ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նպատակը ոչ թե դատավորներին պատասխանատվության ենթարկելն էր, այլ՝ այն շոուն, որն ապահովվեց, սպասենք նոր ֆիլմերի. Վարդազարյան 02/12/2024 22:09 | ԼՐԱՀՈՍ
Համոզված եմ, որ ֆիլմը հետևանք չի ունենալու, որևէ մարմին վարույթ չի հարուցելու, իսկ եթե նույնիսկ հարուցեն, ապա կա՛մ ԲԴԽ-ն է կամավոր ինքնաբացարկ հայտնելու, կա՛մ դատավորները, որոնց նկատմամբ վարույթներ կհարուցվեն, կներկայացնեն բացարկի միջնորդություններ, որովհետև ԲԴԽ աշխատակազմ հանդիսացող Դատական դեպարտամենտը, այսինքն՝ ԲԴԽ-ն, արդեն ունի կանխակալ մոտեցում՝ այս հինգ գործի վերաբերյալ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ի պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, որով ԲԴԽ-ի աշխատակազմ հանդիսացող դատական դեպարտամենը դատավորներին է մեղադրել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Երանոսյանի, Գագիկ Խաչատրյանի և Մանվել Գրիգորյանի գործերի տապալման համար՝ դա կապելով դատական նիստերի ձգձգման հետ և դժգոհելով, թե դրա հետևանքով Ռ․ Քոչարյանի, Ս․ Սարգսյանի գործով վաղեմության ժամկետներն անցել են։ Ավելին, դեպարտամենտը հորդորել էր վարույթ հարուցող մարմիններին՝ տեսանյութը դիտարկել կարգապահական վարույթ հարուցելու ուղղությամբ գործողություններ իրականանցնելու համար։ Մասնագիտական հանրության գնահատմամբ՝ սա ոչ այլ ինչ է, քան ճնշում՝ դատարանների նկատմամբ, միջամտություն՝ ընթացիկ գործերի նկատմամբ, որը պարունակում է ԲԴԽ-ի կողմից առերևույթ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներ։
ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կարծիք է փոքր ինչ այլ է՝ ֆիլմը որևէ ազդակ չէր, այլ ընդամենը հերթական «PR ակցիա», քանի որ ԲԴԽ -ն մեծարելու գործընթաց է սկսվել և սա ընդամենը դրա մի մասն էր։ Ըստ Վարդազարյանի՝ ֆիլմը հետևանք չի ունենալու։ Հարցին՝ արդյո՞ք պաշտոնեական լիազորություններն անցնելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներ առկա չեն, Վարդազարյանը պատասխանեց․ «Առաջին հայացքից՝ ոչ։ Ընդամենն ուսումնասիրություն է կատարված և դա յուրովի մեկնաբանություններով ներկայացված է հանրությանը։ Եթե այս ֆիլմը դիտարկենք որպես ընդամենը մեսիջ՝ մյուս դատավորներին, որոնք նմանատիպ գործեր են քննում, ապա պետք է այդ դատավորներն ահազանգեն, որ սա փորձ էր իրենց վրա ճնշում գործադրելու, բայց ես վստահ եմ, որ մյուս դատավորները չեն ունենալու համարձակություն և Ձեր կողմից նշվածը, որ սա միջամտություն է, անհեռանկար գործ է»։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Դատական դեպարտամենտն ունի լիազորություն՝ վիճակագրության տվյալները ներկայացնելիս դատավորների գործողություններին գնահատական տալու, այսպես ասած, «մեղավորության սլաքներ ուղղելու», Վարդազարյանը նկատեց՝ Դատական դեպարտամենտը նման իրավասություն չունի, ընդհանրապես ՀՀ-ում դատավորի գործունեությունը գնահատելու իրավունք ունի բացառապես ԲԴԽ-ն՝ հարուցված վարույթների նկատմամբ, բայց այս գործերի վերաբերյալ արդեն հնարավոր չէ հարուցել վարույթներ։
«Թե՛ ԱՆ-ն, թե՛ Դատավորների Էթիկայի հանձնաժողովը չեն կարող, որովհետև բնության մեջ այդպես չի լինում, որ ԲԴԽ-ն թերությունը նկատի, կոչ անի վարույթ հարուցելու իրավունք ունեցող մարմիններին հարուցելու վարույթ, հետո՝ քննի դրանք։ Դա հնարավոր չէ, նման բան չի կարող տեղի ունենալ։ Ես չեմ բացառում, որ կարող է լինի, բայց մեկ տոկոս եմ գնահատում հնարավորությունը, որովհետև դրա հեռանկարը, որ կունենա ցանկալի ավարտ, գրեթե մոտենում է զրոյին։ Դուք պատկերացրեք՝ ԵԴ-ն ինչ կանի, եթե հանկարծ նման վարույթներ լինեն և այդ վարույթներով կարգապահական պատասխանատվություն լինի։ Ինձ թվում է՝ բոլորի իրավագիտակցությունը կբավարարի, որ նման վարույթներ չնախաձեռնեն»,- ընդգծեց Ռուբեն Վարդազարյանը։
Դիտարկմանը, որ թեև ողջամիտ չէ վարույթ հարուցելը, բայց նախկինում արդեն ձևավորված պրակտիկան ցույց է տալիս, որ հենց ԲԴԽ-ի կողմից կոպտագույն խախտումներ են թույլ տրվել և ԲԴԽ-ն չէր կարող չկանխատեսել՝ հետագայում ՄԻԵԴ-ում այդ գործերի տապալումը, արդյո՞ք այս դեպքում դասեր կքաղեն՝ Վարդազարյանն ի հաստատումը նշեց, որ ութ դատավորի գործով ՄԻԵԴ-ն արագացված կարգով վարույթ է ընդունել բողոքները, ինչը նշանակում է, որ առնվազն ութ գործով որոշում է լինելու՝ ԲԴԽ-ի դեմ։
Իսկ թե արդյո՞ք տեսանյութը կարող է հիմք լինել Կ․ Անդրեասյանին պատասխանատվության ենթարկելու, ԴԴ ղեկավարի պաշտոնանկության հարցը բարձրացնելու համար՝ Վարդազարյանը նշում է՝ չի կարծում։ Նրա դիտարկմամբ՝ նման բան անելու համար համարձակություն է պետք ունենալ և ինքնուրույն կարծիք հայտնելու ցանկություն, ունակություն։ Մեր զրուցակիցը համոզված է՝ որևէ քայլ չի լինելու, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու։
Թե ի վերջո «PR ակցիան» Կարեն Անդրեասյանին ինչու՞ է պետք, ինչ է ցանկանում ապացուցել՝ Վարդազարյանը պատկերացում չունի, նշում է՝ իսկապես չի հասկանում ինչու էր պետք այս ֆիլմը, ինչու էր այս ամենն անհրաժեշտ, որովհետև այս նույն արդյունքին կարելի է հասնել, եթե նույն հետազոտությունը կատարվեր որևէ լրատվամիջոցի միջոցով։
«Դա կլիներ, երևի թե, ավելի արդյունավետ։ Իրականում, եթե ԲԴԽ-ն որոշել էր, այդ «մեղավոր» դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկեր, ապա վստահաբար պնդում եմ, որ գիտելիքներով, փորձով, իրավական կարգավորումներին շատ լավ ծանոթ լինելով՝ ԲԴԽ բոլոր անդամներն էլ պատկերացնում են, որ այս եղանակով հնարավոր չէ դատավորներին պատասխանատվության ենթարկել։ Այսինքն՝ նպատակը ոչ թե դատավորներին պատասխանատվության ենթարկելն էր, այլ՝ այն շոուն, որն ապահովվեց»,- ասաց մեր զրուցակիցը, ապա, եզրափակելով զրույցը, նշեց․ «Սպասենք նոր ֆիլմերի»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ