Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Հարձակումից րոպեներ անց ականանետով խփում են ուղիղ դպրոցի բակին, չորս հոգի վիրավորվում են, մեկը՝ երեխա․ գյուղում տեղ չի մնացել, որ չխփեն․ օկուպացված Շոշի նախկին գյուղապետ 02/14/2024   20:36  |  Ցեղասպանություն՝ Արցախում

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Շոշ գյուղը 44-օրյա պատերազմից հետո հայտնվել էր թշնամու ուղիղ թիրախում։ 2023թ․ սեպտեմբերի 19-ին Շոշում վիճակը ծայրահեղ էր․ ադրբեջանական ահաբեկչական ուժերը ոչ միայն օկուպացված Շուշիից ու Ավետարանոցից էին կրակ բացել գյուղի վրա, այլև ներթափանցել էին նաև Մխիթարաշենի կողմից։

Ադրբեջանցիները 2020թ․-ից հետո յոթ դիրք էին դրել գյուղի շրջակայքում՝ այդ թվում մեկն ուղիղ ճանապարհի գլխին։ Ամենամոտ դիրքն օդային գծով 150 մետր էր հեռու․ մեզ ու իրենց բաժանում էր մի ձոր, որի մի կողմում մերոնք էին դիրքավորված, մյուս կողմում՝ իրենք։ Ժամը 1-ին որ սկսեցին հարձակումը, այնպիսի ինտենսվությամբ էին խփում, գնդակոծում, որ բնակիչներին տարհանելու տարբերակ չկար։ Գյուղում երևի տեղ չի մնացել, որ չխփեն․ տներին, բակերին, այգիներին․․․ ամեն տեղ խփել են։ Ջահելները հազիվ են հասցրել մեծահասակներին տներից հանել ու դպրոցի նկուղ տեղափոխել։ Դպրոցի նկուղում ավելի քան 300-350 մարդ կար․ երեխա, կին, մեծահասակ իրար գլխի էին թափված։ եԵրեխաները վախից քարացել ու կապտել էին, կարծես՝ դժոխքի միջով անցած լինեին․․․»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ապրած դժոխային օրերի մասին պատմում է Շոշի գյուղապետը՝ Էրիկ Աբրահամյանը։

Շուրջ 600 բնակիչ ունեցող գյուղը մեկ-երկու ժամում աղետի գոտու էր վերածվել․ Ապաստարանի դեր կատարող՝ քիչ թե շատ անվտանգ երկու նկուղ կար գյուղում՝ դպրոցինն ու գյուղապետարանինը։ Այդտեղից ոչ ոք գլուխը հանել չի կարողացել մինչև ուշ երեկո․

«Անգամ նկուղում մարդիկ չգիտեին ինչ սպասել․ հարձակումից մոտ կես ժամ անց նռնականետով խփել են ուղիղ դպրոցի բակի մեջ, չորս հոգի այդտեղ վիրավորվել են, որոնցից մեկը երեխա։ Բարեբախտաբար, բակում թթենու ծառեր կային, բեկորների մեծ մասը ծառերն են իրենց վրա վերցրել։ Այնքան արագ է ամեն ինչ տեղի ունեցել, որ մարդիկ անգամ նկուղ չեն հասցրել մտնել։ Մի տարիքով մարդ, օրինակ, իր տնից դուրս գալ չի հասցրել, փեսան է գնացել հետևից, տեսել, որ թուրքերն արդեն իրենց բակում են։ Էդտեղ էդ տղայի մեջքից խփում են։ Լավ է գոնե, որ մենակ չէր, ընկերոջ հետ էր, ընկերն էլ էդ ադրբեջանցուն է խփում, էլի մի քանի հոգի դրանց օգնության են գալիս, բայց մերոնք հասցնում են արագ մեքենա նստել։ Ճիշտ է, մեքենայի վրա էլ են կրակում, ապակիները ջարդուփշում անում, բայց իրենք ողջ են մնում»։

Շոշի տղամարդիկ 2020թ․ պատերազմից հետո ջոկատ էին կազմել ու սկսել հերթապահել գյուղում։ Սեպտեմբերի 19-ին, հենց ադրբեջանցիները սկսում են հարձակումը, աշխարհազորայինները որոշում են դիրքեր գնալ՝ տղաներին օգնության։

«Մեծ մասը դեպի Ավետարանոցի կողմի դիրքերի ուղղությամբ է գնում, քանի որ մտածում էինք, որ էդտեղից կփորձեն ներխուժել, բայց փաստորեն մյուս կողմից՝ Մխիթարաշենի մոտով արդեն հասած են լինում գյուղի մատույցներին՝ Պըլը Պուղու գերեզմանի մոտ։ Աշխարհազորայիններն է՛լ դիրքեր չեն հասնում․ մեր դիրքերն արդեն հողին հավասարեցրել էին։ Ոչ միայն ուժերն էին խիստ անհավասար՝ մեր մի դիրքում, եթե 10-11 հոգի էին, իրենց ամեն մի դիրքում 35-40 հոգի կար։ Բացի այդ, անդադար գալիս էին՝ 100-200-ական խմբերով էին գալիս։ Մեր տղաներն ինչքան հնարավոր էր՝ դիմադրել են, անգամ մի դիրքը թշնամին վերցրել էր, մերոնք հետ են վերցրել, բայց քանի որ ոչ համալրող ուժեր ունեինք, ոչ էլ զենք-զինամթերք հասցնելու ճանապարհ կար, երկար դիմակայելն անհնար էր։ Բացի թվապես տասնյակ անգամ մեզ գերազանցելուց, նաև հերտանին ու մյուս միջոցներն էին շատ օգնում իրենց։ Այնպիսի կարկուտ էին թափում մեր դիրքերի վրա, որ սկզբի պահից էլ ահագին զոհեր ու վիրավորներ ունեցանք»,-ասում է Արցախից բռնի տեղահանված մեր զրուցակիցը։

Սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան Շոշի բնակչությունը ռուսների ուղեկցությամբ բռնում է բռնագաղթի նվաստացուցիչ ճանապարհը։ Քանի որ Շոշը Ստեփանակետին կապող ճանապարհի գլխին՝ ժայռի վրա, կանգնած էին ադրբեջանցիները, իսկ գյուղից դուրս գալու այլ ճանապարհ չկար, ամեն պահի վերևից կրակոցի սպասելով՝ անցնում են բնակիչները։

«Քանի որ խավար էր, ռուսներին ասում եմ, որ գոնե ԲՏՌ-ի լուսարձակները վառեն՝ հուսալով, որ ադրբեջանցիները վերևից չեն կրակի՝ տեսնելով, որ կանայք ու երեխաներ են։ Ամեն դեպքում, մի 15 հոգի՝ այդ թվում մանկահասակ երեխատար մայրեր ու հղիներ, վախենում են դուրս գալ․ նրանք ռուսների հենակետում սպասում են, լույսը բացվում է, նոր դուրս են գալիս»,-պատմում է Աբրահամյանն ու հավելում՝ քանի-քանիսն են այդ դժոխային ճանապարհ անցնելուց հիվանդություններ ձեռք բերել․․․

Շոշի երեք բնակիչ մոտ չորս օր անց են դուրս բերվում գյուղից։ Արցախի ԱԻՆ-ի աշխատակիցների հետ գյուղապետը մի կերպ հանում է նրանց։ Նրանցից մեկը՝ անկողնային վիճակում գտնող մի մեծահասակ, բռնագաղթի ճանապարհին մահանում է։

Սեփական օջախներից բռնի տեղահանված շոշեցիների գերակշռող մասն անգամ փաստաթղթերը, ոսկեղենն ու ունեցած գումարը չի կարողացել վերցնել։ Անձնագրերի հարցը, գյուղապետի խոսքով, հիմնականում լուծվել է՝ նոր անձնագրեր են ստացել, բայց զինգրքույկների, թոշակների հարցը շատերի համար խնդիր է առայսօր։

«Զինվորական թոշակ ստացող բազմաթիվ գյուղացիներ ունենք, որ փաստի առաջ են կանգնել․ փաստաթղթերը մնացել են Արցախում, ու մինչև հիմա էդ մարդկանց թոշակ չեն տալիս։ Սեպտեմբերի կենսաթոշակն էլ չեն ստացել մարդիկ։ Բացի այդ, նաև 40 հազարական գումար էին ստանում, դա էլ չկա մինչև հիմա։ Արցախի պետնախարարին այդ հարցով դիմել էի մոտ մեկուկես ամիս առաջ, ասել էր, որ սեպտեմբերի կենսաթոշակը կտան, բայց 40 հազարականները՝ ոչ։ Մինչև հիմա սպասում են մարդիկ»,-ասում է Աբրահամյանը։

Սեփական հողից բռնի տեղահանված շոշեցիները ժամանակավոր ապաստանել են ՀՀ տարբեր բնակավայրերում՝ Մեղրիից մինչև Գյումրի։ Գյուղապետն ասում է՝ արդեն 10 ընտանիք արտագաղթել է՝ ՀՀ-ում չափազանց բարձր բնակվարձերի, աշխատանք չգտնելու պատճառով, բայց Արցախ վերադառնալու հնարավորության դեպքում բոլորը առանց կասկածելու հետ կգնան։ Իհարկե, վերադարձը որևէ պարագայում մարդիկ չեն պատկերացնում ադրբեջանական տիրապետության կամ վերահսկողության պայմաններում։

2023թ․ սեպտեմբերի 19-ից հայկական Շոշն օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:20 14/02/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԱդրբեջանը օկուպացված Ստեփանակերտում վերացրել է գրող Հակոբ Հակոբյանի կիսանդրին
18:45 14/02/2024  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի հետ քննարկվող հարցերի թվում Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության վերադարձի հեռանկարն է. Զախարովա
21:14 13/02/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԵթե անգամ որոշ ժամանակ անց «տեխնիկական խնդիրը» վերացվի, ապա այդ բաժնում արդեն կտեսնեք միայն լղոզված ինչ-որ նյութեր․ Մետաքսե Հակոբյանը՝ ՀՀ ԱԳՆ կայքից Արցախին վերաբերող բաժինը հեռացնելու մասին
17:12 13/02/2024  |  ԼՐԱՀՈՍԵՄ-ն ԼՂ-ից տեղահանվածներին աջակցելու նպատակով հավելյալ 5,5 մլն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի
16:02 13/02/2024  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՀՀ ԱԳՆ կայքից հանվել է Արցախի մասին որևէ հիշատակում
21:39 12/02/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՍեպտեմբերի 22-ին եղբորս հարսանիքը պիտի լիներ, բայց այդ օրը նրան ու ամուսնուս հուղարկավորեցինք․ Արցախից բռնի տեղահանված
17:16 12/02/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՄենք խրամատում էինք, որ մեր հրամանատարական կետի մոտ՝ բլինդաժի վերևում, երկու ադրբեջանցի նկատեցինք, քիչ անց էլ տեսանք, որ 30 հոգանոց շարասյունով շարժվում են դեպի գյուղ․ Կարմիր գյուղի համայնքապետ
21:32 10/02/2024  |  ԼՐԱՀՈՍԱրցախը հանձնեցիք, չես մարսելու.քաղաքացին՝ Աշոտ Փաշինյանին
14:09 10/02/2024  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի կողմից օկուպացված Ճարտարում պայթյուն է եղել, կա տուժած
12:40 10/02/2024  |  Միջազգային լրահոսԼՂ-ում ռուս խաղաղապահների լիազորությունների երկարաձգման հարցը կախված կլինի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Գալուզին

Արխիվ

[]