ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես նախագահողը չեմ, հարգելի իրավաբան, ես նախագահն եմ․ Ալեն Սիմոնյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածուին 02/07/2024 13:16 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ-ում քննարկվում է ԲԴԽ անդամի ընտրության հարցը։ Միակ թեկնածուն Կարեն Թումանյանն է, որին ԱԺ-ում ներկայացրեց Արփի Դավոյանը։ ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը, հարց ուղղելով Թումանյանին, անդրադարձավ Թումանյանի՝ զինվորական ծառայությունից ազատվելու վերաբերյալ հրապարակումներին։ Մասնավորապես, մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ Կարեն Թումանյանը 1994թ ազատվել է զինվորական ծառայությունից՝ ընտանեկան դրությամբ պայմանավորված, այսինքն՝ հիմք է ընդունվել նրա ամուսնացած լինելը և երկու երեխա ունենալը, սակայն ինքը՝ Թումանյանը, լրատվամիջոցներին հայտնել էր, որ կյանքում 1 անգամ է ամուսնացել՝ 2012 թվականին, այսինքն՝ 36 տարեկանում։
« Հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչպես է 1994թ.-ին 18-ը բոլորած Թումանյանը ազատվել պարտադիր զինծառայությունից, եթե 36 տարեկանում է ամուսնացել եւ ակնհայտորեն ունի փոքր կին եւ երեխաներ: Լուրեր կան, որ նա արդեն 2 երեխա ունեցող մի կնոջ հետ է ամուսնացել, որից հետո բաժանվել է, ապա այդ կնոջ հետ է ամուսնացել նրա հայրը: Թումանյանը հերքեց այդ տեղեկությունը՝ ասելով, որ մեկ անգամ է ամուսնացել»,- գրել էր մամուլը։
ԱԺ-ում պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին ի պատասխան Թումանյանն ասաց, որ այդ հրապարակումներից հետո ԿԿՀ-ն ուսումնասիրություն է կատարել և իր բարեվարքության վերաբերյալ դրական եզրակացություն տվել։
Ագնեսա Խամոյանը, սակայն, պնդեց հարցը՝ հետաքրքրվելով, թե քանի տարեկան են երեխաները, ինչպես է ստացվում, որ նա ամուսնացել է 2012թ․, բայց 1994թ․ երկու և ավել երեխա ունենալու հիմքով ազատվել ծառայությունից։
«Դուք խոսում էիք բարեվարքությունից, պատրչաստվում եք դառնալ ԲԴԽ անդամ, Ձեզ առաջադրել է ՔՊ-ն, ով ամեն առիթով խոսում է բանակից խուսափածների մասին։ Ակնհայտորեն այստեղ խնդիրներ կան և Ձեր պատասխանը փաստեց դրա մասին։ Դուք ինչպե՞ս եք հսկելու դատավորների բարեվարքությունը, երբ ակնհայտորեն 1994թ․ խուսափել եք զինվորական ծառայությունից՝ շատ ակնհայտ հանգամանքներով պայմանավորված»,- ասաց Խամոյանը, ինչին ի պատասխան Թումանյանն արձագանքեց․ «Գուցե Ձեզ համար նորմալ է՝ ԱԺ-ում միմյանց որևէ բառեր ասելը և դրա հետևանքներ չունենալը, բայց խնդրում եմ նկատի ունենաք, որ հարցեր տալիս եք իրավաբանի, զգույշ եղեք։ Ավելացնելու բան չունեմ»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին էլ «դուր չեկավ» ԲԴԽ անդամի թեկնածուի այս դիտարկումը, արձագանքեց՝ նշելով․ «Ներողություն եմ խնդրում, ինչ է նշանակում՝ սովոր եք իրար բաներ ասել և հետևանք չունենալ։ Ինչ նկատի ունեք, ուզում եմ հասկանալ՝ որպես ԱԺ նախագահ»։
Թումանյանը, փորձելով պատասխանել, դիմեց Սիմոնյանին՝ ասելով․ «Հարգելի նախագահող», ինչը ևս դուր չեկավ։
«Ես նախագահողը չեմ, հարգելի իրավաբան, ես նախագահն եմ։ Շարունակեք։ Ասեք, լսում եմ Ձեզ, ինչ է նշանակում՝ սովոր եք իրար բաներ ասել ու հետևանքներ չլինի, այսինքն՝ պետք է ծեծենք իրար, ռազբորկա անենք»,- ասաց Սիմոնյանը, ինչին պատասխանելով Թումանյանը պարզաբանեց, որ նկատի ունի, որ բառերը, որոնք արտահայտվում է, կարող է լինել քրեորեն հետապնդել արարքի որոշակի մաս, օրինակ՝ «խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից», ինքը չի խուսափել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ