ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
25-օրյա հավաքների ժամանակ, որ իմացավ առաջնագիծ չեն տանելու, տրամադրությունն ընկավ․միշտ պատրաստակամ էր ծառայելու, ակտիվ, եռանդուն մարդ էր․ ՈՄԱ-ական ընկերը՝ Ներքին Հանդում զոհված Հրաչյայի մասին 02/15/2024 20:37 | ԼՐԱՀՈՍ
Փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի բացած կրակի հետևանքով զոհված Հրաչյա Հովհաննիսյանը 67 տարեկան էր, ուներ զավակներ և թոռ։ Բազմաթիվ մարդկանց մոտ առաջացած հարցը, թե ինչու է այդ տարիքի մարդը առաջնագծում, որոշակիորեն հասկանալի է դառնում, երբ ծանոթանում ենք նրա անցած ճանապարհին։
«Շատ ակտիվ, եռանդով լեցուն մարդ էր։ ՈՄԱ-ի 25-օրյա հավաքների ժամանակ ենք ծանոթացել ու, անկեղծ ասած, զարմանալի էր, որ ոչնչով հետ չէր մնում երիտասարդներից՝ իր պատրաստվածությամբ, առույգությամբ։ Միշտ պատրաստակամ էր, անկեղծ ուզում էր մասնակցել երկրի պաշտպանությանը։ Հիշում եմ՝ 25-օրյա հավաքների ժամանակ էր, որ իմացավ տարիքի պատճառով առաջնագիծ չեն տանելու, տրամադրությունն ահավոր ընկել էր, վիրավորվել, որ այդ հնարավորությունը չեն տալիս։ Ի վերջո, ԵԿՄ-ով, ինչպես տեսանք, գնաց․․․ Գնաց առաջնագիծ ու, ցավոք, զոհվեց, կորցրեցինք նրան»,-ասում է Հրաչյա Հովհաննիսյանի ՈՄԱ-ական ընկեր Սուրեն Հակոբյանը։
Սուրենը Հրաչյայի հետ անցած տարի է ծանոթացել՝ 2023թ․ հոկտեմբերի 1-ից մեկնարկած հերթական 25-օրյա հավաքի շրջանակում, հետո տարբեր ուղղություններով են տարել իրենց։ Հրաչյայի հետ, սակայն, հաճախ էին հանդիպում ՈՄԱ-ում։ Չնայած տարիքին, Հրաչյան մարզվում էր, առաջնագիծ մեկնելու հավանականությունը միշտ բարձր էր գնահատում։ ՈՄԱ-ում նաև ականանետային դասերի էր մասնակցում։
«Ինքը տեսակով այնպիսին էր, որ չէր կարող տեղը հանգիստ նստել։ Մեզ շատ էր օգնում իր խորհուրդներով, մենք էլ, անկեղծ ասած, ոգևորվում էինք՝ տեսնելով նման տարիքի մարդու մեր կողքին։ Շատ կարևոր է, երբ կողքիդ կանգնած են, կռվում են նաև ավագ սերնդի ներկայացուցիչներ․ նրանցից և՛ սովորում ենք, և՛ոգևորվում»,-ասում է Սուրենն ու ավելացնում՝ ցավալի է, որ մեզնից հեռանում են նման մարդիկ․․․
Արցախյան բոլոր պատերազմների մասնակից Հրաչյա Հովհանիսյանի հոգեհանգիստը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Եկրկապահ կամավորականների միությունը, տեղի կունենա փետրվարի 16-ին՝ ժամը 18։00-ից, Նորքի Մարաշի Ս․Աստվածածին եկեղեցում, հուղարկավորությունը՝ փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Ջրվեժում։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցել է 4 զոհ և 1 վիրավոր։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ