ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուղևորությունների քանակը պետք է լինի անսահմանափակ. Սուրեն Գրիգորյան 02/13/2024 12:00 | Քաղաքական
Երևանի տրանսպորտային համակարգը վերջին տարիներին որոշակի փոփոխությունների է ենթարկվել, բայց մենք չենք կարող ասել, որ ունենք կատարյալ կամ կատարյալին մոտ տրանսպորտային համակարգ։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ ներկայացնելով Երևանում տրանսպորտի թանկացման վերաբերյալ նախագիծը:
«Մյուս կողմից՝ չենք էլ կարող ասել, որ ունենք այն տրանսպորտային համակարգը, որի ժամանակ ձևավորվել է գործող սակագինը, ուստի, հաշվի առնելով, որ տրանսպորտային համակարգը շարունակական բարեփոխումների է ենթարկվում, մենք այդ փոփոխություններին համահունչ պետք է կառուցենք նաև մեր քաղաքականությունը»,- ասել է Սուրեն Գրիգորյանը։
Նա նշեց, որ տրանսպորտային համակարգն այսօր սուբսիդավորվում է։ «Հարցն այն է, թե որ մասն է վճարվելու ուղևորափոխադրումներից, որ մասն է վճարելու համայնքային բյուջեից, այսինքն, ի հաշից այլ ոլորտների»։
Նա մասնավորապես նշեց, որ մետրոպոլիտենի և տրոլեյբուսների սուբսիդավորումը հասել է 7 մլրդ դրամի, այս գումարը գնալով աճում է։
«Եթե անգամ նախագիծն այս տեսքով ընդունվի՝ մենք դուրս չենք գալու սուբսիդավորման տրամաբանությունից, այսինքն, խոսքն այն մասին չէ, որ սակագների վերանայումն անենք այնպես, որ ոլորտը չսուբսիդավորվի։ Հարցն այն է, որ ամեն ինչ ունենա տրամաբանություն։
Լավ է, որ ունենանք նոր շարժակազմ, բայց եթե մենք չենք ուզում, որ 10 տարի անց նորից չկանգնենք կոտրված տաշտակի առաջ, որ էլի չհասկանանք որտեղից գումար հայթայթենք նոր շարժակազմ ունենալու համար, ապա պետք է ունենանք նոր համակարգ, որի տրամաբանությունը կայանում է նրանում, որ մշտապես տրանսպորտից օգտվողների և խոցելի խմբերի համար, եթե տրանսպորտի սակագինը պետք է վերանայվի, ապա պետք է վերանայվի նվազագույնս, կամ չվերանայվի, իսկ այն անձանց համար, ովքեր հազվադեպ են օգտվում տրանսպորտից ու նրանց համար տրանսպորտի թանկացումը դրամատիկ զարգացման չի բերում, օրինակ զբոսաշրջիկների համար տրամաբանություն չկա, որ նրանց ուղևորափոխադրումը մենք սուբսիդավորենք»։
Նա նաև հայտնեց, որ նախագիծը ենթադրում է մի քանի տոմսային փաթեթներ՝ ամսական, եռամսյակային, տարեկան, 70 րոպեի տոմս, որը ենթադրում է երկու տեղափոխություն, մեկօրյա տոմս, մեկ շաբաթվա տոմս, նաև մինիմալ՝ 10 փաթեթով լիցքավորվող տոմս:
«Այսօր ամենաակտիվ քննարկման առարկա է սահմանափակումների հարցը: Ասեմ, որ այս պահին, ես կարծում եմ, որ պետք է հակվենք այն տարբերակին, որ վերացնենք սահմանափակումները տոմսային համակարգերից, այսինքն ուղևորությունների քանակը լինի անսահմանափակ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ