ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գաղտնի պայմանավորվածություններ. Նոր զիջումների ազդակները 02/12/2024 21:31 | Քաղաքական
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հրաժարվում են մանրամասնել, թե, արդյոք, հաջողվել է հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների վերջին՝ հունվարի 31-ին նիստում նույնականացնել քարտեզները, որոնց հիման վրա պետք է կատարվի սահմանազատումն ու սահմանագծում։
Հիշեցնենք, որ հանդիպումը՝ երկու երկրների փոխվարչապետերի ղեկավարությամբ, տեղի է ունեցել 2024 թվականի հունվարի 31-ին։ Մինչ այդ՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման ընթացքում քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը։ «Նախագծում պետք է սահմանվեն համատեղ աշխատանքներում օգտագործվելիք իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի և իրավական ակտերի տեսակները և տիպերը, նույնականացվեն ԽՍՀՄ ժամանակաշրջանի վերջին տոպոգրաֆիկ քարտեզները, որոնք պատշաճ իրավական հիմքերով կազմվել և տպագրվել են իրավասու մարմինների կողմից, և այլ նմանատիպ հարցեր»:
Հանդիպումից հետո «Փաստինֆո»-ն նոր հարցում է ուղարկել Մ. Գրիգորյանին՝ խնդրելով հայտնել, թե ինչ հարցեր են քննարկվել, արդյոք հաջողվել է հաստատել կանոնակարգը։ Ի պատասխան մեր հարցման՝ Մ. Գրիգորյանի գրասենյակից հայտնել են, որ հանդիպման ընթացքում տարբեր հարցեր են քննարկվել, և քննարկումները շարունակվելու են՝ հրաժարվելով պարզաբանել, թե արդյոք նույնականացվել են քարտեզները եւ , ընդհանրապես, ինչ համաձայնություններ են ձեռք բերվել։
«Միաժամանակ, հայտնում ենք, որ համաձայն 2023 թվականի դեկտեմբերի 14-ին ընդունված Կառավարության N 2154-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման Աշխատակարգի հանձնաժողովների հանդիպումների արդյունքում հրապարակվում են պաշտոնական մամուլի հաղորդագրություններ, որոնցից դուրս պարզաբանումներ կամ մեկնաբանություններ չեն թույլատրվում»,- նշված է գրավոր պատասխանում:
Նկատենք, որ նախկինում հանդիպման արդյունքների մասին հայտարարություններ եղել են, ավելին, ինչպես արդեն նշեցինք, մինչեւ հանդիպումը հենց մեր հարցմանն ի պատասխան պարզաբանվել է, թե ինչ հարցեր են քննարկվելու, սակայն հունվարի 31-ից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է։ Այլեւս գաղտնի են պահվում պայմանավորվածությունները, եւ թե, ընդհանրապես, հաջողվել է որեւէ հարցի շուրջ պայմանավորվածության գալ թե ոչ։ Թերեւս մի հարցում համաձայնությունն ակնհայտ է՝ կողմերը որոշել են ժողովրդի թիկունքում կայացնել պայմանավորվածությունները։
Սա, իսկապես, նոր մտահոգությունների առիթ տալիս, կարելի է ենթադրել, որ Հայաստանի քաղաքացիների մեջքի ետևում կարող են ձեռք բերվել նոր պայմանավորվածություններ, մասնավորապես, քարտեզների շուրջ, որոնցով կատարվելու են սահմանազատման աշխատանքները, ու Հայաստանի բնակիչները կրկին «պոստ ֆակտում» տեղեկանալու են նոր զիջումների մասին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ