ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հարձակումից րոպեներ անց ականանետով խփում են ուղիղ դպրոցի բակին, չորս հոգի վիրավորվում են, մեկը՝ երեխա․ գյուղում տեղ չի մնացել, որ չխփեն․ օկուպացված Շոշի նախկին գյուղապետ 02/14/2024 20:36 | Ցեղասպանություն՝ Արցախում
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Շոշ գյուղը 44-օրյա պատերազմից հետո հայտնվել էր թշնամու ուղիղ թիրախում։ 2023թ․ սեպտեմբերի 19-ին Շոշում վիճակը ծայրահեղ էր․ ադրբեջանական ահաբեկչական ուժերը ոչ միայն օկուպացված Շուշիից ու Ավետարանոցից էին կրակ բացել գյուղի վրա, այլև ներթափանցել էին նաև Մխիթարաշենի կողմից։
Ադրբեջանցիները 2020թ․-ից հետո յոթ դիրք էին դրել գյուղի շրջակայքում՝ այդ թվում մեկն ուղիղ ճանապարհի գլխին։ Ամենամոտ դիրքն օդային գծով 150 մետր էր հեռու․ մեզ ու իրենց բաժանում էր մի ձոր, որի մի կողմում մերոնք էին դիրքավորված, մյուս կողմում՝ իրենք։ Ժամը 1-ին որ սկսեցին հարձակումը, այնպիսի ինտենսվությամբ էին խփում, գնդակոծում, որ բնակիչներին տարհանելու տարբերակ չկար։ Գյուղում երևի տեղ չի մնացել, որ չխփեն․ տներին, բակերին, այգիներին․․․ ամեն տեղ խփել են։ Ջահելները հազիվ են հասցրել մեծահասակներին տներից հանել ու դպրոցի նկուղ տեղափոխել։ Դպրոցի նկուղում ավելի քան 300-350 մարդ կար․ երեխա, կին, մեծահասակ իրար գլխի էին թափված։ եԵրեխաները վախից քարացել ու կապտել էին, կարծես՝ դժոխքի միջով անցած լինեին․․․»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ապրած դժոխային օրերի մասին պատմում է Շոշի գյուղապետը՝ Էրիկ Աբրահամյանը։
Շուրջ 600 բնակիչ ունեցող գյուղը մեկ-երկու ժամում աղետի գոտու էր վերածվել․ Ապաստարանի դեր կատարող՝ քիչ թե շատ անվտանգ երկու նկուղ կար գյուղում՝ դպրոցինն ու գյուղապետարանինը։ Այդտեղից ոչ ոք գլուխը հանել չի կարողացել մինչև ուշ երեկո․
«Անգամ նկուղում մարդիկ չգիտեին ինչ սպասել․ հարձակումից մոտ կես ժամ անց նռնականետով խփել են ուղիղ դպրոցի բակի մեջ, չորս հոգի այդտեղ վիրավորվել են, որոնցից մեկը երեխա։ Բարեբախտաբար, բակում թթենու ծառեր կային, բեկորների մեծ մասը ծառերն են իրենց վրա վերցրել։ Այնքան արագ է ամեն ինչ տեղի ունեցել, որ մարդիկ անգամ նկուղ չեն հասցրել մտնել։ Մի տարիքով մարդ, օրինակ, իր տնից դուրս գալ չի հասցրել, փեսան է գնացել հետևից, տեսել, որ թուրքերն արդեն իրենց բակում են։ Էդտեղ էդ տղայի մեջքից խփում են։ Լավ է գոնե, որ մենակ չէր, ընկերոջ հետ էր, ընկերն էլ էդ ադրբեջանցուն է խփում, էլի մի քանի հոգի դրանց օգնության են գալիս, բայց մերոնք հասցնում են արագ մեքենա նստել։ Ճիշտ է, մեքենայի վրա էլ են կրակում, ապակիները ջարդուփշում անում, բայց իրենք ողջ են մնում»։
Շոշի տղամարդիկ 2020թ․ պատերազմից հետո ջոկատ էին կազմել ու սկսել հերթապահել գյուղում։ Սեպտեմբերի 19-ին, հենց ադրբեջանցիները սկսում են հարձակումը, աշխարհազորայինները որոշում են դիրքեր գնալ՝ տղաներին օգնության։
«Մեծ մասը դեպի Ավետարանոցի կողմի դիրքերի ուղղությամբ է գնում, քանի որ մտածում էինք, որ էդտեղից կփորձեն ներխուժել, բայց փաստորեն մյուս կողմից՝ Մխիթարաշենի մոտով արդեն հասած են լինում գյուղի մատույցներին՝ Պըլը Պուղու գերեզմանի մոտ։ Աշխարհազորայիններն է՛լ դիրքեր չեն հասնում․ մեր դիրքերն արդեն հողին հավասարեցրել էին։ Ոչ միայն ուժերն էին խիստ անհավասար՝ մեր մի դիրքում, եթե 10-11 հոգի էին, իրենց ամեն մի դիրքում 35-40 հոգի կար։ Բացի այդ, անդադար գալիս էին՝ 100-200-ական խմբերով էին գալիս։ Մեր տղաներն ինչքան հնարավոր էր՝ դիմադրել են, անգամ մի դիրքը թշնամին վերցրել էր, մերոնք հետ են վերցրել, բայց քանի որ ոչ համալրող ուժեր ունեինք, ոչ էլ զենք-զինամթերք հասցնելու ճանապարհ կար, երկար դիմակայելն անհնար էր։ Բացի թվապես տասնյակ անգամ մեզ գերազանցելուց, նաև հերտանին ու մյուս միջոցներն էին շատ օգնում իրենց։ Այնպիսի կարկուտ էին թափում մեր դիրքերի վրա, որ սկզբի պահից էլ ահագին զոհեր ու վիրավորներ ունեցանք»,-ասում է Արցախից բռնի տեղահանված մեր զրուցակիցը։
Սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան Շոշի բնակչությունը ռուսների ուղեկցությամբ բռնում է բռնագաղթի նվաստացուցիչ ճանապարհը։ Քանի որ Շոշը Ստեփանակետին կապող ճանապարհի գլխին՝ ժայռի վրա, կանգնած էին ադրբեջանցիները, իսկ գյուղից դուրս գալու այլ ճանապարհ չկար, ամեն պահի վերևից կրակոցի սպասելով՝ անցնում են բնակիչները։
«Քանի որ խավար էր, ռուսներին ասում եմ, որ գոնե ԲՏՌ-ի լուսարձակները վառեն՝ հուսալով, որ ադրբեջանցիները վերևից չեն կրակի՝ տեսնելով, որ կանայք ու երեխաներ են։ Ամեն դեպքում, մի 15 հոգի՝ այդ թվում մանկահասակ երեխատար մայրեր ու հղիներ, վախենում են դուրս գալ․ նրանք ռուսների հենակետում սպասում են, լույսը բացվում է, նոր դուրս են գալիս»,-պատմում է Աբրահամյանն ու հավելում՝ քանի-քանիսն են այդ դժոխային ճանապարհ անցնելուց հիվանդություններ ձեռք բերել․․․
Շոշի երեք բնակիչ մոտ չորս օր անց են դուրս բերվում գյուղից։ Արցախի ԱԻՆ-ի աշխատակիցների հետ գյուղապետը մի կերպ հանում է նրանց։ Նրանցից մեկը՝ անկողնային վիճակում գտնող մի մեծահասակ, բռնագաղթի ճանապարհին մահանում է։
Սեփական օջախներից բռնի տեղահանված շոշեցիների գերակշռող մասն անգամ փաստաթղթերը, ոսկեղենն ու ունեցած գումարը չի կարողացել վերցնել։ Անձնագրերի հարցը, գյուղապետի խոսքով, հիմնականում լուծվել է՝ նոր անձնագրեր են ստացել, բայց զինգրքույկների, թոշակների հարցը շատերի համար խնդիր է առայսօր։
«Զինվորական թոշակ ստացող բազմաթիվ գյուղացիներ ունենք, որ փաստի առաջ են կանգնել․ փաստաթղթերը մնացել են Արցախում, ու մինչև հիմա էդ մարդկանց թոշակ չեն տալիս։ Սեպտեմբերի կենսաթոշակն էլ չեն ստացել մարդիկ։ Բացի այդ, նաև 40 հազարական գումար էին ստանում, դա էլ չկա մինչև հիմա։ Արցախի պետնախարարին այդ հարցով դիմել էի մոտ մեկուկես ամիս առաջ, ասել էր, որ սեպտեմբերի կենսաթոշակը կտան, բայց 40 հազարականները՝ ոչ։ Մինչև հիմա սպասում են մարդիկ»,-ասում է Աբրահամյանը։
Սեփական հողից բռնի տեղահանված շոշեցիները ժամանակավոր ապաստանել են ՀՀ տարբեր բնակավայրերում՝ Մեղրիից մինչև Գյումրի։ Գյուղապետն ասում է՝ արդեն 10 ընտանիք արտագաղթել է՝ ՀՀ-ում չափազանց բարձր բնակվարձերի, աշխատանք չգտնելու պատճառով, բայց Արցախ վերադառնալու հնարավորության դեպքում բոլորը առանց կասկածելու հետ կգնան։ Իհարկե, վերադարձը որևէ պարագայում մարդիկ չեն պատկերացնում ադրբեջանական տիրապետության կամ վերահսկողության պայմաններում։
2023թ․ սեպտեմբերի 19-ից հայկական Շոշն օկուպացված է Ադրբեջանի կողմից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից