Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ)

Ամուսնության տարիքային շեմը պետք է բարձրացնել. ԱԺ-ում օրենսդրական փոփոխությունների գործընթաց է սկսվել 02/15/2024   20:24  |  ԼՐԱՀՈՍ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 15-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ: Օրակարգում «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեման էր: Լսումներին մասնակցել են պատգամավորներ, Կառավարության անդամներ, իրավասու գերատեսչությունների, կրթական հաստատությունների, ազգային փոքրամասնությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Անձը կարող է ամուսնանալ նաեւ 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաեւ 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, եւ ամուսնացող մյուս անձն առնվազն 18 տարեկան է:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը նշել է, որ ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով նախատեսում է օրենսդրական փոփոխությունների գործընթաց սկսել: Հանձնաժողովի նախագահի տեղակալն արձանագրել է, որ որպես եզդիական համայնքի ներկայացուցիչ` ահազանգեր է ստանում հատկապես եզդիների շրջանում վաղ տարիքում ամուսնության վերաբերյալ, սակայն բազմաթիվ են դեպքերը նաեւ հայերի շրջանում:

Ըստ Ռուստամ Բաքոյանի` ամուսնանալու ազատությունը չպետք է խոչընդոտի անձի պարտադիր կրթության, առողջության եւ մի շարք այլ իրավունքների իրացմանը: Պատգամավորը խոսել է անչափահասների ամուսնությունների առողջական, կրթական ու սոցիալական բացասական հետեւանքների մասին: Հանձնաժողովի փոխնախագահի համոզմամբ լիարժեք կրթություն չստացած մայրը չի կարող ապահովել իր երեխայի լիարժեք համակողմանի կրթությունն ու զարգացումը:

Ռուստամ Բաքոյանը վկայակոչել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` «Բռնի ամուսնությունների եւ երեխաների ամուսնությունների մասին» 2005 թվականի բանաձեւը, որում, մասնավորապես, նշված է. «Վրդովմունք է առաջացնում այն փաստը, որ առկա են իշխանություններ, որոնք գաղթական համայնքների մշակույթի եւ ավանդույթների նկատմամբ հարգանքի քողի լույսի ներքո հանդուրժողականություն են ցուցաբերում բռնի ամուսնությունների եւ երեխաների ամուսնությունների նկատմամբ` չնայած նրան, որ վերջիններս խախտում են յուրաքանչյուր զոհի հիմնարար իրավունքները»: Վեհաժողովն ընդգծում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձեւի կարեւորությունը, որով որոշ սովորույթները, ամուսնությանն ու ընտանիքին վերաբերող հնացած օրենքները եւ պրակտիկան անհամատեղելի են ՄԱԿ-ի կանոնադրությունում ու Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված սկզբունքներին:

«Ամուսնության տարիքային շեմի բարձրացումը կարեւորում եմ նաեւ մեր` եզդիական համայնքի ինքնության պահպանման առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման տեսանկյունից»,- փաստել է պատգամավորը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով վաղ ամուսնություններն առաջին հերթին ազդում են երեխայի` պարտադիր կրթությունից դուրս մնալու վրա: «Մեզ` որպես կրթության գերատեսչություն, անհանգստացնում է այս հարցը: Նախաձեռնությունը կարեւոր է, որ մենք կարողանանք լուծել կամ կանխարգելել բոլոր այն խնդիրները, որոնք առաջանում են վաղ ամուսնության հետեւանքով»,- նշել է նա:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ 2023-2024 թվականների ուսումնական տարվա դրությամբ հանրակրթական դպրոցներում սովորում է 1319 ազգությամբ եզդի աղջիկ: 2023 թվականի ընթացքում 171 սովորող դուրս է եկել կրթական համակարգից: Նշվել է, որ ազգությամբ եզդի երեխաների` կրթությունից դուրս մնալու շարժը զգալի է հատկապես ավագ դպրոցներում:

Խոսելով բուհերում տիրող իրավիճակի մասին` զեկուցողը փաստել է` վերջին երեք տարիների վերլուծությունը ցույց է տալիս, որ ազգությամբ եզդի ուսանողներից որեւէ աղջիկ չի սովորել մագիստրատուրայում: Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է բարձրագույն կրթության համակարգում սեռային անհամաչափ բաշխվածության խնդրին` ընդգծելով, որ շատ հաճախ աղջիկները հնարավորություն չեն ունենում ստանալու բարձրագույն կրթություն:

Ըստ փոխնախարարի` դպրոցներում արդեն ներդրվում է հանրակրթության նոր չափորոշիչը: Այն երեք տարի փորձարկվել է Տավուշի մարզում, այս տարի արդեն ներդրվել է հանրապետության բոլոր դպրոցների` 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում: Չափորոշչի ներդրման շրջանակում գործում է «Առողջ ապրելակերպ» անվանումով պարտադիր խմբակ, որտեղ առողջ ապրելակերպի շրջանակում երեխաներն ուսումնասիրում են նաեւ սեռական դաստիարակությանը վերաբերող թեմաներ: «Կարծում եմ` վաղ ամուսնությունների կանխարգելման հարցում նշանակալի ազդեցություն կունենա նաեւ առողջ ապրելակերպը»,- ասել է նա:

Փոխնախարարը խոսել է նաեւ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման մասին: Գերատեսչության ներկայացուցչի կարծիքով եթե 6 աշխատանքային օրերի բացակայությունների համար չեն ներկայացվում հիմնավոր պատճառներ, ապա երեխաներին դպրոց վերադարձնելու ուղղությամբ լրացուցիչ աշխատանք պետք է կատարվի: «Վստահ եմ` այս աշխատանքների կանոնակարգված իրականացումը հնարավորություն է տալու նաեւ կանխարգելել վաղ ամուսնությունները»,- նշել է փոխնախարարը:

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն էլ առողջապահական տեսանկյունից է խոսել վաղ ամուսնությունների բացասական հետեւանքների մասին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է ազգային փոքրամասնությունների, կանանց իրավունքների լիարժեք իրացմանը, այս հարցում պետության դերակատարությանն ու խնդիրների լուծման հարցում իրականացվող քայլերին: Ըստ զեկուցողի` օրենսդրական կարգավորումներից բացի մարդկանց աշխարհայացքը եւ մոտեցումները փոխելու ուղղությամբ բազմակողմ քայլեր պետք է իրականացվեն, ամբողջությամբ պետք է բարեփոխվի կրթական համակարգը, քանի որ կարծրատիպային մոտեցումներն առաջին հերթին տարածվում են այս սոցիալական հաստատությունների միջոցով: Խնդիրների հաղթահարման հարցում Պաշտպանը կարեւորել է ծնողների հետ պատշաճ աշխատանքը, արդյունավետ հանրային իրազեկումը, խոսել օրենսդրական կարգավորման մասին: Անահիտ Մանասյանն ընդգծել է` խնդիրը պետք է նուրբ եւ զգայուն մեթոդաբանությամբ լուծվի. դրա համար անհրաժեշտ է պետության, քաղաքացիական հասարակության եւ համապատասխան համայնքների, այդ թվում` ազգային փոքրամասնության համայնքների միջեւ սերտ համագործակցությամբ իրականացվող աշխատանքը:

«Վաղ ամուսնությունը համարվում է գենդերային խտրականության օրինակ, քանի որ ավելի վնասակար է աղջիկների համար եւ ավելի տարածված է աղջիկների շրջանում»,- ընդգծել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը: Փոխնախարարի խոսքով երեխաների ամուսնության պրակտիկային վերջ դնելը դարձել է գենդերային հավասարության կարեւոր նպատակ միջազգային զարգացման օրակարգերում:

Պատգամավորների եւ քննարկման մասնակիցների հարցերը վերաբերել են ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրությանը, պարտադիր կրթությունից դուրս մնալը զսպող մեխանիզմներին, ընտանեկան բռնության հայտնաբերման, կանխարգելման գործում դպրոցի դերին ու այս հարցում միջգերատեսչական համագործակցությանը, կրթական հաստատություններում բուլինգի դրսեւորումներին: Ելույթների ու հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել սահմանված ժամկետում երեխային դպրոց ընդունելու կարեւորությանը, այս հարցում ծնողների պատասխանատվությանը, մի շարք հարցերում կարծրատիպային մտածողության բացասական ազդեցությանը, ծնողավարության արդյունավետ կազմակերպմանը, դպրոցներում «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակի ուսուցանման նկատմամբ վերահսկողությանը, այդ առարկան ուսուցանող մասնագետների վերապատրաստմանը, վաղ ամուսնություններին նպաստող գործոններին ու դրանց դեմ պայքարի մեթոդներին, հանրության իրազեկման կարեւորությանը: Ամուսնության պարագայում միջնակարգ կրթությունը պարտադիր դարձնելու առաջարկ է արվել: Կարծիք է հնչել, որ ազգային փոքրամասնությունների կենցաղավարությունում նոր նորմերը պետք է առանձնակի զգուշավորությամբ ներմուծվեն, քանի որ դա զգայուն հարց է: Ռուստամ Բաքոյանի գնահատմամբ պետությունը պետք է համագործակցված աշխատի համայնքների հետ` խնդիրները փուլային տարբերակով լուծելու համար: Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ առաջիկայում Ռուստամ Բաքոյանի հետ այցելելու է եզդիական համայնքի դպրոցներ` արդյունավետ մեթոդաբանությամբ իրականացնելու հանրային իրազեկման աշխատանքներ:

Ռուստամ Բաքոյանը, արդյունավետ համարելով լսումները, շնորհակալություն է հայտնել ներկաներին ակտիվ մասնակցության համար: Պատգամավորը նշել է, որ ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ են ոչ միայն օրենսդրական փոփոխություններ, այլ նաեւ մի շարք գործիքների կիրառում, իրազեկման աշխատանքների իրականացում: Հանձնաժողովի փոխնախագահը հիշեցրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը բաց է կառուցողական առաջարկների համար եւ ապագայում  պատրաստ է դրանք տեղայնացնել նաեւ օրենսդրական փաստաթղթում:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:16 15/02/2024  |  ՄամուլԱրտոնյալ «Երեմյաններ»-ը՝ իշխանության սիրելի. այս տարվա համար ընկերությունը ԱԺ-ի հետ 5 մլն դրամի պայմանագիր է կնքել«Ժողովուրդ»
08:10 08/02/2024  |  ՄամուլՏարին «չսկսած» ԱԺ-ն 14 մլն 500 հազար դրամ է հատկացրել՝ սպասարկող մեքենաների վերանորոգման համար․ «Ժողովուրդ»
14:07 07/02/2024  |  ԼՐԱՀՈՍԵս փաստ չունեմ, որ որևէ դատավոր ճնշվել է․ ԲԴԽ անդամի թեկնածու
16:03 06/02/2024  |  Միջազգային լրահոսՈւկրաինացիներին թույլ են տվել ամուսնանալ առցանց
18:36 29/01/2024  |  ԼՐԱՀՈՍՄենք ամեն ինչ արել եւ անում ենք մեր միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. Ալեն Սիմոնյանը` Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին
08:14 24/01/2024  |  ՄամուլԱԺ ընդդիմության հետ ո՛չ Արեւմուտքն է համագործակցում , ո՛չ Ռուսաստանը․«Հրապարակ»
20:55 17/01/2024  |  ԼՐԱՀՈՍՓոփոխություններ և լրացումներ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում․ Ազգային ժողովն ընդունել է նախագիծը
21:14 16/01/2024  |  ՔաղաքականՔանի հազար մարդ էր Նիկոլից հետո Հայրենիք պատրաստվում վերադառնա՞լ. Գեղամ Մանուկյան
10:30 15/01/2024  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԺ-ում մեկնարկել են 7-րդ նստաշրջանի աշխատանքները. ուղիղ
18:55 28/12/2023  |  ԼՐԱՀՈՍՀայ տղամարդիկ նախընտրել են ռուս եւ ուկրաինուհի կանանց. Իսկ հայ կանայք ինչ օտարազգի տղամարդկանց են նախընտրում

Արխիվ

[]