ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մայրը չի կարողացել մասնակցել որդու հուղարկավորությանը. գյուղն ադրբեջանցիները շրջափակվել էին, միակ ճանապարհն էլ՝ փակել․ 28-ամյա Վիտալիի մարմինը ամփոփել է Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում 02/09/2024 18:16 | Ցեղասպանություն՝ Արցախում
Սեպտեմբերի 19-ին Վիտալի Սարգսյանն իրենց գյուղի՝ Մարտունու շրջանի Կաղարծիի վերևի մասում գտնվող դիրքերում էր։ Մայրը՝ տիկին Լորան, լսել էր, որ շփման գծում իրավիճակը շատ է լարվել, զանգել է որդուն, որ իրենից ճշտի, բայց Վիտալին հանգստացրել է՝ ասել, որ ամեն ինչ նորմալ է։ Կարճ ժամանակ անց ադրբեջանական ահաբեկչական ուժերը հարձակում են սկսել ամբողջ ճակատով։
«Մեր գյուղը շրջափակել էին։ Չորս կողմում ադրբեջանական դրոշներ էին դրել, ժողովուրդն էլ գյուղում․․․ Սև համազգեստով աղջիկներ էլ կային դրանց մեջ (նկատի ունի ադրբեջանցիներին, խմբ․), երևի դիպուկահարներ էին։ Բլրի վրա՝ գյուղի գլխավերևով շրջան էին կազմել։ Էդտեղից գյուղը ոնց որ ափի մեջ լինի․․․ Հենց այդ մասում ու մոտակա անտառներում թեժ մարտեր են եղել»,-«Փաստինֆո»-ին պատմում է սեպտեմբերի 19-ին դիպուկահարի կրակոցից զոհված Վիտալիի մայրը։
Վիտալին աշխարհազորին միացել էր 2023թ․ սկզբին։ Մինչ այդ ՊԲ-ում որպես պայմանագրային էր ծառայում, բայց առողջական խնդիրների պատճառով դուրս էր եկել։
Կրկին ծառայության մտնելու մասին 2020թ․ պատերազմից հետո անընդհատ մտածում էր։ Ամեն անգամ, երբ մայրը խնդրում էր ամուսնանալ, ասում էր՝ ո՛չ կռիվն է թույլ տալիս, ո՛չ էլ իրավիճակը․ ո՞նց ամուսնանամ․․․
Ու հավերժ 28-ում էլ մնաց Վիտալին․ 29-ը չհասցրեց բոլորել։
Նրա զոհվելու մասին մայրը երկու օր անց՝ սեպտեմբերի 21-ին է իմացել, երբ արդեն Վիտալիին շտապ օգնության մեքենայով տարել էին Ստեփանակերտ։
«Չկարողացա անգամ որդուս հուղարկավորությանը ներկա լինել․․․ Գյուղը շրջափակված էր, Ստեփանակերտի ճանապարհ էլ փակ․․․ Աղջկաս ու քրոջս ընտանիքներն են կազմակերպել հուղարկավորությունը․․․ Լույս չկար, դիահերձարաններում տեղ էլ չկար․․․ Ասել էին՝ եկեք տարեք դիակը, հետո չեք գտնելու էնքան շատ են․․․»,-արցունքները կուլ տալով՝ ասում է տիկին Լորան։
Սեպտեմբերի 23-ին Վիտալիին հուղարկավորում են Եղբայրական գերեզմանոցում։ 25-ին մայրն ու տատիկը հասնում են Ստեփանակերտ, որտեղ մի քանի օր համագյուղացիների հետ մնում են 2-րդ դպրոցի նկուղում։ Ամսի 28-ի գիշերը Սարգսյանները, հայացքները հետ, հարկադրաբար բռնում են գաղթի ճանապարհը․․․
Տիկին Լորան ամեն օր սպասում է, որ պիտի գնան որդու մարմինը բերելու։ Երկու անգամ պատրաստվել էին, որ գնան, բայց չի ստացվել․ Ադրբեջանը թույլ չի տվել, որ անգամ զոհերի մարմինները տեղափոխեն․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ