Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ

Սեպտեմբերի 22-ին եղբորս հարսանիքը պիտի լիներ, բայց այդ օրը նրան ու ամուսնուս հուղարկավորեցինք․ Արցախից բռնի տեղահանված 02/12/2024   21:39  |  Ցեղասպանություն՝ Արցախում

37-ամյա Կարենի ու 25-ամյա Գրիգորիի մտերմությունն այն աստիճան էր, որ մահն անգամ նրանց բաժանել չկարողացավ։ Սեպտեմբերի 19-ին երկուսն էլ նույն դիրքում, կատաղի կռիվ տալով տասնյակ անգամ գերազանցող ադրբեջանական ահաբեկչական ուժերի դեմ, զոհվում են։

«Ամբողջ կռիվը մեր աչքի առաջ էր, կարելի է ասել՝ մենք էլ էինք մասնակցում։ Արթուն նստած էինք, տեսնում էինք, թե ոնց են «սնարյադները» թափվում մեր դիրքերի վրա․․․ Եվ Գրիգորին՝ եղբայրս, և՛ Կարենը՝ ամուսինս, այդ օրը՝ ամսի 19-ին, նույն դիրքում են եղել՝ Կոհակի տակի դիրքում, երկուսն էլ ПК-իստ են։ Գիշերը մի կերպ լուսացրել ենք՝ ոչ մի լուր չունենալով իրենցից։ Գյուղից ով հարազատ ուներ առաջնագծում, միասին էինք, հավաքվել էինք, որ եթե մեկը դիրքերից մի լուր բերի, իմանանք։ Մեկ էլ ամուսնուս եղբայրը՝ մի համագյուղացու հետ, ներս մտավ․ մտնելուն պես ինձ ու քրոջս նայեցին։ Հարցրեցի՝ ո՞ւր ա Գրիգորին, չպատասխանեցին․․․ Մյուսներն էլ սկսեցին իրենց հարազատներից հարցուփորձ անել։ Որ մյուսների հարցերին պատասխանեցին՝ ասացին գալիս են, արդեն հասկացանք, որ Գրիգորին չկա․․․»,-արցունքները կուլ տալով՝ «Փաստինֆո»-ին պատմում է հայրենի Ճարտարից բռնի տեղահանված, մեկ օրում ամուսնուն ու եղբորը կորցրած Ժաննան։

Կարենի մասին այդ օրը Ժաննային ոչինչ չեն ասում․ ինքը շարունակում է հույս փայփայել, որ ամուսինը ողջ կգտնվի․

«Հաջորդ օրը՝ ամսի 21-ին, Կարենի մորաքրոջ տղայից իմացա, որ Կարենն էլ չկա․․․ Հարցրեց տեգրոջս տեղը, ասացի՝ գնացել է Կարենին փնտրելու, ասաց՝ գնացել ա ի՞նչ անի, բոլորին տարել են Մարտունի․․․»։

Ժաննան խոստովանում է՝ 2020թ․-ից հետո սկսել էր վախենալ պատերազմից։ Իրենց տունը Կոհակ սարի ուղիղ դիմացն էր՝ բարձրադիր տեղում, ուստի 44-օրյա պատերազմից հետո միշտ մտածում էր, որ ադրբեջանցիները խփելու են իրենց տան վրա։ Ասում է՝ գուցե դա է պատճառը, որ ոչ ամուսինը, ոչ էլ եղբայրը սեպտեմբերյան սպասվող աղետի մասին իրեն ոչինչ չէին ասում։

«Սեպտեմբերի 15-ին էին իջել դիրքերից Գրիգորին ու Կարենը։ Այդ անգամ ոտքով են եկել․ ես էլ զարմացած հարցրել եմ, թե ինչու են ոտքով, ոչ մեկը հստակ ոչինչ չի ասել․․․ Փաստորեն, պատերազմի վտանգը շատ մեծ էր արդեն իսկ։ Ամսի 16-ին նորից համար 1-ով գնացել էր ամուսինս․ գիշերը մեքենա եկավ Կարենի հետևից, ու առաջին անգամ էդ պահին սկսեցի լացել․ արցունքներս ինքնաբերաբար հոսում էին, կարծես մի վատ բան կանխազգայի․․․ Մտածեցի՝ ի՞նչ պիտի լինի, որ էս գիշերով մեքենա է եկել տղաների հետևից։ Կարենը երկու օր անց՝ ամսի 18-ին տուն եկավ, հարցեցի՝ ինչ է եղել, ասաց՝ ոչ մի բան, ուղղակի վաղը հերթապահ եմ, էլի պիտի գնամ։ Արդեն իրենց զորամասից հանել էին զորքը․ ով դիրքում էր՝ դիրքում էր, ով չէ՝ Ճարտարի ակումբում էր։ Քանի որ ամսի 22-ին էլ Գրիգորիի հարսանիքը պիտի լիներ, ասացի՝ Կարեն, ես էլ հետդ իջնեմ, որ նախապատրաստական աշխատանքներ կան անելու, անենք։ Երևի ժամը 12-ն էր իջանք ակումբ։ Նոր էինք հասել, որ սկսեցին խփել արդեն մեր դիրքերի վրա, գյուղի վրա։ Էդ պահից սկսած արդեն շատ քիչ բան եմ հիշում։ Մենակ հիշում եմ այն, որ ասել եմ՝ Գրիգորի, դու էստեղ ի՞նչ ես անում․․․ Անմիջապես դուրս եմ վազել, որ հասնեմ երեխեքին, դպրոցում էին։ Կարենը փորձել է հետ պահել, բայց չեմ լսել․ «սնայադների» տակով վազում էի դեպի դպրոց․․․»,-ցավից կծկվելով՝ պատմում է Կարենի այրին։

Դժոխային այդ օրերին կատարվածի մասին Ժաննան հիմա հազիվ է պատմում։ Ցավն ամոքել ժամանակը չի կարող այս դեպքում։ Ճակատագիրն առանձնապես դաժան գտնվեց Գրիգորիի դեպքում․ սեպտեմբերի 22-ին ամուսնացնելու փոխարեն՝ հողին հանձնեցին․․․

«Եղբորս հարսանիքի օրը նրա ու ամուսնուս հուղարկավորությունն էր․․․ Ես, մայրս ու քույրս ամեն ինչ մեր ձեռքով պատրաստել էին Գրիգորիի հարսանիքի համար․․․ Դոշաբով կոնֆետներ էինք սարքել, բուրդ գտել, տեղաշոր կապել․․․ Ամենաուրախ օրը պետք է լիներ այդ օրը, բայց ամենադաժանն ու ցավոտը դարձավ․․․»,-հառաչում է մեկ օրում երկու թանկ մարդու կորցրած մեր զրուցակիցը․․․

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:16 12/02/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՄենք խրամատում էինք, որ մեր հրամանատարական կետի մոտ՝ բլինդաժի վերևում, երկու ադրբեջանցի նկատեցինք, քիչ անց էլ տեսանք, որ 30 հոգանոց շարասյունով շարժվում են դեպի գյուղ․ Կարմիր գյուղի համայնքապետ
21:32 10/02/2024  |  ԼՐԱՀՈՍԱրցախը հանձնեցիք, չես մարսելու.քաղաքացին՝ Աշոտ Փաշինյանին
14:09 10/02/2024  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի կողմից օկուպացված Ճարտարում պայթյուն է եղել, կա տուժած
12:40 10/02/2024  |  Միջազգային լրահոսԼՂ-ում ռուս խաղաղապահների լիազորությունների երկարաձգման հարցը կախված կլինի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Գալուզին
18:16 09/02/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՄայրը չի կարողացել մասնակցել որդու հուղարկավորությանը. գյուղն ադրբեջանցիները շրջափակվել էին, միակ ճանապարհն էլ՝ փակել․ 28-ամյա Վիտալիի մարմինը ամփոփել է Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում
17:21 09/02/2024  |  ԼՐԱՀՈՍՇարունակվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար զբաղվածության ապահովման և սոցիալական աջակցության ծրագրերը
15:45 09/02/2024  |  ԼՐԱՀՈՍԳերմանիայի Քյոլն քաղաքում Սուրեն Պետրոսյանը հանդիպել է ՀԱՍԵ Գերմանիայի թեմի առաջնորդ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի և Գերմանահայոց կենտրոնական խորհուրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանի հետ
12:00 09/02/2024  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ից բռնի տեղահանված բազմաթիվ անձինք Շիրակի մարզ տեղափոխվելու ցանկություն են հայտնում
21:29 08/02/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԽրամատում իր հետ գտնվող տղաներն ապշել էին՝ տեսնելով, թե ոնց է եւ՛ կռվում, եւ՛ վիրավորներին հանում, եւ՛ դուխ տալիս բոլորին․ 30-ամյա Սամվելը զոհվել է սեպտեմբերի 20-ին՝ կրակի պաշտոնական դադարից հետո
20:53 08/02/2024  |  ՔաղաքականՈչ թե Արցախը, Նախիջևանը, այլ ՀՀ-ն ազատագրման կարիք ունի, պետք է նախ ներսից երկիրն ազատագրենք. Արսեն Վարդանյան

Արխիվ

[]