ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալիևը լուրջ վախեր ունի․ դրա մասին վկայում են ՀՀ-ին ներկայացվող պահանջներն ու բռնազավթված Արցախը միջազգային ներդրումային հարթակ դարձնելու քաղաքականությունը․ Արա Պողոսյան 02/07/2024 15:35 | Քաղաքական
Ալիևն իր առաջ խնդիր է դրել սեփական ժողովրդին համոզել, թե Արցախն, իբր, իրենց «հայրենիքն» է։ Եթե դա նրան չհաջողվի, ապա անխուսափելիորեն լրջագույն խնդիրների կբախվի։ Անգամ Ալիև կրտսերի համար անսպասելի էր Արցախի ողջ տարածքի գրավումը։ Ակնհայտ է, որ 1994 թվականից ի վեր շարքային ադրբեջանցին համակերպվել էր, որ Արցախի հետ կապված հույսեր պետք չի ունենալ ու թեկուզ այդ ճշմարտությունը չէր բարձրաձայնվում, բայց անգամ Հեյդար Ալիևն էր նույն թվականին խոստովանել, որ Արցախն առհավետ կորսված է իրենց համար։ Որպեսզի կարողանա բռկազավթած պահել Արցախը, Ալիև կրտսերն ամեն կերպ փորձելու է բնակեցնել Արցախի ողջ տարածքը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի՝ բռնազավթված Արցախի նկատմամբ տարվող քաղաքականությունը։
«Եթե ուշադրություն դարձնենք ալիևյան ռեժիմի կողմից հռչակված, այսպես կոչված, «մեծ վերադարձի» քաղաքականությանն ու առկա պատկերին, ապա կնկատենք, որ թվերը խիստ ուռճացված են, այսինքն՝ նրանց կողմից տարվող համատարած քարոզի համեմատ՝ բռնազավթված Արցախի տարածքում բավականին քիչ թվով մարդիկ են բնակվում ներկա դրությամբ։ Սա խոսում է այն մասին, որ Արցախի հարցում Ալիևի խոստումներին ու հավաստիացումներին մարդիկ այդքան էլ հակված չեն հավատալու։ Բայց և այնպես, բռնազավթված Արցախի տարածքում կյանքի բարենպաստ, գրավիչ պայմաններ ստեղծելու ուղղությամբ Ադրբեջանի իշխանությունները ջանասիրաբար աշխատում են, ու եթե Հայաստանը առաջիկա տարիներին չվերականգնի ռազմական բալանսը, ապա շատ հավանական է, որ շարքային ադրբեջանցու մոտ գաղափարական տրանսֆորմացիա տեղի կունենա ու արդեն անվտանգային առումով մտահոգություններ չի ունենա, հետևաբար՝ շահավետ պայմաններով կգնա բռնազավթված Արցախում բնակվելու»,-մանրամասնում է Պողոսյանը։
Ալիևի շտապողականությունն ու քայլերը, ըստ քաղաքագետի, նաև այլ կարևոր գործոններով են պայմանավորված՝ մասնավորապես վախերով։
«Ալիևի վախերի մասին են փաստում Հայաստանում, այսպես կոչված, ռևանշիստական խմբերին ճնշելու հաճախակի կոչերը, ջղաձգումները, որ անում են մեր սպառազինության, զենքի ձեռբերումների վերաբերյալ տեղեկությունների տարածման ֆոնին և այլն։ Այդ ամենը վկայում են այն մասին, որ Ադրբեջանը լուրջ վախեր ունի։ Ու հենց այդ վախերն են պատճառը, որ ամեն կերպ փորձում են հասնել նրան, որ փաստաթղթով ամրագրվի, որ պետությունները երաշխավորում են իրենց տարածքներում «անջատողական» խմբերի գործունեության արգելումը։ Կրկնում եմ՝ դրանք ինքնին խոսում են Ադրբեջանի ղեկավարության մոտ առկա վախերի մասին»,-շեշտում է Պողոսյանն ու հավելում՝ Արցախը միջազգային ներդրումների հարթակ դարձնելու պատճառը ևս դա է։
Հիրավի, ադրբեջանական բազմաթիվ քաղաքներ անտեսված են, բնակչության մի ստվար մաս աղքատության մեջ խեղդվում է, բայց 2020թ․ Արցախի մեծ մասի բռնազավթումից սկսած՝ միջազգային ներդրումների հոսքերն ուղղվում են դեպի Արցախ ու այդ տրամաբանության մեջ Ադրբեջանի բռնապետը հայկական Շուշին հորջորջելով, իբր, «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք»՝ հրահանգել է այստեղ անցկացնել թյուրքական երկրների հիմնական հանդիպումները։
«Այն, ինչ մենք տեսնում ենք, հակաքայլեր են, որոնցով Ադրբեջանը փորձում է կենսունակություն ապահովել բռնազավթված Արցախի տարածքում։ Միջազգային ներդրումային հարթակներ ստեղծելով այնտեղ՝ իրենց համար պաշտպանական լուրջ պատնեշներ են կառուցում, որպեսզի հնարավորինս բարդացնեն մեզ համար Արցախի վերաազատագրումը։ Այստեղ կարևոր դերակատարում ունի թյուրքական հոգեբանությունը․ չմոռանանք, որ նրանք սովոր են իրենցը համարել այն տարածքները, որտեղ ապրում են այդ պահին։ Այդ տրամաբանությամբ նրանք գործում են նաև Եվրոպայում․ եվրոպական որ երկրներում ուժեղ, բազմամարդ համայնքներ ունեն, իրենց տեր ու տիրական են զգում՝ թելադրելով իրենց կամքը»,-նկատում է Պողոսյանը։
Արցախը որպես հայրենիք ընկալելի դարձնելու Ալիևի ջանքերը, Պողոսյանի դիտարկմամբ, առայժմ շոշափելի արդյունքեր չեն տվել․ շարքային ադրբեջանցուն դժվար է համոզել իրենը զգալ մի բան, որն իրենը չէ։ Ու եթե ադրբեջանական քարոզչական աղբյուրները փողի դիմաց հեղեղված տեսանյութերն ու ելույթները մի կողմ դրվի, ապա իրական պատկերը տեսանելի կդառնա, այն է՝ շարքային ադրբեջանցու անտարբերությունն Արցախի հանդեպ․․․
Պողոսյանն, այդուհանդերձ, շեշտում է՝ Ալիևն այստեղ ևս հաջողության կհասնի որոշ ժամանակ անց, եթե կարողանա մեզ կոտրել, համոզել, թե, իբր, Արցախը՝ մեր Հայրենիքը, հետ բերելու հնարավորություն չունենք։
«2020 թվականից սկսած՝ կարևորագույն բոլոր միջոցառումներն օկուպացված Շուշիում, հիմա արդեն՝ նաև օկուպացված Ստեփանակերտում անցկացնելով ու այնտեղից ուղերձներ հղելով, մեզ հնարավորինս ուժեղ ցավեցնել է ուզում»,-նկատում է Պողոսյանն ու ավելացնում՝ ծավալված հիբրիդային պատերազմում ով ավելի գրագետ գործեց, նա էլ կհաջողի։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ