Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան 01/17/2025   23:10 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում բուք է 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:38 Եթե այդ անկլավները տրվեն Ադրբեջանին, ապա հետագայում էլ Ադրբեջանն միջանցք է ուզելու՝ դրանք Ադրբեջանին միացնելու համար. Գալչյան 01/17/2025   22:22 Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   21:28 Կոթիի համայնքում վարչական ղեկավարը սահմանզատման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ չի նկատել 01/17/2025   21:11 Մանուկ Մուրադյանը նշանակվել է ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   20:58 Ռուսաստանն ու Իրանը հետաքրքրված են խաղաղ ատոմի ոլորտում համատեղ նախագծերով 01/17/2025   20:50 Այս ցուցադրական ներկայացումը ոչ թե դատական գործընթաց է, այլ ինկվիզիցիայի և ֆաշիստական դատավարությունների զազրելի սիմբիոզ. ՀՀԿ ԳՄ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/16/2025   15:40 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   16:00 Մոսկվայում տարակուսած են հայկական կողմի արձագանքից. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդումների հեռարձակումն արգելափակելու և բողոքի նոտա հղելու մասին

Զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհից օրեր առաջ նույնպես հրդեհ էր եղել․ դասակի հրամանատարը օղու շիշը խփել է վառարանին, հրդեհ էր առաջացել․ Եղիշե Հակոբյան 02/09/2024   22:24  |  Դատական ռեպորտաժներ

Հրդեհն իմ մեղքով է, իմ սխալմունքով է եղել այդ ամենը, բայց հարցն այն է, որ այդքան գոռալուց հետո էդ երեխեքը դուրս չեն եկել, եթե իմանայի, որ դուրս չեն գալու լուսամուտից, ես հաստատ դուրս չէի գա։ Ես կրակը հանգցնելու ժամանակ ձայներ եմ լսել, մտածել եմ, որ իրենք արդեն դուրս են գալիս լուսամուտից։ Իմ մտքով անցել է միայն այն, որ ինչու դռնից դուրս չեն եկել, ուրեմն՝ լուսամուտից են դուրս եկել, որովհետև դրսից եմ ես ձայներ լսել, ներսում չեմ լսել։ Այս մասին Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստում հայտարարել է մեղադրյալ Եղիշե Հակոբյանը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, այսօր կայացել է Ազատ գյուղի զորամասի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը։ Այսօրվա նիստում ավարտվեց տուժող Լևոն Խառատյանի հարցաքննությունը։ Վերջինս, ըստ գործի տվյալների, եղել է այն զինծառայողը, որը փորձել է բաճկոնով հանգցնել հրդեհը։ Նրա ցուցմունքներում եղել են մի շարք հակասություններ, վերջինս նաև շատ հարցերի չի պատասխանել՝ չհիշելու պատճառով։ Լևոն Խառատյանի համար ևս հասկանաի չէ, թե ինչու 15 զինծառայողները չեն կարողացել դուրս գալ։ Խառատյանը նաև խոսել է այն մասին, որ Եղիշե Հակոբյանը թմրանյութերի հետ սեր է ունեցել։ Հաջորդիվ՝ դատարանում հարցաքննվեց մեղադրյալ Եղիշե Հակոբյանը, որը զորամասում կապիտան էր և, ըստ գործի նյութերի, ավտոբենզինով միացրել է վառարանը, ինչից հետո էլ բռնկվել է հրդեհը։

«Երբ փորձում էի վառարանը միացնել, Լևոնը ներս է մտել։ Այն ժամանակ, երբ արդեն պետք է վառվեր, Լևոնը ներսն է եղել, երբ միանգամից բոցը դեմքիս է տվել, ձեռքիցս շիշն ընկել է, հենց այդ պահին նա կողքիս է եղել, դրա համար էլ՝ այդքան այրվածքներ է ստացել։ Շիշը, որ շպրտել եմ դռան կողմը, կրակը դեպի վեր է բարձրացել՝ դեպի առաստաղ, դուռն է բռնկվել։ Այդ ընթացքում Լևոնը մի անգամ դուրս է եկել՝ միջանցքից բուշլատ վերցնելու համար, որ հանգցնի, հետո դուրս գալուց երկրորդ անգամ է անցել դռան մոտով, դրա համար էլ ինձնից շատ է այրվածքներ ստացել»,- ցուցմունքում պատմեց Եղիշե Հակոբյանը։

Նրա փոխանցմամբ՝ երբ դուրս է եկել տանից, միանգամից մոտեցել է, զինծառայողներից մեկը երկաթե ինչ-որ բան է բերել, ճաղավանդակը ծռել են՝ Գարուշին են հանել, հետո՝ Ժիրայրն է դուրս եկել։ Երրորդը մոտեցավ, գլխի հատվածում ծուխ կար, ցանկացել է քաշել հանել լուսամուտից, սակայն հագուստը պատռվել է, զինծառայողը՝ ընկել։

«Իներցիայով ձեռքերս կպել էր երկաթին, հետո երբ պոկվեց, ես էլ ընկա, դրանից հետո չկարողացա հանել դուրս։ Եթե ծուխ լիներ ներսում, իր գլխի վրայի ծուխը չէի տեսնի»,- ասաց Հակոբյանը։

Ներկայացնելով դեպքի օրն իր և անձնակազմի անցուդարձը՝ Հակոբյանը նշեց, որ առավոտյան գնացել է Ազատ գյուղ, խնդիրն այնպես է եղել, որ վաշտը պետք է երկու մասի բաժանվի, մի մասը պետք է ականները դասավորի մեքենայի մեջ, մյուս մասը՝ Սոթքում տեղավորեն պահեստում։ Ներս մտել է, երբ արդեն մութն ընկել էր, ներսում եղել են Ժիրայրը, Հայկը և մի քանի հոգի, սուրճ էին խմում․ «Ժիրայրին ոստիկանությունից էին բերել։ Նրա ծնողն էր գնացել ոստիկանությունից բերել։ Ես, որ եկել եմ, իրենք նստած էին»։ Ծնողների հեռանալուց հետո յուրաքանչյուրն իր կենցաղային խնդիրներով է զբաղվել՝ լվացվել և այլն, սակայն դասակի հրամանատարի և անձնակազմից 1-2 հոգու հետ վերակարգի ընտրության ժամանակ խոսակցություն է եղել, սակայն, ըստ Հակոբյանի, լուրջ կոնֆլիկտ չի եղել։ Անձնակազմն ընթրել է առանձին տնակում, որին Հակոբյանը չի մասնակցել, Լևոն Խառատյանին էլ չի նկատել, այդ ընթացքում ինքը նստած է եղել, դուրս է եկել, երբ զանգ է ստացել։ Հակոբյանը դժվարացավ հիշել, թե կոնկրետ երբ է եղել քուն հրամանը, սակայն նշեց, որ հրամանի ժամանակ ամբողջ անձնակազմը ներսում է եղել, իսկ ինքը՝ միջանցքում, ընթացքում դուրս է եկել՝ անձնական հեռախոսազանգերի պատասխանելու, ծխելու, ճաշարան մտնելու համար։ Այդ ժամանակ օրապահ եղել է Խառատյանը, թե ում է փոխարինել՝ ինքը չի իմանում։ Եղիշե Հակոբյանը չկարողացավ կոնկրետ նշել, թե ժամը քանիսին է թեժացրել վառարանը, միայն հայտնեց, որ ժամանակահատվածը եղել է ժամը 12-ի սահմաններում։

Այդ ժամանակ միջանցքում ինքը միայնակ է եղել, թե՛ Վաղինակը, թե՛ Արսենը դուրս էին եկել, Հակոբյանը նշեց, որ տեղեկություն չունի, թե ինչու են դուրս եկել, նրանց դուրս գալը ևս չի տեսել։ Վաղինակն էլ, Արսենն էլ խնդիրներ են ունեցել Ռազմական ոստիկանության հետ, ըստ Հակոբյանի՝ մեքենայի հետ է կապված եղել խնդիրը։

Դատախազ Արշակ Մարտիրոսյանի հարցին՝ ինչ հանգամանքներում է իմացել, որ նրանք դուրս են եկել, Հակոբյանը պատասխանեց․ «Երբ գնացի բենզինի տարան վերցնելու, այդ ժամանակ կամազների հետևից թխկոց եմ լսել։ Պտտվեցի, ասացի՝ ով կա այդտեղ, ասաց՝ մենք ենք, Վաղինակի ձայնն էր, ասացի՝ ինչու եք այդտեղ, եկեք ներս։ Ասաց՝ հեսա կգանք»։ Ճշգրտող հարցին՝ հնարավոր է, որ թմրանյութեր օգտագործեին, Հակոբյանը նշեց՝ չի նկատել։

«Իրենք որպես վարորդներ անընդհատ մեքենաների մոտ խնդիր են կատարել։ Գուցե՝ վաշտի հրամանատարը կամ ծառայության պետը խնդիր տված լինեն, որ կատարում են։ Իրենք հետևում են եղել, չեմ հարցրել ինչ էին անում, որ գային՝ կհարցնեի»։

Ինքը Լևոնին խնդրել է փայտ բերել, որն այրել հնարավոր չէր, քանի որ թաց էր, խնդրել է «սալյարկա» բերել։ Հակոբյանը մեկ դեպք հիշեց՝ հրդեհից 2-3 օր առաջ, երբ ՌՈ ծառայողներ են եկել, վառարանից կրկին հրդեհ բռնկվել էր, երբ դասակի հրամանատարը ջղայնացած է եղել, օղու շիշը վերցրել խփել է, սակայն այդ ժամանակ բոլորն արթուն են եղել, ոտքով տպտպացնելով մարվել է հրդեհը։ Այդ մասին, սակայն, վերադասներին չի զեկուցվել, սակայն սպաներ եղել են, այդ թվում՝ ՌՈ-ից․ «Զորամասի սպաներից հարցրել են, թե ինչ է եղել, ասել եմ՝ ՌՈ-ից էին եկել։ Այդքան բան։ Չեմ ցանկացել մանրամասնել»։ Վաշտի հրամանատարն ասել էր, որ ձմեռն անցկացնելուց հետո գարնանը պետք է տեղափոխվեն այլ գյուղ՝ ավելի հարմար տուն։ Թե որն է եղել դասակի հրամանատարի բարկության, ՌՈ ուժեղացված ծառայության պատճառը՝ Հակոբյանը նշեց, որ հայտնաբերվել էր օղու շիշ, բջջային հեռախոսներ, այլ բաներ, այդ պատճառով էր եղել լարվածությունը։
Հարցին՝ ինչու հնարավոր չէր անձնակազմը հանել, Հակոբյանը պատասխանեց, որ չգիտի․«Ես հիշում եմ, որ Լևոնն ավելի բարձր էր գոռում»։ Դատախազի դիտարկմանը, որ նրանք գոռում են, այսինքն՝ մտքով անցնում է անձնակազմին տագնապ տալը, գիտակցում են անհրաժեշտությունը, միաժամաակ, սկզբնական և այդ րոպեներին սենյակի ելք ու մուտքի առումով խնդիր չի եղել, ըստ այդմ, մտքով չի՞ անցել, որ քանի դեռ հրդեհ չկա, ձայն են տալիս՝ չեն արձագանքում, դուռը բացեն, քաշեն ներս, Հակոբյանն արձագանքեց՝ նշելով, որ ինքը մտածել է, որ ննջասենյակից դուրս կգան, կօգնեն, որովհետև իրենց ձեռքի տակ միայն «բուշլատն» է եղել։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական գործով այս պահին արդեն կա 4 մեղադրյալ, որից երկուսը կալանքի տակ են։ 4-րդ մեղադրյալը կապիտանն է, որն, ըստ Ն. Փաշինյանի կողմից կառավարության նիստում շրջանառության մեջ դրված վարկածի, փորձել է ավտոբենզինով վառել վառարանը։ Կապիտանը, ինչպես հայտնի է եւս այրվածքներ էր ստացել ու տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում, իսկ տուժող կողմը սկսել էր սեփական հետաքննությունն իրականացնել՝ չվստահելով պաշտոնական վարկածին։ Քրեական գործով ընդհանուր առմամբ հինգ մեղադրյալ կա։ Գործն այժմ գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի վարույթում։ Գործով այդպես էլ չի պարզվել, թե ինչու զինվորները չեն կարողացել դուրս գալ բռնկված կացարանից։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:58 06/02/2024  |  ԼՐԱՀՈՍԴեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային զինծառայող
17:18 26/01/2024  |  Դատական ռեպորտաժներՈր պահին հիշողությունդ տեղը եկավ, ոչխարի պես վիզդ կտրելու եմ․ Ազատ գյուղի զորամասի կացարանում հրդեհի գործով նիստը լարված մթնոլորտում է ընթանում
16:25 22/01/2024  |  Դատական ռեպորտաժներԶինվորական կացարանի հրդեհի գործով Մառլեն Սարգսյանը բողոքարկել է՝ իրեն կալանքի տակ թողնելու որոշումը
13:39 20/01/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՍեպտեմբերի 20-ին զոհված Փայլակի 30-ամյակը լրացել էր զոհվելուց երկու օր առաջ՝ սեպտեմբերի 18-ին
07:42 18/01/2024  |  ՄամուլՆոր մանրամասներ ձնահոսքի հետեւանքով կյանքից զրկված Բենիամին Մանուչարյանի դեպքից. «Ժողովուրդ»
21:18 11/01/2024  |  ԼՐԱՀՈՍԶինվորականների վերաբերյալ քրեական գործերը պետք է տակնուվրա արվեն, զրո հանդուրժողականություն պետք է լինի՝ բանակում զոհվածների գործերը ծածկադմփոց անելու նկատմամբ․ Կարապետյանց
23:40 09/01/2024  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ բանակում այսօր տեղի ունեցած մահվան դեպքերով
21:30 09/01/2024  |  ԼՐԱՀՈՍՊՆ-ն հաստատեց երկրորդ սպայի սպանությունը․ հայտնի է անունը
21:17 09/01/2024  |  ԼՐԱՀՈՍԵրկրորդ սպանությունը պոստում․ Վարդենիսում կրկին սպա է սպանվել. «Հրապարակ»
21:19 08/12/2023  |  ԼՐԱՀՈՍԱնընդհատ գոռում էինք՝ «տագնապ ա, պաժառ ա, դո՛ւրս էկեք»․ Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով տուժողը չգիտի՝ ինչու 15 զինծառայող դուրս չեկավ ննջասենյակից

Արխիվ

[]