ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռուպցիոն գործով տնային կալանքի տակ գտնվող Անի Իսպիրյանը շարունակում է պաշտոնավարել՝ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում 02/13/2024 20:52 | ԼՐԱՀՈՍ
Կոռուպցիոն գործով տնային կալանքի տակ գտնվող Անի Իսպիրյանը, որը ձերբակալությունից առաջ հապճեպ ազատվել էր Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից, այսօր էլ շարունակում է ղեկավարել ԱՆԻՖ-ի տնօրենների խորհուրդը։ Այն, որ Իսպիրյանի լիազորությունները դադարեցված չեն, ակնառու է, քանզի ԱՆԻՖ-ի կայքում դեռևս շարունակվում է հիշատակվել նրա տվյալները՝ որպես տնօրենների խորհրդի նախագահ։ Իրավապահներն էլ իրենց հերթին զերծ են մնում տեղեկություն տրամադրել՝ արդյո՞ք նրա պաշտոնավարումը կասեցնելու որոշում կայացվել է, թե ոչ։ Թե դատախազությունը, թե քննչական կոմիտեն գրավոր հարցում պահանջեցին՝ հարցին պատասխանելու համար։
Տեղեկություն ստանալ ԱՆԻՖ-ից ևս չհաջողվեց, կառույցից պատճառաբանեցին, որ իրենք չեն Խորհրդի անդամներին, տնօրենին նշանակում կամ պաշտոնից ազատում, ուստի ԱՆԻՖ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում առաջարկեցին դիմել այն կառույցին, որը նշանակում կամ պաշտոնից ազատում է ԱՆԻՖ-ի խորհրդի անդամներին, նախագահին։ Այս դեպքում խոսքը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մասին է, որին միանշանակ կդիմենք՝ գոնե այդ կառույցից պատասխան ստանալու ակնկալիքով, սակայն ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ առ այս պահը ԱՆԻՖ-ի պաշտոնական կայքում որպես տնօրենների խորհրդի նախագահ նշված է Անի Իսպիրյանի անունը, ուստի կարող ենք ողջամտորեն ենթադրել, որ ի հեճուկս կոռուպցիոն գործով ներգրավվածության՝ Իսպիրյանը շարունակում է նախագահել խորհուրդը։
Նշենք, որ Անի Իսպիրյանը բոլորովին վերջերս էր նշանակվել ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ՝ փոխարինելով Ֆրանսիայի նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Դոմինիկ Դը Վիլպենին։
ԱՆԻՖ-ում ղեկավար կազմի, այդ թվում՝ տնօրենների խորհրդի կազմի փոփոխության մասին հայտնի էր դարձել 2023թ տարեվերջին։ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի օտարերկրյա անդամները, այդ թվում՝ նախագահ Դոմինիկ Դը Ֆիլպենը, որը խորհրդի նախագահ էր նշանակվել Տիգրան Ավինյանի՝ լիազորությունների դադարումից հետո, Իսիդորո Լուչիոլան, ինչպես նաև՝ ԱՆԻՖ-ի ներդրումային կոմիտեի նախագահ Խալեդ Հելիոուին և Ներդրումային կոմիտեի անդամ Մայքլ Թոմփսոնը։
ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անդամներ են նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, իսկ խորհրդի նախագահ, ինչպես արդեն նշվեց, նշանակվել է Անի Իսպիրյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի արդեն նախկին փոխնախարար, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ Անի Իսպիրյանի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալի մասին հայտնի դարձավ հունվարի 31-ին։ ՀՀ ՔԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և տարբեր անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ 15 վայրում խուզարկություններ են իրականացվել՝ ՔԿ-ում քննվող երկու քրեական վարույթի շրջանակներում, որին հաջորդել են աղմահարույց ձերբակալություններ։ Մասնավորապես, երկու վարույթներով ձերբակալվել է յոթ անձ, այդ թվում՝ Էկոնոմիկայի՝ պաշտոնից ազատված փոխնախարար Անի Իսպիրյանը և Պետական ներդրումների քաղաքականության վարչության պետ Լիլյա Սիրականյանը։ Հետագայում Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանվեց տնային կալանքը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից