ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խրամատում իր հետ գտնվող տղաներն ապշել էին՝ տեսնելով, թե ոնց է եւ՛ կռվում, եւ՛ վիրավորներին հանում, եւ՛ դուխ տալիս բոլորին․ 30-ամյա Սամվելը զոհվել է սեպտեմբերի 20-ին՝ կրակի պաշտոնական դադարից հետո 02/08/2024 21:29 | Ցեղասպանություն՝ Արցախում
Մարտական ընկերները 30-ամյա Սամվելի մղած կռիվը, դժվար թե, երբևէ մոռանան։ N24 դիրքում, այնուհետև «Լուսնյակ» բարձունքում Սամվելը հերոսական կռիվ է տվել, զուգահեռ՝ խրամատներից հանել վիրավոր ընկերներին ու «դուխ» տվել տղաներին՝ ոչ մի րոպե չլքելով խրամատը։
«Սամվելի կռիվը 2020թ․ եմ տեսել։ Միասին սեպտեմբերի 27-ին Ջրական էինք գնացել, որտեղ մինչև հոկտեմբերի 21-ը կռվել ենք։ Անվախ էր, ինքը չգիտի վախն ինչ բան է։ Հոկտեմբերի 21-ին եկանք գյուղ՝ Թաղավարդ, երկու օր անց՝ 23-ին ադրբեջանցիները հարձակվեցին մեր գյուղի վրա․․․ Մինչև նոյեմբերի 10-ը արդեն մեր դիրքերում էինք, չնայած գյուղը կիսվել էր․․․Պատերազմից անմիջապես հետո որոշեց, որ հետախուզություն պիտի մտնի․ որոշեց ու արեց։ ՈՐ դիրքերից իջնում էր գյուղի տղաներին միշտ փորձում էր համոզել, որ բանակ մտնեն։ Ասում էր՝ ինչու չե՞ք մտնում ծառայության, ո՞վ պիտի պահի մեր հողերը։ Բոլորին ուզում էր բանակ տանի»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հիշում է Սամվելի հայրը՝ Արթուր Թովմասյանը։
Ընտանեկան փոքր բիզնես էին դրել։ Հայրը մի անգամ ասել է՝ բանակից դուրս արի, որ օգնես ինձ․ Սամվելը պատասխանել է՝ պա՛պ, ես մարդ կգտնեմ, որ քեզ օգնի, իսկ ես պիտի գնամ Հայրենիքս պաշտպանելու․ դա ամենաառաջնայինն է։
Սամվելի կինը՝ Մարիամը, նույնպես ամուսնու հայրենասիրության չափը չի կարողանում նկարագրել․
«Շրջափակման ժամանակ շատ էինք ասում՝ որ ճանապարհը բացվի, գնանք․ ինքն ասում էր՝ մենք ոչ մի տեղ չենք գնալու, որ դուրս գանք, բա մեր հողը, մեր տունը ո՞վ պիտի պահի։ Մի ուրիշ ձև էր նվիրված Հայրենիքին, շատ էր սիրում, շա՜տ»։
2023թ․ սեպտեմբերի 15-ին Սամվելը նորից դիրքեր էր բարձրացել։ Կնոջը՝ Մարիամին ոչինչ չէր ասել աճող լարվածության, ադրբեջանական զորքերի կուտակումների մասին, չնայած հետախույզ էր ու քաջածանոթ էր իրավիճակին։ Շատ գաղտնապահ էր․ անգամ հայրը չգիտեր, թե որ դիրքում է որդին։
«Որ ասում էի՝ ասա իմանամ, թե որտեղ ես, որ գալու լինեմ՝ ինչ-որ բան բերեմ ուտելու, ասում էր՝ որ գալու լինես, կասեմ․ դիրքում եմ էլի, մի դիրքում կամ։ Զոհվելուց հետո եմ իմացել, որ N24 դիրքում էր սկզբում․ ադրբեջանցիները հենց այդ դիրքի վրա են առաջինը հարձակվել, Ամարասի մոտի դիրքն էր։ Տղաների պատմելով՝ մեծ մասը զոհվել են կամ վիրավորվել էդ դիրքում․ 2-3 հոգի են ողջ մնացել։ Մի «Կամազ» կար մոտակա տարածքում, ու որ մնացել են 2-3 հոգի, Սամվելը մի տղայի ասել է՝ նստի մեքենան, վիրավորներին ու զոհերին հանի։ Ինքն ու էդ տղան արդեն թե՛ վիրավորներին, թե՛ զոհվածներին մեքենայի մեջ տեղավորել էին։ Էդ տղան նստել է ղեկին, Սամվելն էլ հետևից պահել է մեքենան՝ իր զենքի կրակով ապահովել է, որ ադրբեջանցիները չկարողանան խփել «Կամազ»-ին»,-Սամվելի մարտական ընկերների պատմածը փոխանցում է հայրը։
Վիրավորներին ու զոհերին հանելուց հետո՝ ամսի 19-ի երեկոյան Սամվելը միացել է «Լուսնյակ»-ի պաշտպաններին։
«Իր հետ էդ դիրքում կռված տղաներից մեկը, Սամվելի զոհվելուց հետո, եկել էր ինձ տեսնելու, ասաց՝ տղայիդ պես կռվող ոչ մի տեղ չեմ տեսել։ Հերոսի կոչումը քիչ է, որ նրան տան․․․ Ի՞նչ ասեմ․ ինքն էդպես էր, անվախ էր, խրամատում այնպես էր կռվում, որ զարմանում էին։ Էդտեղից էլ է կռվելուն զուգահեռ վիրավորներ հանել։ Ու որ ամսի 20-ի կեսօրին հայտարարվում է, որ կրակը դադարեցվում է, ուրախ դուրս են եկել՝ մտածելով, որ հրաշքով ողջ են մնացել․ էդ պահին թուրքերը սնարյադը գցել են իրենց խրամատը։ Սամվելն ու մի քանի հոգի վիրավորվել են ու որ շտապը գնացել է վիրավորներին տանելու, ինքը չի գնացել, ասել է՝ մյուսներն ավելի ծանր վիճակում են, իրենց տարեք։ Այդպես էլ անում են, բայց Սամվելը վատ էր արդեն, խնդրում է, որ օգնեն իրեն նստի։ Շտապին ճանապարհում են, հաջորդ սնարյադն է ընկնում՝ այս անգամ անմիջապես Սամվելի մոտ․․․»,-պատմում է հայրը։
Սեպտեմբերի 22-ին երեկոյան ժամը 21-ին Սամվելին հուղարկավորել են հարևան Կարմիր Շուկայի գերեզմանատանը։ Թաղավարդի գերեզմանատունը գյուղի այն մասում էր, որը 2020թ․-ից ադրբեջանական օկուպացիայի տակ էր։
Կյանքի երեք տասնյակների ընթացքում երեք պատերազմ անցած Սամվելի մարմինը Հայաստան տեղափոխելն ընտանիքի միակ ցանկությունն է։
Սամվելը երեք անչափահաս երեխա ունի, փոքրիկը 2 տարեկան է, մեծը՝ 6․․․ Ամենաշատը միջնեկը՝ 4-ամյա Մանեն է հոր մասին հարցեր տալիս։ Ամեն օր սպասում է, որ հայրը պիտի բացի դուռը ու ներս մտնի․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ