ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե չենք ուզում վերադառնալ 1990-ականներ, մեզ մեծ հզորություններով ատոմակայան է պետք․ մոդուլային ռեակտորը ոչ միայն մեծ հզորություններ չի կարող ապահովել, այլև՝ բազմաթիվ չպարզված հարցեր կան. փորձագետ 02/09/2024 13:50 | Տնտեսություն
Հայաստանի Հանրապետության համար ատոմակայանի կառուցումն ինքնանպատակ չի կարող լինել։ Թե ինչ տիպի ատոմակայան է պետք կառուցել, կախված է բազմաթիվ գործոններից։ Իհարկե, էներգետիկ կայանի՝ առավելևս ատոմային կայանի դեպքում անվտանգության ապահովումն առաջնահերթություն է․ դա անքննելի է, բայց մոդուլային ռեակտորների դեպքում ևս ապացուցված չէ, որ վթարի դեպքում աղտոտման շառավիղը զգալիորեն փոքր է լինելու․ դա դեռևս պնդման մակարդակում է, ու աշխարհում դեռ չկա գործող մոդուլային ռեակտոր, որ համոզված լինենք այդ պնդման իրավացիության մեջ։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանը՝ անդրադառնալով Կառավարության երեկվա նիստում վարչապետի հնչեցրած այն դիտարկմանը, որ մոդուլային ռեակտորի վթարի դեպքում աղտոտումը տոտալ բնույթ է ունենում։
«Այն, ինչ հայ մասնագետները փոխանցել են վարչապետին, ինքն էլ՝ հասարակությանը, մոդուլային ռեակտորներ նախագծող մասնագետների կարծիքն է և ոչ թե հայ մասնագետներինը։ Այլ կերպ ասած՝ դա ընդամենը թեզ է, որն առնվազն հիմնավորման կարիք ունի։ Որպեսզի այդ պնդումը հիմնավորվի, հայ մասնագետները պետք է, նախ և առաջ, նախագծային տվյալներին հասանելիություն ունենան, ինչի մասին ասաց նաև Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի տեղակալը՝ նշելով, որ համապատասխան փաստաթղթեր պետք է ստորագրվեն դրա համար։ Բայց եթե անգամ այդ պնդումը ճիշտ լինի, ապա դեռևս նախագծային մակարդակում կլինի ճիշտ, քանի որ աշխարհում դեռևս չկա գործող մոդուլային ռեակտոր։ Ու մուդուլայինների ամենամեծ թերությունը հենց անհայտ լինելն է․ բազմաթիվ հարցեր անպատասխան են ու ամենաշուտը 2030թ․ կարող ենք դրանց պատասխաններն իմանալ, իսկ այդքան ժամանակ մենք չունենք։ Եթե սպասենք մինչև 2030թ․ ու դրանից հետո որոշումներ կայացնենք, ապա կարող ենք կանգնել ատոմային էներգիայից զրկվելու վտանգի առաջ»,-ասում է փորձագետը։
Վերադառնալով ատոմակայանի նպատակային լինելուն՝ Ավետիսյանը շեշտում է նրա բացառիկ դերը՝ ոչ միայն էնեգետիկ անվտանգության առումով, այլև՝ ազգային․
«Եթե անգամ բոլոր «եթե»-ները փարատվեն մուդուլային ռեակտորների հետ կապված, նոր ատոմակայանի վերաբերյալ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնենք մեր աշխարհագրական դիրքը՝ թշնամիներով շրջապատված լինելը, նրանց հավակնությունները, ինչպես նաև մեր երկրի ռազմավարությունը։ Պետք է ատոմակայանը դիտարկել ոչ միայն էներգետիկ, այլև՝ ազգային անվտանգության համատեքստում։ Ատոմակայանը, առանց չափազանցության, մեզ համար անվտանգային վահան է։ Բացի այդ, հզորությունների վերաբերյալ որոշում կայացնելիս տնտեսական զարգացման միտումները, ռազմավարությունը պետք է հաշվի առնվի։ Այլ կերպ ասած՝ ՀՀ համալիր զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում է պետք դիտարկել այս հարցը։ Ի վերջո, պետք է կողմնորոշվել ուզում ենք զարգանա՞լ, թե՞ հետ գնալ 1990-ականներ։ Միանշանակ է, որ առաջին համար մեզ մեծ հզորություններ են պետք, ինչը մուդոլայինի դեպքում չենք ունենալու։ Մեծ հզորությունների կարևորության մասին նաև ՏԿԵ նախարարը նշեց նիստին, ու մասնագետներս նույնպես բազմիցս ասել ենք այդ մասին։
Ակնհայտ է նաև այն, որ ամբողջ աշխարհը գնում է ինդուստրալիզացիայի։ Որոշ ժամանակ անց միջին վիճակագրական երկրներ չեն լինելու․ լինելու են կա՛մ շատ թույլ տնտեսությամբ, կա՛մ զարգացած։ Ու, եթե ուզում ենք զարգանալ, անխուսափելիորեն մեծ հզորություններ են պետք լինելու»։
Բացի ներքին պահանջարկից, ատոմակայանը նաև արտաքին պահանջարկի բավարարման հարցում էական դերակատարում կարող է ունենալ։ Ըստ Ավետիսյանի՝ պետք է կողմնորոշվենք՝ ուզո՞ւմ ենք դուրս գալ Իրանի, Վրաստանի, ՌԴ-ի, ԵՄ-ի շուկա, թե՞ ոչ։ Եթե այո, ապա դարձյալ մոդուլային ռեակտորով այդ խնդիրները չենք կարողանալու լուծել։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ