Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Կարեն Անդրեասյանի և նշված գործընթացում ներգրավված անձանց գործողությունները ենթակա են քրեաիրավական գնահատման․ Դատավորների միություն 02/12/2024   16:17  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ դատավորների միությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ ԲԴԽ տարածած տեսանյութի առնչությամբ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Դեռևս 2024 թվականի հունվարի 12-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ ԲԴԽ-ին սպասարկող ու փաստացի իր ենթակայության ու ազդեցության տակ գտնվող Դատական դեպարտամենտին հանձնարարել է («Ես իմ գործընկերներին խնդրել եմ հինգ ամենահայտնի, հարցված գործերով պատրաստել տեսանյութ(…)»)[1] դատավորների վարույթում գտնվող, իր դասակարգմամբ՝ հայտնի ու իրենից «հարցված» կոնկրետ հինգ ընթացիկ քրեական գործերով պատրաստեն տեսանյութ և դրանց հիման վրա «վեր հանեն իրավապահ մարմինների և դատավորների շրջանում մեղավորներին, ու դրանց հիման վրա դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առիթներ ստեղծեն»:

Նույն հաղորդման ընթացքում հրապարակային հորդոր է ուղղել կարգապահական վարույթ հարուցող մարմիններին` ֆինանսական ու մտերիմ գործընկերոջ ղեկավարած նախարարությանը ու Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովին ստեղծվելիք տեսանյութերի հիման վրա հարուցել վարույթներ ու դիմել ԲԴԽ, իսկ չանելու դեպքում՝ հանրությանը, լրագրողներին առաջարկել է իբր հանրային հաշվետվություն պահանջել ստեղծվելիք հիմնավոր նյութի կապակցությամբ վարույթ չնախաձեռնելու պատճառների մասին:

Այնուհետև` մինչև 2024 թվականի փետրվարի 10-ը, իբր դեպարտամենտի աշխատակիցների անունից «(…) գործերի տապալման մեղավորներ. բացահայտումներ դատական իշխանությունից» վերտառմամբ տեսանյութ է պատրաստվել Կարեն Անդրեասյանի ավելի վաղ նշած հենց հինգ գործերի ցանկով ինչը հրապարակվել է պաշտոնական կայքերում:

Հանձնարարականի կատարումը` տեսանյութի պատրաստումը իրականացվել է պետական ռեսուրսների հաշվին, Կարեն Անդրեասյանից «հարցված» կոնկրետ նույն` հինգ գործերով պրակտիկայի ուսումնասիրություն ու մշտադիտարկում իրականացնելու իրենց վերագրած լիազորության վկայակոչմամբ, որի ընթացքում դեռևս վերջնական դատական ակտ չկայացրած կամ կայացրածների դեպքում ուժի մեջ չմտած գործերով հավաքագրել են որոշակի տեղեկություններ:

Ավելին` դատավորներին ու այլ անձանց և վերջիններիս գործողություններին տրվել են գնահատականներ, վիրավորական մեկնաբանություններ ու բնորոշումներ, մասնավորապես` իբր դատական վիճակագրության (դատական վիճակագրության տեսության և պրակտիկայում հայտնի որևէ մեթոդիկայի կանոններին հակասող եղանակներով) կամ մաթեմատիկական, տոկոսային հավշարկների հիման վրա տարբեր գործերով «մեղավոր» կամ «անմեղ» են ճանաչվել առանձին դատավորներ, պաշտոնատար անձինք, ովքեր չեն կայացրել «ճիշտ» դատավարական որոշումներ, հակառակը կայացնողների աշխատանքը գնահատվել է որպես «որակյալ», կամ դատավորների ու այլ պաշտոնատար անձանց գործողությունները կամ կոնկրետ իրենց տեսակետով անհրաժեշտ գործողությունների չիրականացումը` «թերացում», դատավճիռ կայացված գործով դատախազի բողոքի առկայությունն ու դրա հետագա քննությունը փաստացի գնահատել որպես պետության դեռևս չստացված եկամուտի ձգձգում և այլն, իսկ Կարեն Անդրեասյանը հերթական անգամ ներկայացվել է որպես ԲԴԽ նախորդ նախագահներին «գերազանցող» կամ մյուսների համեմատ առավելություն ունեցող ԲԴԽ նախագահ, ում պաշտոնավարման ընթացքում գործերի քննությունն արագացել է:[2]

Տեսանյութի լայն շրջանակների հասանելիությունն ապահովվելու համար այն տեղադրվել է Բարձրագույն դատական խորհրդի` «Facebook», «Telegram», «Instagram», «Tiktok», «Youtube» սոցիալական կայեքերում նաև վճարովի գովազդի ֆունկցիայի միացմամբ, իսկ տեսանյութում, ինչպես նաև դրա` սոցիալական կայքերի պաշտոնական էջերում տեղադրված հղումների ներքո` դեպարտամենտի աշխատակիցների մեկնաբանություններում վերահաստատվել են Կարեն Անդրեասյանի նախկինում հնչեցրած հորդորը, կոչը` իրականացնելու կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթաց իրենց ստեղծած տեսանյութի առնչությամբ, իսկ Արդարադատության նախարարն ու տեղակալները իրենց հերթին հավանության են արժանացրել նշված նյութը:


Այսինքն` դատավորների անկախությունը երաշխավորող ու նրանց նկատմամբ կարգապահական վարույթներ քննելու լիազորությամբ օժտված պաշտոնատար անձի ենթակայության տակ գտնվող ֆինանսական և մարդկային ռեսուրսների օգտագործմամբ նրա ցուցումով պատրաստված ու հրապարակված «(…) գործերի տապալման մեղավորներ. դատական իշխանությունից բացահայտումներ» վերատառմամբ նյութով դատավորների` իրենց վարույթում գտնվող ընթացիկ գործերի, դատավարական գործողությունների վերաբերյալ գնահատականների զետեղմամբ, հրապարակային դիրքորոշումներով` ինչպես նաև դրանց հիման վրա վարույթներ նախաձեռնելու կոչեր հնչեցնելով, միջամտություն է իրականացվել քրեական գործերով տվյալ պահին և հետագայում այլ պաշտոնատար անձանց` դատավորների (նույն գործը տվյալ ատյանում շարունակող և/կամ վերաքննության կամ վճռաբեկության կարգով քննող) կողմից այդ գործերով արդարադատության իրականացմանը:

Ընդ որում ընթացիկ քրեական գործերի մասին պաշտոնական մարմնի հայտնած դիրքորոշումները, որոնցով դրանք բնորոշվել են կամ դասակարգվել որպես տապալված, որակյալ, ձախողված, և այլն, ցույց է տրվել հեղինակների դիրքորոշումն այդ կապակցությամբ, ինչը ոչ միայն կարող է ուղղորդող լինել դատավորների համար` հակառակ դիրքորոշում դրսևորելու դեպքում պատասխանատվության ենթարկվելու սպառնալիքի ազդեցությամբ, այլև դատավորներին մեղավոր ու անմեղ դասակարգելով կասկածի տակ է դրվել նշված դատավորների անաչառությունը ու կոմպետենտությունը դատավարության մասնակիցների` թե՛ մեղադրանքի և թե՛ պաշտպանության կողմի ու հանրության առջև:

Բացի այդ գտնում ենք, որ պաշտոնատար անձանց, դատավարության մասնակիցներին և դատական իշխանությանը` արդարադատություն իրականացնող դատարաններին, հրապարակայնորեն պաշտոնապես` հեղինակազրկող, քննադատական գործողությունների կամ անգործության կատարում վերագրելով ու մեղավոր ու անմեղ համարելով, ԲԴԽ-ին և վերջինիս աշխատակազմ դատական դեպարտամենտին, այլ պաշտոնատար անձանց, դատավարության մասնակիցների, դատարանների, պետության և հասարակության օրինական շահերին պատճառվել է վնաս:

Վերոգրյալն առնվազն հաստատվում է հիշատակված նյութերով, որը հասանելի է ԲԴԽ-ի պաշտոնական և Կարեն Անդրեասյանի անձնական Facebook սոցիալական կայքեջերում, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության «Լուրեր» -ի «Youtube»-ի կայքեջում վերջինիս հարցազրույցի բովանդակությունից («Լուրերին» տրված հարցազրույցը՝ ի տարբերություն մյուս լրատվամիջոցներին նույն ժամանակահատվածում տված հարցազրույցների, Կարեն Անդրեասյանի անհատական էջից բացակայում է):

Գտնում ենք, որ Կարեն Անդրեասյանի և նշված գործընթացում ներգրավված անձանց գործողությունները ենթակա են քրեաիրավական գնահատման, և հրավիրում ենք նաև միջազգային գործընկերների ուշադրությունը, որի կապակցությամբ սույն հայտարարությունը կուղարկվի նաև վերջիններիս:

Հ.Գ. Կարեն Անդրեասյանի գործունեության և դատական իշխանության ու պետության շահերին պատճառված վնասների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը կհրապարակվի հետագայում»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:13 12/02/2024  |  ԼՐԱՀՈՍԴատական դեպարտամենտի անունից տարածված ԲԴԽ տեսանյութի առնչությամբ դատախազությունը ոչինչ չի ձեռնարկում
15:44 11/02/2024  |  ԼՐԱՀՈՍԱմենահայտնի քրեական գործերով տեսանյութի շուրջ աղմուկի մասին ԲԴԽ-ն պաշտոնական պարզաբանում է տարածել
22:03 10/02/2024  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ-ի տեսանյութը բացահայտ «մեսիջ է»՝ այլ գործերով ապագա դատական ակտերի հետ կապված. Թաթոյան
20:39 10/02/2024  |  ԼՐԱՀՈՍԱպօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցով դիմումը ՍԴ-ում մոռացության է մատնվել․ զեկուցող դատավորը զբաղված է ՄԻԵԴ տեղափոխվելու երազանքով
16:27 08/02/2024  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ անդամ Արթուր Աթաբեկյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավոր
13:01 08/02/2024  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Թումանյանը դպրոց է հաճախել տասը տարեկանում, ավարտել՝ քսանում․ Խամոյան
10:42 17/01/2024  |  ՔաղաքականԻնչո՞ւ է Արմեն Աշոտյանը շարունակում մնալ կալանքի տակ. ԲԴԽ պարզաբանումը
08:36 11/01/2024  |  ՄամուլՀՀ դատական համակարգը պատրաստվում է մեծ խնջույքի. մանրամասներ. «Ժողովուրդ»
14:07 15/12/2023  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ-ն բավարարել է դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը
19:53 12/12/2023  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ-ն կարճել է Ռուբեն Ներսիսյանի դեմ կարգապահական վարույթի քննությունը․ նրա դեմ Կարեն Անդրեասյանն ատամ է ունեցել դեռեւս 2015թվականից

Արխիվ

[]