համարձակ, հայրենաճանաչ․․․
Տիկին Ալվարդը հիշում է՝ ՌԴ-ում թեկնածուականը պաշտպանելիս այնպես է հանդես եկել, հայրենաճանաչությամբ, համարձակությամբ ու խելացիությամբ աչքի ընկել, որ ընդդիմախոս Գալինա Սարավոլտովան ասել է․ «Ես պիտի գնամ ու տեսնեմ Արթուր ծնած միջավայրը․․․»․
«Իհարկե, նաև միջավայրը, դաստիարակությունն են մեծապես նպաստել, որ Արթուրը լինի այն, ինչ եղել է։ Քեռիս մինուճար որդի էր ու 17 տարեկանում Հայրենական պատերազմում անհետ կորել է։ Երբ պապիկիս ասել են՝ մինուճար է, ինչո՞ւ ես թույլ տալիս, որ տանեն առաջնագիծ, պատասխանել է՝ իսկ ո՞վ պետք է կռվի Հիտլերի դեմ, եթե բոլորն իրենց մինուճարներին ազատեն․․․Արթուրը նման միջավայրում է մեծացել ու այլ կերպ չէր կարող լինել։ Հիշում եմ, որ ընտրվեց ԳԽ նախագահ, մեծ խանդավառություն կար բոլորի մոտ, ժողովուրդն իրոք ուրախ էր, որ շարժումն իր պես նվիրյալ մարդը պետք է առաջնորդի։ Միայն ծնողներս չէին ուրախ, մտահոգ էին․ հայրս կանխազգում էր, որ վերջը լավ չի լինելու․․․Անգամ մի անգամ ասաց՝ արդեն պետք է ձեռք քաշենք Արթուրից․․․»,-հիշում է քույրը։
1991թ. դեկտեմբերի 28-ին՝ 32 տարեկանում, Արթուր Մկրտչյանը 44 «կողմ», 4 «դեմ» ձայներով ընտրվում է ԼՂՀ ԼՂՀ գերագույն խորհրդի առաջին նախագահ։
Պատմությունն Արթուր Մկրտչյանի տարերքն էր․ դեռ փոքրուց առանձնահատուկ սեր ուներ Հայոց պատմության նկատմամբ։ Չափից շատ կարդում էր, ուսումնասիրում, վերլուծում։
Գրող, նարեկագետ Աշոտ Պետրոսյանը Մկրտչյանի հետ շփվելու հնարավորություն չի ունեցել, բայց նրան, ինչպես ինքն է ասում, ըստ էության է ճանաչել։ Արթուրի կերպարն ամբողջությամբ ընկակել, բացահայտել է նրա մանկության, պատանեկության, ուսանողական ընկերների, հարազատների, գործընկերների օգնությամբ։
«Արթուրը խորությամբ գիտեր Արցախը, ինքը բառի բուն իմաստով հայագետ էր։ Խելացիությունը, բարեկրթությունը, ազնվությունը նպաստել են, որ մեծ համակրանք վայելի՝ ժողովրդի համակրանքը։ Միևնույն ժամանակ, նրան շատ էին խանգարողները՝ վերևներից էին խանգարում։ Ի սկզբանե իր ու Լևոն Տեր-Պետրոսյանի միջև լուրջ հակասություններ կային՝ մասնավորապես հայության տեսլականի մասով, և հենց դրա համար էլ Արթուրին հեռացրեցին ասպարեզից»,-ասում է Պետրոսյանը։
Արթուրի դիվանագիտական կարողությունների հետ կապված ևս Պետրոսյանը հետաքրքիր բացահայտումներ է արել։ Ըստ նրա՝ Արթուրը կարողացել է կարճ ժամանակահատվածում Արցախի հարցը բերել միջազգային հարթակ․
«Շատ կապեր ուներ արտաքին աշխարհի հետ ու դրանք օգտագործում էր բացառապես ի շահ Արցախի։ Կարողանում էր ուշադրության կենտրոն բերել Արցախը։ Նա իրապես ազգի նվիրյալ էր, գաղափարի մարտիկ, նաև ռազմական առումով էր կոփված։ Տողի ազատագրումն ինքն ու Կոմանդոսն են կազմակերպել։ Այդ ժամանակ ինքը Հադրութի շտաբի պետն էր ու մտերիմ էր Կոմանդոսի հետ»։
Արցախի ու Հայաստանի վերամիավորմանն անվերապահորեն հավատում էր Արթուրն ու ամեն ինչ անում էր դրա համար։ Գաղափարական այդ առաջնորդին, սակայն, թույլ չտվեցին, շարունակելու այդ ճանապարհը։ 1992թ․ ապրիլի 14-ին անհասկանալի հանգամանքներում Արթուրը սպանվում է․․․
Տիկին Ալվարդը վստահ է՝ եթե Արթուրն այսօր լիներ, Արցախը չէինք կորցնի, բայց և այնպես՝ հույսը չի կորցնում․
«Հայոց մայրերի արգանդը չի չորացել․ ծիլեր կան, ու հավատում եմ, որ Արթուրի սկսած գործն իր տրամաբանական ավարտին կհասցվի։ Չի կարող, անհնար է, որ այսքան զոհողություններն հենց այնպես կորչեն․․․ Պիտի փոխվի, այսպես չի կարող մնալ»․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից