ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էդպիսի դեպք չունենք, որ մարդու դուռը ծեծենք, ասենք՝ հարգելի ներդրող, քո ունեցածի 20 %-ը մերնա.ո՞վ ա ներդրողի ոտներից ու ձեռներից քաշել. Փաշինյան 02/07/2024 17:48 | Քաղաքական
Օրերս տեղեկացանք, որ հեռահաղորդակցության ոլորտի «ՄՏՍ-Հայաստան» ընկերությունը վաճառվում է և դրա բաժնետոմսերի 20 տոկոսը անհատույց փոխանցվելու է կառավարությանը։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադրևս Ավետիսյանը։
Նա ընդգծեց, որ առաջին անգամ նման գործարքի ականատեսը եղանք 2021 թ-ին, երբ ընկերության բաժնետոմսերի վաճառքին զուգահեռ կառավարաությանը փոխանցվեց ԶՊՄԿ 15 տոկոսը և կառավարությունը դարձավ համասեփականատեր։ «Հաջորդը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործումն է, բնապահպանական խնդիրները չգիտես ոնց անտեսելով, կառավարությունն անհատույց ստացավ «Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի 12 տոկոսը։ Պետության հետ համատեղ բիզնեսի ձախողված օրինակ է «Ֆլայ Առնա» ավիաընկերության հիմնումը, որը հիմնադրվելուց 1 տարի անց արդեն սնանկանում է։ Պարզ ասած ՝պետությունը լավ չի կառավարում ու տանում է սնանկացման»,- նշեց Ավետիսյանը եւ հարցրեց, թե ո՞րն է գաղտնի պայմանավորվածություններով նման շքեղ նվիրատվությունների իրական շարժառիթը։ «Պետությունը գաղտնի ի՞նչ պարտավորություններ է ստանձնել այս գործարքներով, որ հանրությունը չգիտի, արդյոք սրանով բիզնեսում անօրինական փայ մտնել չի՝ հարկային տեռորի գործադրմամբ՝ հարկային կամ այլ պարտավորություններն ու խախտումները զիջելու ու չպատժվելու դիմաց, պոտենցիալ ներդրողների տեսանկյունից գնահատե՞լ եք այն ռիսկերը, որոնք անխուսափելիորեն առաջ են գալիս գործող բիզնեսներից փայ խլելու առումով»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մի ժամանակ անհատույց պետության գույքն էր տրվում, իսկ հիմա անհատույց պետությանն է տրվում և տրվում է ոչ թե համատարած և բոլոր դեպքերում, այլ այն դեպքում, երբ այդ պրոյեկտները իրենց հիմքում պատմականորեն լեգիտիմության խնդիր ունեն։
«Դուք մոռացե՞լ եք, թե ոնց և ում է սեփականաշնորհվել հենց ԶՊՄԿ-ն։ Հենց այս կոմբինատրի անունը տալիս ենք՝ ձեր շարքերից մարդիկ են պակասում։
Պարոն Ավետիսյան, ասում եք՝ փայ մտնել... խելագար տրամաբանություն է, բա, հո հորեղբորս տղան չի մտել, էն օֆշորում, ինչ որ մեկի անունով ու անհայտ հասցեով։ «Գոլդեն Փելեսը» հիշո՞ւմ եք, չէ, երբ դահլիճից ինչ -որ մեկը գանցել էր բացմանն, ասում էր՝ օտարերկրյա հերթական խոշոր ներդրումն է, պարզվեց՝ ինքն է ներդնողը։
Ամուլսարի հետ կապված՝ այստեղ դիլեմայի առաջ ենք կանգնած. մի կողմից հանրային լեգիտիմության խնդիր կա, մյուս կողմից կան ներդրումներ, ո՞նց դուրս գալ փակուղուց։ Հիմա 7 մլն դոլար հարակից համայնքները գումար են ստանալու։ Ընդ որում՝ կառավարությունը չի այդ 12.5 տոկոսի տերը, դրա տերը հայ ժողովուրդն է։
Երբ ասում եք՝ փայ մտնել, ոչ մեկը իր ունեցած սեփականությունից չի զրկվել։ Եկել է նոր սեփականատեր, որը հասկանալով լեգիտիմության հետ խնդիրները՝ ասել է, որ չի ուզում ներքին բախում ունենալ, ու այդ ընկերությունների վատ պատմության բեռը կիսել։ Մեզ ասել է, որ ուզում են, որ կառավարությունը իրենց կողքը կանգնի, որ մարդիկ տեսնեն, որ ինքը երկրից տանող չէ բերող է։
ՀՀ կառավարությունը որևէ ոլորտում որևէ գաղտնի պայմանավորվածություն չունի»,- նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ