ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք խրամատում էինք, որ մեր հրամանատարական կետի մոտ՝ բլինդաժի վերևում, երկու ադրբեջանցի նկատեցինք, քիչ անց էլ տեսանք, որ 30 հոգանոց շարասյունով շարժվում են դեպի գյուղ․ Կարմիր գյուղի համայնքապետ 02/12/2024 17:16 | Ցեղասպանություն՝ Արցախում
«Սեպտեմբերի 19-ին՝ ուղիղ ժամը մեկին ադրբեջանցիները սկսել են ռմբակոծությունը։ Դրանից մի քանի ժամ առաջ ասել էին ինձ, որ կուտակումներ կան ու շատ լարված է վիճակը։ Առաջնագծում գտնվող, մեր համագյուղացի աշխարհազորայիններից մեկն էլ էր զանգել, թե Հովիկ, ակտիվ շարժ կա թշնամու կողմում, մի 100 հոգի մենակ մեր դիմաց կուտակված են։ Արդեն հասկացանք, որ վիճակը շատ լուրջ է»,-«Փաստինֆո»-ին պատմում է Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի գյուղապետ Հովիկ Պետրոսյանը։
Մինչ գյուղում մնացած աշխարհազորայինները կզբաղեցնեին իրենց դիրքը, իսկ կանանց ու երեխաներին կտարհանեին, թշնամին անցնում է հարձակման։
«Որ հարձակումը սկսում են, բոլոր կողմերից խփում են, իսկ հրամանատարական կետն էնպես են ռմբակոծում, որ, կարծես, տրակտորով փորած լինեին․․․ Մենք՝ հինգ հոգով, հազիվ հասցնում ենք մտնել խրամատ։ Առնվազն մի 20 րոպե անդադար, ինտենսիվ ռմբակոծում են մեր դիրքերը, երբ մի քիչ հանդարտվում է, տղաներից մեկը թե՝ հրամանատարական կետի բլինդաժի գլխին երկու հոգի են երևում։ Հեռադիտակով նայում ենք տեսնում ադրբեջանցիներ են։ Դե, մտածում ենք, որ էդտեղ էդ տիպի ռբկածությունից հետո մեր տղերքից ոչ մեկը ողջ մնացած չի լինի։ Հետո պարզվում է, որ երեք հոգի բլինդաժի մեջ էին՝ հողի տակ, բլինդաժի վրա էլ ադրբեջանցիներն էին կանգնած․․․»,պատմում է բռնի տեղահանված մեր զրուցակիցը։
Հրամանատարական կետի մոտ այդ երկու ադրբեջանցի զինծառայողներին նկատելուց մի քանի րոպե անց Պետրոսյանենք նկատում են, որ աջ թևից մոտ 30 հոգանոց մի խումբ՝ ադրբեջանցի զինյալներ, շարժվում են դեպի գյուղ։
«Դա նկատելով փորձում եմ կապվել աշխարհազորի հրամանատարի հետ, որ ասեմ շուտ տղերքի հետ գյուղի առաջնամասում փորված խրամատում դիրքավորվեն, որպեսզի չկարողանան արբեջանցիները գյուղ մտնել։ Ոչ մի ձևով կապի դուրս գալ չեմ կարողանում, չգիտեի էլ գյուղացիները դուրս են եկել գյուղից, թե չէ։ Մի կերպ մեկի միջոցով հասցնում ենք տղերքին, որ գյուղի մոտի N8 դիրքը գան։ Մենք էլ շատ արագ էդտեղից ենք հասնում էլի նույն դիրքը։ Մի 12-15 հոգով էդտեղ դիրքավորվում ենք․ ադրբեջանցիներն արդեն համարյա գյուղ էին հասնում՝ մի 100 մետր էին մեզնից հեռու, բայց տեսնելով մեր դիմակայությունը, նահանջում են։ Մտնում են անտառները»,-հիշում է Պետրոսյանը։
Ամբողջ գիշեր Պետրոսյանենք՝ յոթ հոգով, խրամատում են անցկացնում, որպեսզի թույլ չտան թշնամու զինվորներին գյուղ մտնել։ Մինչ այդ 130 բնակիչ ունեցող Կարմիր գյուղը հիմնականում տարհանվել էր․ մնացել էին գյուղապետի ընտանիքը, հարևաններն ու ևս մի քանի ընտանիք։
Սեպտեմբերի 20-ի լուսադեմին, Պետրոսյանի պատմելով, պարզում են, որ բոլոր կողմերից թշնամին օղակի մեջ է առել գյուղը՝ փակելով գյուղից դուրս եկող երկու ճանապարհները։
«Դպրոցի տնօրենն է ասում, որ արդեն շրջափակման մեջ ենք, մի ձևով փորձենք դուրս գալ։ Մեր տներից վերև մի սար կար՝ «Պուլուր պուտն» ենք ասում, բարձրանում ենք էդտեղ։ Գյուղն էդտեղից ափիդ մեջ ոնց որ լինի։ Մեկ էլ տեսնում ենք՝ մեկը, ինքնաձիգն ուսին, գյուղի մեջ պտտվում է․ գյուղացիներից մեկն էր փաստորեն․ չէր իմացել, որ թուրքերն արդեն համարյա գյուղ են մտել»,-պատմում է օկուպացված Արցախի Կարմիր գյուղի համայնքապետը։
Իրավիճակից անտեղյակ համագյուղացուն չկարողանալով հասկացնել, թե ինչ է կատարվում, Պետրոսյանն իջնում է գյուղ ու արդեն նրանց հետ՝ կրկին բարձրանում սար․
«Մի 100 մետր հազիվ բարձրացած կլինեինք, որ նկատեցինք, թե ինչպես է մոտ 40 հոգանոց զինյալների մի խումբ մտնում է գյուղ․ հավանաբար, նրանց հետախուզությունն էր։ Մեր տեղից պարզ տեսնում էինք իրենց։ Կրակել արդեն չէին կարող․ նախ շատ քիչ էինք, համ էլ եթե կրակեինք, հրետանին կուղղեին մեր վրա։ Էդտեղից որոշում ենք Քռասնիով դուրս գալ դեպի Աջափնյակ։ Համարյա երկու օր մնում ենք անտառներում՝ սոված, ցուրտ․ ասում եմ՝ ինչ էլ ուզում է լինի, պիտի դուրս գանք էդ կողմի վրա։ Համարյա Քռասնի հասած՝ ձայներ ենք լսում, պարզվում է՝ մեր զինվորներն են, սպասում են, որ ռուսները գան, զենքերը դնեն ու դուրս գան։ Մենք էլ միանում ենք իրենց, ու որ նախագահը՝ Շահրամանյանը, ռուսների հետ գալիս է, արդեն զենքերը հանձնում ենք, թևաթափ եղած դուրս գալիս․․․»։
Առայսօր Կարմիր գյուղից երկու հոգու ճակատագիր անհայտ է․ նրանք երկուսն էլ վերոհիշյալ հրամանատարական կետում են եղել, բայց հետո ոչ մարմիններն են գտել, ոչ էլ ցայսօր որևէ տեղեկություն կա տղաների մասին։
Իրենց տներից, Հայրենիքից բռնի տեղահանված գյուղացիներն այժմ ՀՀ տարբեր բնակավայրերում են ապաստանել։ Գյուղապետ Հովիկ Պետրոսյանն ասում է՝ բոլորը երազում են հայրենի օջախ վերադառնալու մասին ու ինքն անձամբ, թեկուզ Հաայստանից դուրս է եկել, բայց եթե իմանա, որ Արցախը վերաազատագրելու որոշում է կայացվել, անմիջապես հետ կգա․․․ Իսկ Արցախը հետ բերելու միակ իրատեսական ճանապարհը, ըստ նրա, ռազմականն է․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ