ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՃԵԿ խախտումների վճարման համար քաղաքացիների համար կնախատեսվի բոնուսային համակարգ, կնվազեցվի վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը․ առաջին ընթերցմամբ նախագծերն արժանացել են հավանության 02/07/2024 22:26 | ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿ
Փետրվարի 6-ին և 7-ին Ազգային ժողովի հերթական նիստերում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով, ի թիվս այլնի, առաջարկվում է՝
+ օգտագործելով թվային լուծումները և քաղաքացիներին բերելով թվայնացման դաշտ՝ նվազեցնել տեսախցիկներով և արագաչափերով արձանագրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում նշանակված տուգանքները 20 տոկոսով՝ վարչական պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշումը Roadpolice.am կայքով տրամադրված էլեկտրոնային փոստով ստանալու դեպքում՝ ներկայիս թղթային ծանուցման փոխարեն։
+ խթանելով քաղաքացիների պատշաճ վարքագիծը և ապահովելով պետական համակարգի մարմինների ռեսուրսների խնայումը՝ նվազեցնել ծանուցվելու օրվան հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում նշանակված տուգանքի առնվազն 70 տոկոսը վճարելու դեպքում սահմանված տուգանքը 30 տոկոսով, որով քաղաքացու տուգանքի վճարման պարտականությունը կհամարվի ամբողջությամբ կատարված՝ բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը բողոքարկելու դեպքի:
+ մինչև սույն օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը կատարված վարչական իրավախախտումների դեպքում պարտավորությունը համարել ամբողջությամբ կատարված, եթե վճարվել է նշանակված տուգանքի 50 տոկոսը և դրան համահունչ կատարողական ծախսը:
+ նվազեցնել վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը՝ նախատեսելով Ոստիկանության ակտերով գրավոր ընթացակարգով գործի քննություն:
+ ոստիկանությանը վերաբերող վարչական ակտերի մասով անհիմն բողոքարկումներով դատական համակարգի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու և վերադաս վարչարարության կարգով բողոքարկման պատշաճ, զտող մեխանիզմներ ապահովելու համար՝ նախատեսել աստիճանակարգությամբ վարչական վերադասության կարգով բողոքարկման կառուցակարգը, ինչից հետո միայն կհաջորդի դատական կարգով բողոքարկումը։
Բոլոր փոփոխություններն առաջարկվել են հավասարակշռելով մի կողմից մարդու իրավունքների արդյունավետ երաշխավորումը, մյուս կողմից վարչական մարմինների, դատարանների ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արփինե Դավոյանը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել փաթեթին:
Ելույթ ունեցող պատգամավորները տարբեր տեսանկյուններից կարեւորել են առաջարկվող փոփոխությունները, նաև ներկայացրել առաջարկներ, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դրական դիրքորոշումը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Պատգամավորն անդրադարձել է գործընկերների դիտողություններին, տվել պարզաբանումներ: «Նախագծի կարևորությունը նրանում չէ միայն, որ քաղաքացին ավելի քիչ է վճարելու: Այս նախագծի կարորությունը նրանում է, որ պետական համապատասխան ռեսուրսները շատ ավելի արդյունավետ կարող ենք օգտագործել: Մենք առաջարկում ենք լուծումներ, որոնք վերաբերում են յուրաքանչյուրին»,-ասել է Վլադիմիր Վարդանյանը:
Ազգային ժողովում թեմայի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։
Առաջին ընթերցմամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը հավանության են արժանացել:
Հարգելի՛ քաղաքացիներ, նշենք, որ օրենքի վերջնական տեսքի առկայության դեպքում երկրորդ ընթերցմանն ընդառաջ՝ հոլովակների միջոցով քաղաքացիներին առավել հանրամատչելի կներկայացվեն Roadpolice.am կայքով էլեկտրոնային փոստ տրամադրելու և նվազեցման կարգի վերաբերյալ մանրամասներ, որոնք թույլ կտան օրենքի ուժի մեջ մտնելու պայմաններում կանխատեսելի դարձնել ամբողջ գործընթացը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ