ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանի ավագանիում առկա ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն նոր ընտրություններով. Թեւանյան 02/06/2024 14:16 | ԼՐԱՀՈՍ
Երևանի կառավարման համակարգը ճգնաժամի մեջ է։ Ունենք փոքրամասնության իշխանություն, ինչը լեգիտիմության և կառավարման խնդիրներ է առաջացնում։ Ինչու է այդպես ստացվել և ինչ պետք է անել։ Այս մասին գրել է Անդրանիկ Թեւանյանը.
«1. «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում էր որպես Հայաստանում ամբողջական իշխանափոխության հնարավորություն։ Մեր նվազագույն խնդիրը մայրաքաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերարտադրություն թույլ չտալն էր, ինչի հնարավորությունը 2023թ․ սեպտեմբերի 17–ի ընտրության արդյունքում ստեղծվել էր, սակայն ոչ իշխանական հատվածում, մեր կամքից անկախ, ընդհանուր հայտարար չեղավ։ Արդյունքում՝ ՔՊԿ + «Հանրապետություն» փոքրամասնության կոալիցիան «Հանրային ձայն» խմբակցության անուղղակի աջակցությամբ Երևանում ձևավորեց իշխանություն, ընտրեց ՔՊԿ–ական քաղաքապետ։
2. «Մայր Հայաստանն» անցած տարվա սեպտեմբերից առաջարկում է Երևանում գնալ նոր ընտրությունների։ Եթե քաղաքապետ չընտրվեր կամ եթե 3 ամիս շարունակ ավագանու նիստերը չկայանային, ապա օրենսդրության համաձայն պետք է նշանակվեին նոր ընտրություններ։ Սակայն «Հանրային ձայն» խմբակցության վարքագծի պատճառով և՛ քաղաքապետ ընտրվեց, և՛ նիստերը բոյկոտելու մարտավարությունը չաշխատեց, և՛ տեղական տուրքերի ու վճարների թանկացումներն անցան։
3. Երևանի ավագանու վերջին ընտրությունների արդյունքներով ՔՊԿ–ն ու իր քույր կուսակցությունը ստացել են 32 մանդատ։ «Մայր Հայաստանը», «Ազգային առաջընթացը», «Հանրային ձայնը» միասին ունեն 33 մանդատ, սակայն «Հանրային ձայնից» 2–ը օբյեկտիվորեն չեն կարող մասնակցել նիստերին։ Դա նշանակում է, որ Երևանի ավագանիում ոչ իշխանական հատվածը դե ֆակտո ունի 31 մանդատ, այսինքն՝ ավելի քիչ, քան իշխանություն ձևավորած կոալիցիան։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ մենք չենք կարող ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիայի հակաժողովրդական ու թալանչիական որոշումները տորպեդահարել՝ «դեմ» քվեարկելով, բայց կարող ենք դրանց ընդունումը թույլ չտալ՝ նիստերը բոյկոտելով։ Այսինքն՝ եթե մենք դեմ ենք որևէ որոշման (օրինակ՝ կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների կամ տրանսպորտի թանկացմանը), ապա ոչ թե պետք է մասնակցենք նիստին ու «դեմ» քվեարկենք, այլ պետք է նիստին չմասնակցենք, քվորում չապահովենք, ինչի հետևանքով նիստը չի կայանա ու վիճահարույց որոշումն էլ չի ընդունվի։ Այս մարտավարությունը, սակայն, մինչև այժմ չի հաջողվել կիրառել, քանզի «Հանրային ձայնը» միշտ գործել է իշխանությունների օգտին՝ դառնալով Երևանում իշխող կոալիցիայի փաստացի անդամ։
4. ՔՊԿ–ն ու «Հանրաապետությունը» մշտապես կանգնած են Երևանի ավագանու նիստերին քվորում ապահովելու խնդրի առաջ և վիճահարույց հարցերում ստիպված կուլիսային առևտրի մեջ են մտնում «Հանրային ձայնի» հետ։
Հիմա նրանք նախաձեռնել են ավագանու «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունների 5 անդամի՝ Սոնա Աղեկյան, Գևորգ Ստեփանյան, Նարինե Հայրապետյան, Զարուհի Փոստանջյան, Հայկ Մարության, մանդատազրկման գործընթաց։ Որպես հիմնավորում ներկայացվում է նրանց՝ քվեարկությունների կեսից ավելին բացակայելը։ Իրավական–տեխնիկական դետալների մեջ չմտնելով նկատենք, որ քվեարկություններին չմասնակցելը, քվորում չապահովելը հակաիշխանական խմբակցությունների միակ արդյունավետ գործիքն է և դեմ լինելու քաղաքականության դրսևորման միակ ձևը։
Ավագանու ընդդիմադիր անդամների դեմ սանկցիաներ կիրառելով՝ իշխող կոալիցիան փորձում է ճնշումների միջոցով ստիպել «Մայր Հայաստանին» ու «Ազգային առաջընթացին» հրաժարվել բոյկոտի գործիքից, քանզի ամեն անգամ «Հանրային ձայնի» հետ կուլիսային առևտուրն, ըստ ամենայնի, թանկ է նստում ու տհաճություններ պատճառում։
5. Ավագանու 5 անդամի մանդատից զրկելու նախաձեռնությունը ոչ լեգիտիմ է։ Այդ նախաձեռնությունը չեզոքացնելու արդյունավետ գործիքը նիստը բոյկոտելն է, որպեսզի քվորում չապահովվի, նիստը չկայանա ու նիկոլփաշինյանական ծրագիրը կյանքի չկոչվի։
«Մայր Հայաստանը» չի մասնակցելու այդ նիստին և համընդհանուր բոյկոտի կոչ է անում։ Բայց եթե մեր կամքից անկախ («Հանրային ձայնի» որևէ ներկայացուցչի կամ ներկայացուցիչների մասնակցության դեպքում) այդ նիստը կայանա, ապա մեր խմբակցության անդամները կմտնեն նիստերի դահլիճ, որպեսզի իրենց ասելիքն ասեն ՔՊԿ–ի, «Հանրապետության» ու «Հանրային ձայնի» ծախված անդամի/անդամների երեսներին։ Բուն մանդատազրկման քվեարկությանն այդ դեպքում «Մայր Հայաստանը» կրկին չի մասնակցի։
6. Ակնհայտ է, որ ընդդիմադիր ավագանիների դեմ հարձակվել են ու նրանց ուզում են մանդատից զրկել, որպեսզի կարողանան մարսել քաղաքային տրանսպորտի թանկացման և հետագա այլ թանկացումների որոշումները։
Այս պահին դժվար է ասել, թե ինչպիսի ընթացք կստանա փետրվարի 7–ին նշանակված Երևանի ավագանու արտահերթ նիստը։ Քաղաքական կյանքն այնքան է այլասերվել ու գռեհիկ դարձել, որ բոլորը նստած սպասում են, թե արդյոք «Հանրային ձայնի» այս կամ այն անդամը/անդամները կծախվի/կծախվեն, թե ոչ։ Այսինքն՝ բոլորը գիտեն, որ նիկոլենք ապօրինի եղանակներով ուզում են «անասնագողությամբ» զբաղվել։
«Ժողովրդավարության բաստիոն» կոչվածում ոչնչացվում է ՏԻՄ–ը։ Նախկին արատավոր բարքերը քննադատողներն այսօր այնպիսի բարքեր են ներմուծում, որ նախկին իշխանությունները բարի փերիներ կարող են թվալ սրանց ֆոնին։
7. Ստեղծված ճգնաժամային իրավիճակում քաղաքական հանգուցալուծումը Երևանի ավագանու նոր ընտրություններն են։
Նախորդ տարվա սեպտեմբերին մենք առաջարկում էինք Երևանի քաղաքապետի ընտրության նիստերը բոյկոտել և այդպիսով նպաստել ավագանու նոր ընտրությունների անցկացմանը, սակայն հայտնի գործարքի արդյունքում փաշինյանենց հաջողվեց քաղաքապետի պաշտոնը պահել իրենց մոտ և խուսափել նոր ընտրություններից։
Հիմա կա հնարավորություն թույլ չտալ տրանսպորտի թանկացումները, մյուս հակաժողովրդական որոշումները՝ նիստերը բոյկոտելու միջոցով։ Ավագանու նիստերի բոյկոտը նաև նոր ընտրությունների գնալու հնարավորություն կտա։ Եթե առնվազն 3 ամիս ավագանու նիստերը չկայանան, ապա կառավարությունը պետք է նշանակի Երևանի ավագանու նոր ընտրություններ։
Մենք կողմ ենք նոր ընտրություններին։ Թե ինչպիսի զարգացումներ կունենանք, պարզ կդառնա փետրվարի 7–ին։ Եթե «անասնագողությունը» ստացվել է, ուրեմն նիստերի բոյկոտը չի ստացվի։ Եթե «անասնագողությունը» չի ստացվել, ուրեմն պետք է բոյկոտել բոլոր նիստերն ու գնալ նոր ընտրությունների»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ