ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալմաթիի հռչակագրի վավերացման ժամանակ արված վերապահումների մասին Ավանդապահին չի ծանուցվել. Փաշինյան 02/07/2024 18:49 | ԼՐԱՀՈՍ
Անընդհատ խոսում եք Ալմաթիի հռչակագրի վավերացման ժամանակ արված վերապահումների մասին, միջազգային և տեղական օրենսդրության ժամանակ, երբ մի երկիր վերապահում է անում, ապա, Վիեննայի կոնվենցիայի համաձայն, պետք է ծանուցի Ավանդապահին, բայց շատ վաղուցվանից հետազոտում ենք այդ հարցը և արձանագրում, որ ՀՀ-ն այդ մասին Ավանդապահին չի ծանուցել։ Այս մասին կառավարության հետ հարուպատասխանի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկմանը, որ Փաշինյանի իրավախորհրդատուները պատշաճ լինելու դեպքում կասեին, որ չի կարող որևէ միջազգային պայմանագիր անցնել օրինական վավերացման ընթացք, եթե հակասում է ՀՀ սահմանադրությանը։
Փաշինյանն ընդգծեց, որ միջազգային իրավահարաբերությւնների տեսակետից՝ այդ վերապահումները որևէ իրավական ուժ չունեն։ «Սա այլևս փաստ է, մենք սա պարբերաբար ստուգել ենք։ Հետևաբար, 1991 թ-ի Ալմաթիի հռչակագիրը հստակ և աներկբա այդ վավերացման և չծանուցման փաստով հստակ արձանագրել է, թե որն է ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- նշել է նա։
Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ 1993 թ-ի սեպտեմբերին Ադրբեջանը տրված վավերագրերի համաձայն՝ անդամակցել է ԱՊՀ-ին, համաձայն արձանագրության 2-րդ կետի 2-րդ մասի՝ երկրի համար առկա սահմանը ուժի մեջ է մտնում իր պաշտոնական անդամակցության պահից։ «Այսինքն, Հայաստան- Ադրբեջան սահմանագիծը, եթե դիտարկում ենք Ալմաթիի հռչակագրի հենքի վրա արձանագրությամբ՝ 1993 թ-ի սեպտեմբերի դրությամբ ինչ առկա սահման է եղել, ինչ շփման գիծ է եղել՝ սահմանագիծը սա է։ Բայց Դուք այլ բան եք ասում, դուք վերապահմանն եք անդրադառնում։ Ռեետրում, այո, չկա վերապահումը։ Դուք ՀՀ-ն ներկայացնող պաշտոնատար անձն եք, դուք պետք է պարզեք, թե ինչու չի հասել այնտեղ, ովքեր են դրա համար մեղավոր եղել։ Բայց դա չի վերացնում այն վերապահումը, որ արել է ՀՀ խորհրդարանը։ Միջոցներ ձեռնարկեք, որպեսզի Ավանդապահին և կողմերին տեղ հասնի այն։ Ավելին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր հարցազրույցում անդրադարձել է նաև այդ հարցերին»։
Փաշինյանն էլ արձագանքեց. «Եթե այդպես է, ապա 2010 թ-ին կողմ չքվեարկեիք ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքին, որտեղ ասում էիք, որ Սոթքից այն կողմ Ադրբեջան է։
Եթե այդպես է, ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանն ասում, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, եթե այդպես էր, ինչու էր ողջ բանակցային գործընթացի փաստաթղթերը սկսում այն նախադասությամբ, որ «Բանակցային գործընթացի նպատակն է Ադրբեջանի 7 շրջանները վերադարձնելը, ինչու էր այդպես»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ