Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան 01/17/2025   23:10 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում բուք է 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:38 Եթե այդ անկլավները տրվեն Ադրբեջանին, ապա հետագայում էլ Ադրբեջանն միջանցք է ուզելու՝ դրանք Ադրբեջանին միացնելու համար. Գալչյան 01/17/2025   22:22 Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   21:28 Կոթիի համայնքում վարչական ղեկավարը սահմանզատման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ չի նկատել
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/16/2025   15:40 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան

Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան 02/13/2024   21:42  |  Հարցազրույց

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինն ԱԳՆ կայքէջից հեռացվել է։ ԱԳՆ-ից վստահեցնում են, որ առաջիկայում բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում, սակայն հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Ադրբեջանը խնդիր է տեսնում, նաև այն բանում, որ Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքում, որտեղ Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, որ Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։

Թեմայի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ։

-Տիկին Աղաջանյան Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժնի ԱԳՆ կայքէջից անհետացումը և Էլչին Ամիրբեկովի հայտարարությունը պատահակա՞ն զուգադիպության արդյունք է։

- Ես հույս ունեմ, որ Ամիրբեկովի հայտարարության, Ադրբեջանից հնչող պահանջների հետ կապ չունի։ Ուզում եմ հույս ունենալ, որ ԱԳՆ պարզաբանումը, որ տեղեկատվության թարմացման խնդիր է, իրոք, այն է, ինչ մեզ մատուցվում է։ Անհրաժեշտ է սպասել՝ տեսնել, թե ինչ տեղեկատվություն է տեղադրվելու և շատ մանրակրկիտ ուսումնասիրել այն, որպեսզի այն չհակասի պատմական իրողություններին ու մեր դիրքորոշումներին, գոնե, մինչ այս իշխանության ղեկին եղած դիրքորոշումներին։

Ինչ վերաբերում է ադրբեջանական պահանջներին՝ բնականաբար, դրանք երբեք չեն պակասելու։ Եթե մեր իշխանությունները շարունակեն իրենց հանձնվողական, պարտվողական և ամեն պարագայում զիջումների գնալու վարքագիծը, ապա սա պետք է լավ գիտակցեն։ Նման հակառակորդի հետ վարվելու մի ձև կա, հատկապես, եթե պատմական փաստերը և արդարությունը քո դիրքորոշումների համար անխախտելի հիմք են հանդիսանում, թե միջազգային իրավունքից, թե ժամանակի իրողություններից ելնելով, թե, ընդհանրապես, 30-ից ավելի տարիների ընթացքում հայկական կողմի դիրքորոշման և փաստարկված լինելու առումով։ Նման դեպքերում միակ գործելաոճը, որ կարելի է որդեգրել՝ փաստերի ճնշման ներքո ջախջախել ադրբեջանական կողմի որևէ պահանջ, որը, որպես կանոն, որևէ հիմնավորում չունի և զուտ աշխարհաքաղաքական ներկա իրողություններից օգտվելու, ինչպես նաև հայկական ղեկավարության թուլությունից օգտվելու միտում ունի։

-Բացառո՞ւմ եք, որ «Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է» ձևակերպումը դուրս կգա խմբագրված տարբերակից։

-  Գործող իշխանությունների վարվելակերպը հաշվի առնելով՝ ոչինչ բացառել չեմ կարող։ Մեր դժբախտությունն է, որ այսօր մենք բացարձակ անվստահություն ունենք գործող իշխանությունների քայլերի կամ նրանց մոտիվացիայի առումով, որովհետև մենք տեսել ենք այդ խոսքերի 100 տոկոսով հակառակ իրագործումը, որը վնասել է և հարվածել թե հայ ժողովրդի, թե հայոց պետականությունների, թե Հայաստանի շահերին։ Այնպես որ՝ ես որևէ բան բացառել չեմ կարող, բայց ուզում եմ հույս հայտնել, որ իմ նախկին գործընկերները գոնե այդ հարցում զիջման չեն գնա և պատմական ու փաստական արդարությունը, իրավունքն ու իրողությունները իրենց ճշգրիտ արտացոլումը կգտնեն ձևակերպումների մեջ, որոնք տեղադրված կլինեն այդ կայքեջում։

- Տիկին Աղաջանյան, հայկական կողմն օրերս Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի 8 նոր տեղամատյան, որոնք սակայն ադրբեջանական կողմն անօգուտ է համարել։ Ինչպե՞ս կարելի է հասկանալ ադրբեջանական կողմի այս պահվածքը։

-  Այդ քարտեզները տրվել են Ադրբեջանին որպես տուրք՝  Ադրբեջանի բանակցային գործընթացի շարունակությունն ապահովելու նպատակով, և դա արվել է, վստահ եմ, արևմտյան կողմի ճնշումների ներքո։ Այստեղ հարց է  առաջանում, եթե այդ մատյանները կամ քարտեզները անօգուտ են ադրբեջանական կողմի համար, ապա ինչու են նրանք պարբերաբար պահանջում հայկական կողմից ստանալ այդ քարտեզները։ Ցանկացած ռազմական փորձագետ կարող է ասել, որ ականապատ դաշտերի քարտեզները չեն կարող միլիմետրերի կամ սանտիմետրերի ճշգրտությամբ լինել։ Դրանք շատ հաճախ իրականացնում են հապճեպ ու պահի անհրաժեշտությունից ելնելով։ Եթե անգամ այդ քարտեզները որոշակի պատկերացում են տալիս, թե որտեղ կարող են այդ քարտեզները տեղադրված լինել, ապա դրանք շատ հեշտ կարելի է ականազերծել։ Այո, դա ժամանակ է պահանջում։ Իսկ ո՞վ ասաց, որ հայկական կամ արցախյան կողմը չպիտի պաշտպանվեր, դա միջազգային իրավունքից ելնելով իր իրավասությունների շրջանակում է եղել և ադրբեջանական կողմի փորձերը ՝ դրանք ներկայացնել որպես միջազգային իրավունքի խախտում կամ բանակցային գործընթացքում ապակառուցողական մոտեցում՝ ընդամենը մանիպուլիացիա է և հերթական ճնշում գործադրելու միջոց։ Ես ընդհանրապես դեմ կլինեի որևէ քարտեզի փոխանցման, քանի որ ցանկացած ականազերծված տարածք Ադրբեջանի համար դառնում է պլացդարմ՝ հայկական կողմի վրա հարձակումների համար, այսինքն, մենք ինքներս օգնում ենք, թե ֆինանսապես, թե ժամանակային առումով՝ մեր դեմ հերթական հարձակումների, հետևաբար հայկական կողմից հերթական զոհեր տալու հարցում։

-  Հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ տուրքն այդուհանդերձ նպաստի, որ բանակցային գործընթացը շարունակվի։

- Ես դեռ հոկտեմբերի 5-ին՝ Գրանադայում Ադրբեջանի նախագահի չհայտնվելուց առաջ եմ նշել, որ Ադրբեջանը, բացարձակապես, ցանկացած քայլի գնալու է իրական բանակցային գործընթացից խուսափելու համար, լինի դա Արևմտյան հարթակում, թե ռուսական հարթակում։ Հատկապես, Արևմտյան հարթակում չարաբաստիկ պայմանագիր կոչեցյալից անմիջապես հետո՝ Ադրբեջանը որոշակի հանձնառություններ ունի կատարելու Իրանի հանդեպ, որոնք նա ցանկություն չունի կատարելու, քանի որ շատ լավ հասկանում է, որ ցանկացած գործողություն Իրանի հանդեպ երաշխավորված արդյունք չի կարող ապահովել։ Մինչդեռ, Ալիևը հիմա գտնվում է իր ձեռքբերումների, վարկանիշի գագաթնակետին, իր երկրի առավելագույն տարածքով, որի մասին չէր էլ կարող երազել։

 

Բնական է, որ այս իրավիճակում նա ցանկություն չունի դա վտանգելու, բացի այդ, այժմ աշխարհաքաղաքական իրողություններն են փոխվում և Արևմտյան բլոկը, որ եղել է այս ամենի հեղինակը և շահառուն՝ իր աշխարհաքաղաքական հեգեմոն դիրքերը վաղուց զիջել է։ Աշխարհը գնում է բազմաբևեռ աշխարհի կառուցման ճանապարհով և այս իրավիճակում Ադրբեջանը հույս ունի, որ ժամանակ ձգելով կարող է ընդհանրապես ձերբազատվել այդ հանձնառությունից, որովհետև Արևմտյան բլոկի հզորության փլուզունից հետո՝ կնվազի Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու հնարավորությունը։ Բայց ես չեմ կարծում, որ այդ փլուզումը արագ տեղի կունենա։ Այո, գործընթացը կա, ճաքերը կան, բայց նման դեպքերում մի քանի տարի տևում է մինչև նման բլոկերի փլուզումը վերջնական հանգրվանին է հասնում և չեմ կարծում, որ արևմտյան բլոկը թույլ կտա Ադրբեջանի նախագահին, որ իր գրպանային կամ մորթային շահերից ելնելով ձախողել իրենց ծրագիրը, որի համար իրենք մարդկային, ֆինանսական ռեսուրսներ են ներդրել։

-  Սա նշանակո՞ւմ է, որ արեւմտյան կողմն ամեն կերպ փորձելու է Ալիևին բերել բանակցային դաշտ։

- Արևմտյան բլոկի կողմից արդեն որոշակի ճնշումներ տեսնում ենք, սակայն դրանք, բնականաբար, Ադրբեջանին որևէ կերպ չեն ճնշելու, միակ միջոցը, որ կարող է որևէ կերպ ճնշում լինել Ադրբեջանի նախագահի վրա՝ դա իր անձնական ֆինանսների և պետության հանդեպ սանկցիաների կիրառումն է, որը տնտեսական և ֆինանսական մեծ հարված կհասցնի Ադրբեջանին։ Սակայն արևմուտքը տվյալ պարագայում չի գնա նման քայլերի, զերծ կմնա նման քայլերից, քանի որ հույս ունի, որ տարբեր միջոցներով կկարողանա Ադրբեջանի նախագահին ստիպելու կատարել իր հանձնառությունը։ Կարծում եմ, Ալիևը ձգելու է այս գործընթացը մինչև տարեվերջ, մինչև ԱՄն-ի նախագահական ընտրությունները; Թե ԱՄՆ-ում, թե Եվրոպայում առաջիկայում ընտրություններ են լինելու և ամբողջ քաղաքական դասավորվածությունը փոխվելու է։ Այս իրավիճակում Ալիևը փորձելու է մանևրելով՝ «մի քայլ առաջ, 2 քայլ հետ» սկզբունքով, ձգձգել գործընթացը։ Այդ մի քայլ առաջի դեպքում նա հերթական պահանջներ է դնելու՝ հետ կանգնելով իր նախօրոք ձեռք բերած հանձնառությունից։ Դրա փոխարեն առաջադրելով ամենատարբեր պահանջներ հայկական կողմին՝ սահմանադրության, օրենքների փոփոխություններ, կարող է պահանջել որոշակի դիրքերից զորքերի դուրս բերում, կամ միջազգային ատյաններում հայցերից հրաժարում և այլն։ Այս պահանջներին գումարվելու են թուրքական կողմից պահանջները։ Այսինքն, անընդատ նորանոր պահանջներ են առաջ բերելու, որոնք դժգոհություն կամ անհամաձայնություն են ունենալու մեր հանրության շրջանում, քանի որ դրանք մեր ինքնության, արմատները խարխլող գործողություններ են։ Դրանով հույս են ունենալու, որ բանակցությունների ձախողման մեղքը կբարդվի հայկական կողմի վրա։ Այսինքն, մենք տեսնելու ենք՝ ադրբեջանական կողմի՝ մեզ համար ծանր պահանջների առաջադրում, հայկական կողմից, որպեսզի չդառնան բանակցային գործընթացի մեղքի կրողը՝ այդ պահանջների բավարարում, իսկ Արևմտյան կողմից ճնշում, որպեսզի հայկական կողմը բավարարի ադրբեջանական կողմի պահանջները, հույսով, որ դրանով կկարողանան Ադրբեջանին վերադարձնել իրենց գիրկը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:42 12/02/2024  |  ՔաղաքականՍաղմոսավանքը և Նորավանքը Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանական ծրագրում ․ «Թաթոյան» հիմնադրամ
21:31 12/02/2024  |  ՔաղաքականԳաղտնի պայմանավորվածություններ. Նոր զիջումների ազդակները
20:31 12/02/2024  |  ԼՐԱՀՈՍԹեմայի շահարկման փոխարեն Ադրբեջանն ունի հնարավորություն փոխադարձել հայկական կողմի մոտեցումը և ցուցաբերել վստահության ձևավորման ուղղությամբ իրական հանձնառություն. Անի Բադալյան
15:28 10/02/2024  |  ՔաղաքականԱրեւմուտքը Հայաստանում Նիկոլ Փաշինյանից հնարավոր է վերցնի իշխանությունը. Նահապետյան (տեսանյութ)
13:48 10/02/2024  |  Քաղաքական«Կամ-կամի հստակ ընդգծմամբ պայքարի այս բուն էությունը հիանալի հասկացել է Բաքվի վարչախումբը». Վարդան Ոսկանյան
23:29 08/02/2024  |  ՔաղաքականԹշնամու ճամբարում տիրող էյֆորիան դրան ջախջախել ցանկացողի համար վատ նվեր չէ․ Ոսկանյան
21:57 08/02/2024  |  ՔաղաքականԱդրբեջանը մտադիր է մի քանի ուղղությամբ ներխուժել Հայաստան․ Ադիբեկյան (Տեսանյութ)
21:51 06/02/2024  |  ՔաղաքականԱՄՆ դեսպանատան հայտարարությամբ նշվել են ՀՀ՝ առավել անպաշտպան ուղղությունները․ Նահապետյան (Տեսանյութ)
21:53 05/02/2024  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգն Ադրբեջանին անհրաժեշտ է իր հանցանքերից ուշադրություն շեղելու ու դրանք լեգիտիմացնելու համար. Արման Թաթոյան
21:02 05/02/2024  |  ՔաղաքականԱլիեւը կկոշտացնի իր քաղաքականությունը՝ ընտրություններից հետո. պատերազմի վտանգը ռեալ է. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Արխիվ

[]