Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից

Խրամատում իր հետ գտնվող տղաներն ապշել էին՝ տեսնելով, թե ոնց է եւ՛ կռվում, եւ՛ վիրավորներին հանում, եւ՛ դուխ տալիս բոլորին․ 30-ամյա Սամվելը զոհվել է սեպտեմբերի 20-ին՝ կրակի պաշտոնական դադարից հետո 02/08/2024   21:29  |  Ցեղասպանություն՝ Արցախում

Մարտական ընկերները 30-ամյա Սամվելի մղած կռիվը, դժվար թե, երբևէ մոռանան։ N24 դիրքում, այնուհետև «Լուսնյակ» բարձունքում Սամվելը հերոսական կռիվ է տվել, զուգահեռ՝ խրամատներից հանել վիրավոր ընկերներին ու «դուխ» տվել տղաներին՝ ոչ մի րոպե չլքելով խրամատը։

«Սամվելի կռիվը 2020թ․ եմ տեսել։ Միասին սեպտեմբերի 27-ին Ջրական էինք գնացել, որտեղ մինչև հոկտեմբերի 21-ը կռվել ենք։ Անվախ էր, ինքը չգիտի վախն ինչ բան է։ Հոկտեմբերի 21-ին եկանք գյուղ՝ Թաղավարդ, երկու օր անց՝ 23-ին ադրբեջանցիները հարձակվեցին մեր գյուղի վրա․․․ Մինչև նոյեմբերի 10-ը արդեն մեր դիրքերում էինք, չնայած գյուղը կիսվել էր․․․Պատերազմից անմիջապես հետո որոշեց, որ հետախուզություն պիտի մտնի․ որոշեց ու արեց։ ՈՐ դիրքերից իջնում էր գյուղի տղաներին միշտ փորձում էր համոզել, որ բանակ մտնեն։ Ասում էր՝ ինչու չե՞ք մտնում ծառայության, ո՞վ պիտի պահի մեր հողերը։ Բոլորին ուզում էր բանակ տանի»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հիշում է Սամվելի հայրը՝ Արթուր Թովմասյանը։

Ընտանեկան փոքր բիզնես էին դրել։ Հայրը մի անգամ ասել է՝ բանակից դուրս արի, որ օգնես ինձ․ Սամվելը պատասխանել է՝ պա՛պ, ես մարդ կգտնեմ, որ քեզ օգնի, իսկ ես պիտի գնամ Հայրենիքս պաշտպանելու․ դա ամենաառաջնայինն է։

Սամվելի կինը՝ Մարիամը, նույնպես ամուսնու հայրենասիրության չափը չի կարողանում նկարագրել․

«Շրջափակման ժամանակ շատ էինք ասում՝ որ ճանապարհը բացվի, գնանք․ ինքն ասում էր՝ մենք ոչ մի տեղ չենք գնալու, որ դուրս գանք, բա մեր հողը, մեր տունը ո՞վ պիտի պահի։ Մի ուրիշ ձև էր նվիրված Հայրենիքին, շատ էր սիրում, շա՜տ»։

2023թ․ սեպտեմբերի 15-ին Սամվելը նորից դիրքեր էր բարձրացել։ Կնոջը՝ Մարիամին ոչինչ չէր ասել աճող լարվածության, ադրբեջանական զորքերի կուտակումների մասին, չնայած հետախույզ էր ու քաջածանոթ էր իրավիճակին։ Շատ գաղտնապահ էր․ անգամ հայրը չգիտեր, թե որ դիրքում է որդին։

«Որ ասում էի՝ ասա իմանամ, թե որտեղ ես, որ գալու լինեմ՝ ինչ-որ բան բերեմ ուտելու, ասում էր՝ որ գալու լինես, կասեմ․ դիրքում եմ էլի, մի դիրքում կամ։ Զոհվելուց հետո եմ իմացել, որ N24 դիրքում էր սկզբում․ ադրբեջանցիները հենց այդ դիրքի վրա են առաջինը հարձակվել, Ամարասի մոտի դիրքն էր։ Տղաների պատմելով՝ մեծ մասը զոհվել են կամ վիրավորվել էդ դիրքում․ 2-3 հոգի են ողջ մնացել։ Մի «Կամազ» կար մոտակա տարածքում, ու որ մնացել են 2-3 հոգի, Սամվելը մի տղայի ասել է՝ նստի մեքենան, վիրավորներին ու զոհերին հանի։ Ինքն ու էդ տղան արդեն թե՛ վիրավորներին, թե՛ զոհվածներին մեքենայի մեջ տեղավորել էին։ Էդ տղան նստել է ղեկին, Սամվելն էլ հետևից պահել է մեքենան՝ իր զենքի կրակով ապահովել է, որ ադրբեջանցիները չկարողանան խփել «Կամազ»-ին»,-Սամվելի մարտական ընկերների պատմածը փոխանցում է հայրը։

Վիրավորներին ու զոհերին հանելուց հետո՝ ամսի 19-ի երեկոյան Սամվելը միացել է «Լուսնյակ»-ի պաշտպաններին։

«Իր հետ էդ դիրքում կռված տղաներից մեկը, Սամվելի զոհվելուց հետո, եկել էր ինձ տեսնելու, ասաց՝ տղայիդ պես կռվող ոչ մի տեղ չեմ տեսել։ Հերոսի կոչումը քիչ է, որ նրան տան․․․ Ի՞նչ ասեմ․ ինքն էդպես էր, անվախ էր, խրամատում այնպես էր կռվում, որ զարմանում էին։ Էդտեղից էլ է կռվելուն զուգահեռ վիրավորներ հանել։ Ու որ ամսի 20-ի կեսօրին հայտարարվում է, որ կրակը դադարեցվում է, ուրախ դուրս են եկել՝ մտածելով, որ հրաշքով ողջ են մնացել․ էդ պահին թուրքերը սնարյադը գցել են իրենց խրամատը։ Սամվելն ու մի քանի հոգի վիրավորվել են ու որ շտապը գնացել է վիրավորներին տանելու, ինքը չի գնացել, ասել է՝ մյուսներն ավելի ծանր վիճակում են, իրենց տարեք։ Այդպես էլ անում են, բայց Սամվելը վատ էր արդեն, խնդրում է, որ օգնեն իրեն նստի։ Շտապին ճանապարհում են, հաջորդ սնարյադն է ընկնում՝ այս անգամ անմիջապես Սամվելի մոտ․․․»,-պատմում է հայրը։

Սեպտեմբերի 22-ին երեկոյան ժամը 21-ին Սամվելին հուղարկավորել են հարևան Կարմիր Շուկայի գերեզմանատանը։ Թաղավարդի գերեզմանատունը գյուղի այն մասում էր, որը 2020թ․-ից ադրբեջանական օկուպացիայի տակ էր։

Կյանքի երեք տասնյակների ընթացքում երեք պատերազմ անցած Սամվելի մարմինը Հայաստան տեղափոխելն ընտանիքի միակ ցանկությունն է։

Սամվելը երեք անչափահաս երեխա ունի, փոքրիկը 2 տարեկան է, մեծը՝ 6․․․ Ամենաշատը միջնեկը՝ 4-ամյա Մանեն է հոր մասին հարցեր տալիս։ Ամեն օր սպասում է, որ հայրը պիտի բացի դուռը ու ներս մտնի․․․

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:53 08/02/2024  |  ՔաղաքականՈչ թե Արցախը, Նախիջևանը, այլ ՀՀ-ն ազատագրման կարիք ունի, պետք է նախ ներսից երկիրն ազատագրենք. Արսեն Վարդանյան
20:22 07/02/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԱռաջին ռումբերից մեկը հենց գյուղի մեջ են գցել․ կես ժամվա ընթացքում եթե դուրս չգայինք, ճանապարհը կփակեին․ Մխիթարաշենի գյուղապետ
20:40 06/02/2024  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ից բռնի տեղահանված 1000 երեխա հնարավորություն կունենա իր հանգիստը անցկացնել Հունգարիայում․ Խաչատուրյան
18:57 06/02/2024  |  Ցեղասպանություն՝ Արցախում8 հոգու վրա 180 ադրբեջանցի է եկել․ տղաներին ասել է՝ դուք խրամատում պաշտպանվեք ու պահեստատուփս լիցքավորեք. Արայիկը տղաներին պահեց, բայց ինքը գնաց, կամավորական էր, 1990-ականներից՝ առաջին շարքերում
14:01 06/02/2024  |  ՄեկնաբանությունԿարելի է ԶԼՄ-ներում ունենալ լուրերի հատուկ բաժին՝ «Բռնազավթված Արցախն այսօր». Վարդան Ոսկանյան
11:21 06/02/2024  |  ՄեկնաբանությունԱդրբեջանցիները հանել են Արցախի Վանքասարի եկեղեցու խաչը
08:09 06/02/2024  |  ՄամուլԱրցախում մնացածների մի մասն ապրում է Բակո Սահակյանի , մյուս մասը ցեխավիկ Էդոյի տանը․«Հրապարակ»
21:24 05/02/2024  |  ԼՐԱՀՈՍԱրցախի դրոշն արգելվել է նաև Եռաբլուրում. Նարեկ Կիրակոսյան
12:28 04/02/2024  |  ՄեկնաբանությունՄոտ 1000 արցախցիներ պատրաստվում են վերադառնալ Արցախ. (տեսանյութ)
15:26 03/02/2024  |  ՄեկնաբանությունԱդրբեջանցիները Ստեփանակերտում ավիրել են Արցախի հերոս Բեկորի հուշարձանը

Արխիվ

[]