ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե այս խումբը մոտ ապագայում չհեռացվի, ապա լինելու է նոր հարձակում Սյունիքի վրա, և հետո Հայաստան չի լինելու. Արթուր Խաչիկյան 02/16/2024 20:58 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանի հայտարարությունը, որով բացատրություն են պահանջում՝ հայկական դիրքերը պահող կամավորականերին վարձկաններ անվանելով՝ մեր սուվերենության խախտում է։ Այսինքն՝ նրանք մեզ սկսում են թելադրել, թե ինչպես են կազմվելու մեր ռազմական ուժերը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը, թե հայկական կողմը պետք է բացատրություն տա, թե ինչ գործ ունեին այդ դիրքերում «վարձկաններ»։ Նկատենք, որ խոսքը գնում է հայ կամավորականների մասին, որոնք գտնվում են սահմանագծում։
Քաղաքագետը նաև հիշեցրեց, որ հենց Թուրքիան և Ադրբեջանն են 2020 թ-ին օգտագործել են վարձկաններ, բայց նրանց նկատմամբ որևէ միջազգային սանկցիաներ, այդպես էլ, չկիրառվեցին։
«Նրանք մեզ արդեն ասել են, որ մենք պետք է հրաժարվենք մեր Սահմանադրությունից, Այսինքն՝ մենք արդեն չենք դիտվում որպես անկախ պետություն։ Ալիևը խոսում է խղճուկ, ողորմելի, պարտված մարդու հետ, որը համարում է, որ մենք պետք է ամեն ինչ զիջենք ու թույլ մնանք, չնայած այդ բոլոր զիջումները միայն ավելի ագրեսիվ դարձրեցին Ալիևին։ Այսինքն, մենք ամեն կերպ պարտվում ենք, ու մեզ հետ հաշվի չեն նստում, մեզ համարում են ինչ-որ մի գավառ, վիլայեթ»,- նկատել է քաղաքագետը։
Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳն-ի հայտարարությանը, թե Հայաստանը պարտավորված է վերադարձնել Ադրբեջանի ութ գյուղերը՝ Խաչիկյանն ասաց, որևէ պարտավորվածության մասին խոսելն, իհարկե, ավելորդ է։ «Պարզ է, որ նրանք մեզ Արծվաշենը չեն վերադարձնի, պարզ է, որ էթնիկ զտումը, որ նրանք կատարեցին՝ նույնպես օրենքի խախտում էր, այստեղ օրենքի հարց չէ, այստեղ ուժերի հարց է, այստեղ ուժն է խոսում, նրանք խոսում են ուժի դիրքից։ Թշնամին կարծում է, որ մենք միշտ աղերսելու ենք խաղաղություն, մնալու ենք թույլ, չենք ամրապնդվելու, ու դա սադրելու է Ադրբեջանին»։
Խաչիկյանի արձանագրմամբ՝ մենք հիմա ոչ միայն չունենք խաղաղություն, այլև չունենք իրական դաշնակիցներ։ «Սա կործանարարար քաղաքականություն է, եթե այս խումբը, որը եկել է իշխանության, չհեռացվի մոտ ապագայում, ապա Հայաստանը կործանվելու է, լինելու է նոր հարձակում Սյունիքի վրա, և հետո Հայաստան չի լինելու։ Ես այսօր արդեն լուրեր եմ լսում, որ Վարդենիսից մարդիկ սկսում են դուրս գալ, կամաց-կամաց դատարկվում են գյուղերը, խոսքը միայն Սոթքի մասին չէ, այլև մյուս համայնքիերի»։
Ադրբեջանը, ըստ նրա, շարունակում է սանձարձակ և ուժի դիրքից խոսելը, քանի որ այս իշխանությունը տապալել է նաև մեր հարաբերությունները 2 երկրների հետ, որոնք կարող էին զսպել Ադրբեջանին, դրանք են՝ Ռուսաստանն ու Իրանը։
«Ռուսաստանը շատ անգամ առաջարկել է Մոսկվայում քննարկել քարտեզները, բայց հայկական կողմը հրաժարվել է, իսկ Իրանի դեպքում՝ Իսրայելն ու ԱՄՆ-ն ուզում են Իրանին ներքաշել մեծ պատերազմի մեջ, որի դեպքում Իրանը չի կարողանա ռազմական օգություն ցույց տալ մեզ։ Մինչդեռ, Արևմուտքից մենք ոչ մի բան էլ չստացանք, բացի քաղցր խոստումներից ու դատարկ խոսքերից։ Արդյունքում, հիմա Ադրբեջանը կարող է ուժով բացել «Զանգեզուրի միջանցքը»»,- եզրափակել է քաղաքագիտությունների դոկտորը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ